Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհՊատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Հրապարակ». Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Նորից ուզում են կալանքի տանել. «Հրապարակ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» «Ժողովուրդ». Ճգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող ենԻ՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» «Հրապարակ». ՔՊ–ն նոր կարգախոս է փնտրումԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենՇիա հավատացյալների նկատմամբ բռնnւթյունների հերթական ալիքն՝ ԱդրբեջանումԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Մամուլի տեսություն

Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն չեն կատարել իրենց խոստումներն ու հայտարարությունները, այլև կատարել են դրանց տրամագծորեն հակառակ քայլեր: Մենք առիթ ունեցել ենք հրապարակումների շարքով ներկայացնել մի քանի տասնյակ նման օրինակներ: Այդ շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս անգամ ամփոփ անդրադառնում ենք քսան հիմնական կետերին.

1. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:Պատերազմից հետո Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նա զարմացած հարցնում է, թե այդ ե՞րբ է շանս եղել, որ Արցախը լիներ անկախ կամ Հայաստանի կազմում:

2. 2016 թվականին Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, իր ընտանեկան թերթում նա գրում էր, որ տավուշցիները ունեն անվտանգ ապրելու իրավունք, մինչդեռ այսօր այդ նույն գյուղերի բնակիչներից պահանջում է լքել սեփական տները, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի անունից սպառնալով պատերազմով:

3. Իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հանրությանը խոստանում էին, այսպես կոչված, «կարմիր գծերի» վերացում, տուգանքների ներում: Ի վերջո, հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Երևանում «կարմիր գծերի» վճարն աճեց 13 անգամ:

4. 2018 թ. մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում»: Մինչդեռ ոչ միայն առաջին իսկ քայլերով փակեց գյուղնախարարությունը, այլև արդեն մի քանի տարի է՝ տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։

5. 2018 թ. ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին Փաշինյանը փակում էր արագաչափերը, խոստանում վերացնել դրանք: Այսօր Փաշինյանի արարքը կրկնած քաղաքացուն կալանավորում են, իսկ բուն արագաչափերի թիվը Հայաստանում կրկնապատկվել է:

6. Փաշինյանն ու թիմակիցները հանրությանը համոզում էին, որ բարելավելու են հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մինչդեռ այսօր տեսնում ենք ակնհայտ «դրեյֆ» դեպի արևմուտք և ՌԴ-ի հետ հարաբերությունների աննախադեպ լարում:

7. Հանրությանը վստահեցնում էին, որ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ:

8. Հեղափոխության ժամանակ հայտարարվում էր, որ այլախոհների հանդեպ վենդետա և հետապնդում չի լինելու: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ կալանավորվում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլ նաև Փաշինյանի ու թիմակիցների հասցեին թթու խոսք ասած շարքային քաղաքացիները:

9. Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ կրճատելու է ՀՀ արտաքին պարտքը, ավելին՝ խոսել էր այն աուդիտի ենթարկելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ, եթե 2018-ին այն 6 միլիարդ էր, ապա այսօր՝ 12:

10. Նույն Փաշինյանը որպես կարևորագույն սկզբունք էր հռչակել խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնումը, մինչդեռ հեղափոխությունից հետո ընդլայնվել են միայն իր՝ Փաշինյանի լիազորությունները:

11. Որպես իրենց սկզբունք հայտարարում էին, որ պետք է բացառվի պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելը: Ինքներդ կարող եք հաշվել, թե գործող քաղաքական թիմում քանի բիզնեսմեն պաշտոնյա կա:

12. Ասում էին՝ հանքերի շահագործման հարցում բնապահպանների գնահատականներով պետք է առաջնորդվել: Մինչդեռ որևէ բնապահպանի կարծիք այդպես էլ չհարցրեցին՝ Ամուլսարի և Թեղուտի հանքերը շահագործման հանձնելով:

13. Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի բացառումը ևս հռչակվել էր առաջնային խնդիր: Թերթի ամբողջական համարներ չեն բավականացնի՝ թվարկելու այն պաշտոնյաներին, որոնք իրենց ԽԾԲ-երին հարմարավետորեն դասավորել են պետական կառավարման համակարգում

14. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանրությանը համոզում էին, որ «կոմունալ» թանկացումներ չեն լինելու: Մինչդեռ թանկացավ և՛ գազը, և՛ էլեկտրաէներգիան, և՛ ջուրը: Գումարած, որ անընդհատ համընդհանուր թանկացումներ են՝ շարքային քաղաքացիների եկամուտների աճի փաստացի բացակայության պայմաններում:

15. Մինչ իշխանափոխությունը այս թիմի ներկայացուցիչները դեմ էին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, գալով իշխանության՝ այդ համակարգը ներդրվեց առանց վարանելու:

16. Գրեթե բոլոր հայտարարություններում նշվում էր, որ պատմական նոր որակ պետք է ձևավորվի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Երբեք այդ հարաբերությունները չեն եղել այդքան լարված, որքան այս իշխանությունների օրոք:

17. Հավատացնում էին, որ չի լինելու նաև կադրային ջարդ: Բայց այս իշխանությունները առաջնորդվեցին բացառապես «պոլի փայտ լինի, բայց մերը լինի» հայտնի սկզբունքով, հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, պետական կառավարման համակարգը պարզապես մաքրեցին պրոֆեսիոնալ կադրերից, առաջնայնությունը տվեցին բացառապես քպական լինելուն կամ առնվազն ՔՊ-ին լոյալ լինելուն:

18. Փաշինյանի և նրա թիմի նոու-հաուն պայքարն էր կոռուպցիայի դեմ, մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ կառավարության նիստին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է, որ պայքարը կոռուպցիայի դեմ փաստացի տապալվել է: Այս մասին են վկայում նաև Freedom House-ի և այլ միջազգային կառույցների զեկույցները:

19. 2018 թ. մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»: Այսօր հենց իշխանության ներկայացուցիչներն են աչքի ընկնում ատելության քարոզով, ընդդիմադիրների հասցեին հնչող սպառնալիքներով: Ավելին, նաև սպառնալիքների կյանքի կոչմամբ:

20. Գրեթե բոլոր խոսափողներից ՔՊ-ի համար առաջնային հարց էր համարվում գործազրկության կրճատումը: Մինչդեռ 2023-ին գործազուրկների քանակը 2022-ի համեմատ ավելացել է 13,8 հազարով, և դա որևէ պաշտոնյայի այսօր չի հուզում:

Ինչպես ասվում է՝ շարունակելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում