Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Չդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահինԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է ԿիևՎրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. Hetq.am«Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի՛ ստեղծեք», «ավտոբուսների մասով թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է». քննարկում` քաղաքապետարանումՆիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաներըԿասեցվել է «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթըԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet Cruze»-ն ու մոտոցիկլը. կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՓրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՈւզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը. Ավինյանը՝ Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմանորոգման մասինԲոլոր ուղղություններով իրականացվող արդյունա­վետ համագործակցությունը, Ձեր հաստատակամ հանձնառության շնորհիվ այսօր վերաճել են ռազմավարական գործընկերության. Փաշինյանը՝ Մակրոնին«Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր ԿամենդատյանՊետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր ԱվետիսյանԼռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ ԱրզումանյանԲիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնիՀանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը՝ գաղափար+սուբստրատ. Արմեն Աշոտյան
Քաղաքականություն

Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Եթե ՄԵԿ հոգին կարողանում է.
 
1. Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել
2. Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել
3. «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել
4. 2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել
5. Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է
6. Պատերազմ հայտարարել սփյուռքին
7. Հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը
8. Պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն
Ուրեմն նրա դիմաց 0-ներ են։ Քանի միլիոն զրո ուզում է լինել՝ 0+0+0+0+....... միևնույն է զրո է։ Ուրիշ բացատրություն չի կարող լինել։ Բայց արդյոք դա իրոք այդպե՞ս է, թե՞ մեզ այդպես են ներշնչել։
Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու. լինելու մարդ։ Դրա համար ընդամենը պետք է գնալ խաղաղ հանրահավաքի։ Պարզ մոտիվացիայով՝ մարդ զգալու, մարդ լինելու համար։ Մի´ վախեցեք, մի´ թաքնվեք անհատական քայլից, մի´ ասեք՝ ես հոգով ձեզ հետ եմ, բայց թող ուրիշները պայքարեն, օրվա կեսը մի´ եղեք մարդ, մյուս կեսը՝ «մեծարգոյի» տակ ճկվող, մի´ եղեք զրո։
Ինչի՞ համար ենք պայքարում. որ դուրս գանք այս մղձավանջից, որ մարդկային դեմքով երկրում ապրենք, որ Ալիևը երբ ուզի՝ չծաղրի մեզ։ Նա այդ մեկ հոգուն չի ծաղրում, մեզ բոլորիս է ծաղրում։ էդ մեկ հոգու պրոբլեմը չէ, դա մեր վիրավորվելու պրոբլեմն է։ Ուզո՞ւմ ենք դուրս գալ 6-ամյա ստի դժոխքից ու նորմալ, ժամանակակից երկիր կառուցել։
Իսկ երեկվա ելույթն ունենում էր մի մարդ, ով «Արցախը Հայաստան է և՝ վերջ» գոռալով ու 26 տարվա բանակցությունները խափանելով, բերեց պատերազմ, ու հիմա խոսում է խաղաղությունից (մե´նք ենք թույլ տալիս), նա, ով մերժեց պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունը, խոսում է մարդկային կյանքերի ու խաղաղության մասին։ Ամենաիրական բանը, որ կար մեր կյանքում մինչև նրա հայտնվելը, հայկական Արցախն էր, իսկ նա հիմա խոսում է իրական և պատմական հայրենիքներից։
Դադարեցնել է պետք ստախոս աշակերտի լիրիկական շարադրություներով կառավարումը։ Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք։