Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Նոր խստացումներ Ռուսաստան մուտք գործելուց առաջ միգրանտների համարԳետազատ բնակավայրում ինչպես է մոլորվել 4-ամյա երեխան. դեպքի մասին մանրամասներ է հայտնել ՆԳՆ խոսնակըՄինչև բնակության հարց չլուծվի, աջակցությունը պետք է լինի, երկու ամսով ավելացրին, նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞. Գեղամ ՍտեփանյանԿեղծ տեղեկանքների հիման վրա ազատվել են վարժական հավաքներից. քրվարույթն ուղարկվել է դատարանՄալթայի պատճառով ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ․ PoliticoՈ՞ւմ է իր հետ Ռոմանոս Պետրոսյանը տանելու ՀԷՑ.MediaHubԳլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու ու ընդդեմ ապօրինի բռնաճնշումներիԱվելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը (տեսանյութ)ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըԵրևանում ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց Խանջյան փողոցի թունելում մասամբ ընկել էԷրդողանի գիրքը նվեր էր, Փաշինյանը պետք է հրաժարվե՞ր. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալՉդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահինԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է ԿիևՎրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. Hetq.am«Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի՛ ստեղծեք», «ավտոբուսների մասով թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է». քննարկում` քաղաքապետարանումՆիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները
Քաղաքականություն

«Զվարթնոցից» կհեռացնեն ռուս սահմանապահներին

Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հեռացնել ռուս սահմանապահներին։ ՀՀ բարձրաստիճան աղբյուրը սորոսական լրատվամիջոցներից մի քանիսին հայտնել է, թե այդ գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Չի հստակեցվում, թե որոշումն ինչով է պայմանավորված, սակայն Կառավարությունից վստահեցրել են, որ քաղաքական նման որոշում արդեն կա։

Հանուն արդարության «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահամանապահների տեղակայումը չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով, նրանք ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԱԾ և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրած մի փաստաթղթով։

Հայաստանն ու Ռուսաստանը 1992 թվականին ստորագրել են պայմանագիր, որով կարգավորվում է Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը։ Այդ պայմանագրում, սակայն, օդանավակայանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ կետ չկա։ Այդուհանդերձ արդեն տարիներ շարունակ ռուս սահամանապահները ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Երբեմն այդ փաստը հարուցում է հանրության մի շերտի դժգոհությունը, խնդիրը սակայն այն է, թե ռուս սահմանապահների հեռացումն ինչ հետևանքներ կարող է ունենալ։

Իհարկե, արտաքին քաղաքական վեկտորը փոխելու և Եվրամիությանն ավելի մերձենալու Հայաստանի իշխանությունների ձգտումներն ակնհայտ են և այս քայլն էլ ևս տեղավորվում է հակառուսական ծիրում, բայց փաստ է նաև, որ ռուսական կողմը չափազանց ծանր է տանելու «Զվարթնոցից» իր սահմանապահներին հեռացնելու որոշումը և հնարավոր են լուրջ հետևանքներ թե՛ Հայաստանի իշխանությունների, և թե՛ հենց պետության համար։

Ալիսա Սահակյան