Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի առերես բանակցությունները տևեցին մոտ 5 ժամ: Չնայած նման երկար հանդիպմանը, դրա բովանդակության վերաբերյալ հաղորդագրություններն ու «արտահոսքերը» կարճառոտ ու կցկտուր էին: Ամեն դեպքում, հանդիպումից կարճ ժամանակ անց, հիմնվելով նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ հետագայում «հերքում-պարզաբանումային» հստակեցումների կարիք ունեցած խոսքի վրա, բազմաթիվ մեկնաբաններ նշեցին, թե քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը: Բազմաթիվ քննարկումներ եղան, մեկնաբանություններ, կարծիքներ հնչեցին:

Բայց դա դեռ մի կողմ: Ի վերջո, այդ բանակցությունների բովանդակության մասին նույնիսկ շատ վստահ «մանրամասնություններ» հայտնողներից ոչ մեկը Աբու Դաբիում՝ հանդիպման սրահում եղած «սեղանի տակ» չի եղել, ոչ էլ, կներեք, «ժուչոկ» է դրել: Իրենք՝ հանդիպողներն էլ առնվազն մոտ ժամանակներում չեն ասելու, թե ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել: Ինչպես, օրինակ՝ մինչև հիմա գաղտնի է պահվում «խաղաղության համաձայնագրի» տեքստը, որն ամիսներ առաջ հայտարարվեց որպես վերջնականորեն փոխհամաձայնեցված: Ոչինչ, որ դա նույն Փաշինյանն է, որ հրապարակում կոկորդ էր պատռում, թե՝ ժողովո՜ւրդ, բացառվում է, որ մի բան պայմանավորվեմ ու չգամ և ձեզ չասե՜մ... Հիմա ո՞վ է նման «անկարևոր բաներ» հիշում:

Հետաքրքիր է այլ բան: Այն, որ շատ ու շատ մեկնաբաններ, քաղաքականապես ակտիվ մարդիկ, պարզապես քաղաքացիներ, շատերը, մի խոսքով, ասում, սոցցանցերում գրում, հարցազրույցներում նշում են, թե՝ «վա՜յ, տեսա՞ք, թե ինչ արեց... վա՜յ, միջանցք է տալիս... վա՜յ, Հայաստանում զանգվածաբար ադրբեջանական թուրքերի բնակեցմանն է համաձայնում...»:

Այսի՞նքն: Դուք ի՞նչ է, ինչ-որ ուրի՞շ բա՞ն էիք սպասում: Իսկ ի՞նչ է, դա նորությո՞ւն է...

Ի՞նչ է կատարվում խոշոր ընդգրկմամբ. կատարվում է այն, որ արևմտյան ուժերին ու շրջանակներին պետք է մեր տարածաշրջանում զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը, Իրանին անկյուն մղել, իսկ Չինաստանի առաջ փակուղիներ ձևավորել: Հիմա թե դրա հետևանքով Հայաստանի հետ ինչ կկատարվի, կներեք, Վաշինգտոնի, Լոնդոնի, Փարիզի ու մյուսների համար խորապես միևնույնն է:

Ավելի նեղ իմաստով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ներգրավվելով այդ ծրագրի մեջ, հետապնդում են իրենց զուգահեռ նպատակը՝ վերացնել Հայաստանի սուբյեկտայնությունը (պետականությունը), այն առնվազն դարձնել ձևական մի բան, ժամանակի կարճ ընթացքում հասնել Հայաստանի հայաթափման: Դա նրանք սկզբունքորեն չեն էլ թաքցնում, հարցն այն է, թե մենք որքանով ենք դա հասկանում:

Կոնկրետ Փաշինյանն ու նրա նեղ շրջապատը այդ ծրագրերի հետ ոչ մի խնդիր չունեն, ավելին՝ բացեիբաց ու կոնկրետ օրինակներով քանիցս ցույց են տվել, որ առանց նեղվելու սպասարկում են օտարների շահերը: Նրանց համար գերխնդիրը իրենց անձնական անվտանգությունը, իշխանության շրջանում կուտակած նյութական բարիքները պահպանելպաշտպանելն է, իսկ դա հնարավոր է իշխանությունն ամեն գնով պահելու դեպքում: Իսկ իշխանությունը կարող են պահել բացառապես բռնատիրական մեթոդներով:

