Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցովՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներիցՍտեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ, գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ․ Սամվել ԿարապետյանԵրբ դավաճանը դուրս չի մղվում, դավաճանը դառնում է համակարգ, իսկ երբ դավաճանությունն է դառնում օրակարգ, պետականության գոյությունը դառնում է ժամանակի հարց․ Արմեն ՀովասափյանԱրցախցիները նստացույցը շարունակում են Կառավարության շենքի մոտՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն ԱշոտյանՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱռանց ժողովրդի միասնության մեր հաջողությունն ու հաղթանակն անհնարին կլինեին․ ՓեզեշքիանԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնումԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանը կալանավայրից շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձը«Տաքսու Վարորդը՝ Ճնշված Հայաստանում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր ԱվետիսյանՆիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացիԳերմանիայի կանցլերը մտադիր է աշխատել Մակրոնի և ֆոն դեր Լայենի հետ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճը լուծելու համարՆիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես ԻշխանյանՉպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա ՍողոմոնյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին4-ամյա երեխային նկատել են Լանջազատի բնակչուհիներ Ռիմա Մելքոնյանը և Գոհար Թորոսյանը․ Արտաշատի համայնքապետարան«Խաղաղության պայմանագիր չի լինելու, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է մարդ, ով համաձայն է ամեն ինչի». Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Փաշինյանի տարօրինակ հարցազրույցը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական տարօրինակ հարցազրույցն է տվել՝ այս անգամ բրիտանական «The Telegraph» լրագրող Ռոլանդ Օլիֆանթին։ Հայաստանի իշխանությունները, որ տևական ժամանակ որդեգրել են Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու և անվտագությունն Արևմուտքում որոնելու քաղաքականություն, այս անգամ չափազանց ուշագրավ և մեղմ հայտարարություններով են հանդես եկել։ Փաշինյանը հայտարարել է, թե չի ժխտում և մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, պարզապես պատրաստվում է դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում հարաբերությունները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստվում են և պատրաստ են աշխատել և քննարկել, հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Իրանի, Հնդկաստանի, սակայն այդ հարաբերություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ։ Բրիտանացի լրագրողին հատկապես հետաքրքրել է Հռոմի ստատուտը։ Փաշինյանը շարունակել է պնդել, թե այն Ռուսաստանի և մասնավորապես Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված չէ։ Նշելով, որ ՆԱՏՕ-ի հետ կապված օրակարգում անդամակցության հարց չի քննարկել և չի քննարկվում, Փաշինյանը նշել է, թե Հայաստանն ընդամենը ՆԱՏՕ-ի հետ ունի գործընկերային հարաբերություններ և այդ հարաբերություններն ամենևին ուղղված չեն Ռուսաստանի դեմ։

Վերջին մեկ տարվա ընթացքում մինչ Հայաստանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության կուրս է որդեգրել, գործող իշխանությունները մի քանի անգամ նման հայտարարություններ արել են, հատկապես ֆորսմաժորային իրավիճակում, երբ սկսել են վախենալ Ռուսաստանի կոշտ հակասությունից։

Վերջին շաբաթներին Ռուսաստանից չափազանց կոշտ հայտարարություններ են հնչել Հայաստանի հասցեին, ուստի Փաշինյանի այս դիրքորոշումները կարելի է ուշագրավ համարել՝ արձանագրելով, որ գործող իշխանությունները լուրջ վախեր ունի, որոնք բխում են Կրեմլից։ 

Մարինե Սարգսյան