Հիմա այս ամենի խորապատկերում որքանո՞վ պետք է զարմանալի լինեն ՓաշինյանԱլիև 5 ժամանոց հանդիպման հավանական արդյունքները, թեպետ մեր դեպքում տեղին է ասել՝ հետևանքները: Ավելին, այնպիսի ճնշող տպավորություն է, որ շատերը նստած սպասում են, որ Փաշինյանի ձեռամբ հերթական որևէ վատ բանը կատարվի, որպեսզի հետո ասեն՝ «վա՜յ, կատարվեց... վա՜յ, արեց...»: Հա, ի դեպ, բռնատիրության մասին: Բոլորն են նկատել, որ Փաշինյանի՝ Էրդողանի ու Ալիևի հետ վերջին ինտենսիվ «շփումները» ուղիղ գծով զուգահեռվում են Հայաստանում ազգային ուժերի, ավանդական կառույցների դեմ ռեպրեսիվ հարձակումներին: Ոմանք դեռ հարցնում են՝ ուղիղ կապ կա՞ այդ «շփումների» ու բռնաճնշումների միջև: Կարծում ենք՝ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար է հարցնելը:

Մեկնեց Ստամբուլ: Հանդիպեց Էրդողանի հետ: Դրանից առաջ Ազգային եկեղեցին պաշտպանելու մասին պարզ արտահայտության համար փաշինյանական վարչախմբի կամայական հարձակման թիրախում հայտնվեց խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը: Ստամբուլից Փաշինյանը գոհ և ուրախ վերադարձավ ու անմիջապես հետևեց վայրագ հարձակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա: Ի լրումն, որպեսզի հանկարծ այլ կասկածներ չլինեն, Փաշինյանը լրացուցիչ գրառմամբ հայտարարեց, որ անձամբ ինքն է առաջիկայում գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը: Դե, հասկանալի է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, Եկեղեցին, որպես ազգային կառույց, զրոյացնելու նպատակով: Բուն հանդիպման օրը առավոտ կանուխ սկսվեցին խուզարկություններ, բերման ենթարկվեցին տասնյակ մարդիկ:

Նույնը՝ հենց այս օրերին: Դեռ Աբու Դաբի մեկնելուց առաջ սկսվեցին հարձակումները ընդդիմադիրների վրա, այդ թվում՝ ԱԺ դահլիճում: Իսկ նույն այն ժամերին, երբ Փաշինյանը հաղորդակցվում էր «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ, փաշինյանական ռեպրեսիվ մեքենան հարձակվեց ՀՅ Դաշնակցության վրա, ձերբակալություններ, խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվեցին խաղալիք «նռնակներ» ու մի շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ, որը ՀՅԴ հանրահայտ կարգախոսն է:

Համացանցն սկսեց «ղժժալ» Փաշինյանի քննչականի վրա, վերջինիս կողմից սույն շապիկը որպես «ահաբեկչական ծրագրերի» իրենց սին մեղադրանքների հիմնավորում ներկայացնելու կապակցությամբ: Մինչդեռ, կարծում ենք, այդտեղ ոչ մի պատահական բան չկար, ավելին՝ դա ոչ մի «անգրագիտության» դրսևորում էլ չէ: Ամեն ինչ շատ հստակ հաշվարկված է, իսկ հանձնարարականները կուրորեն կատարողների համար բացարձակապես էական չէ՝ խաղալիք «նռնա՞կ» կհայտնաբերեն, թե՞ պլաստիկ, մեկանգամյա օգտագործման պատառաքաղ («ծակող գործիք»): Նրանց համար կարևոր է, որ այդ ամենը փաթեթավորեն որպես «ահաբեկչության նախապատրաստում»: Իսկ շապիկն ի ցույց են դրել սոսկ որպես դրա վկայություն, որպես «ռևանշիզմի» ակնարկ, որպես անցյալը ջնջելու ակնարկ:

Ի դեպ, առիթ ունեցել ենք նշելու, կրկնենք. դա ևս թուրքական ու ադրբեջանական շահերի որոշակի սպասարկում է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակ քարոզչաքաղաքական թեզեր են շրջանառում, թե Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ կան: Մեծ հաշվով, դա էլ կրկնենք, Փաշինյանը, վերոնշյալ ծրագրի տրամաբանության մեջ է գործում և հատ-հատ, հերթով ջանում է չեզոքացնել դրան դիմադրելու ունակ ուժերին, գործիչներին, կառույցները: Ի լրումն, կատարում են Ալիևի հանձնարարականը՝ «ռևանշիստական ուժերին» ճնշելու վերաբերյալ:

Այնպես որ, պատրանքներ չարժե ունենալ:

Ոչ մի անգրագիտություն ու պատահականություն չկա. ամեն ինչ շատ հստակ հաշվարկված է, այդ թվում՝ հակազգային, հակաեկեղեցական դրսևորումը:

Ու պետք չէ հուզական դրսևորումների մեջ ընկնել, թե՝ «այս ի՜նչ է կատարվում...»: Կատարվում է այն, ինչ սթափ դատողություն ունեցող մարդիկ զգուշացնում էին դեռ 2018 թվականից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում