Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան ՀակոբյանՀրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարելԹրամփը չի առարկել, երբ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին. WSJ
Մամուլի տեսություն

Հայաստանի շարունակական զիջումների՝ միջազգային «նշաձողերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հանրության դիրքորոշումը կարևոր է մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցության ձևավորման, ինչպես նաև դիրքավորման տեսանկյունից։ Հասկանալի է՝ իրերի այն վիճակը, որն ընդունելի է միջազգային հանրության կողմից, որոշակի փոփոխությունների կարող է հանգեցնել։ Պատահական չէ, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարում էր, որ Արցախի անկախությունը դե յուրե ընդունելի լինի առաջին հերթին միջազգային հանրության համար։ Բայց Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը նոր իրավիճակ ստեղծեց։ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ հայկական կողմն իջեցնի Արցախի կարգավիճակի հարցի շուրջ սահմանված նշաձողը, իսկ դրա փոխարեն միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի ու Արցախի շուրջ։

Այսինքն, տպավորություն էր ձևավորվում, որ եթե հայկական կողմն ընդառաջ գնա միջազգային հանրության ցանկությանը, ապա միջազգային գործընկերները կզսպեն Ադրբեջանին: Սակայն հայկական կողմից նշաձողն իջեցնելուց հետո միջազգային հանրությունը Արցախն ամբողջությամբ հրեց դեպի ադրբեջանական երախը։ Նույն միջազգային հանրության ներկայացուցիչների միջամտության պարագայում Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը հայտարարություն ընդունվեց, որով Հայաստանը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Ու այդ հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկար արցախցիների իրավունքների կամ Արցախի ինքնավարության մասին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ փաստացի Հայաստանը ոչ միայն իջեցնում էր նշաձողը, այլև այն գցում գետնին։ Այդ իրողությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանն իրեն ազատ զգաց Արցախը շրջափակելու, ապա հայաթափելու հարցում։

Ստացվում է, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Արցախում ցեղասպանական հանցագործություններ իրագործվեն։ Իսկ ինչ վերաբերում է արդեն Հայաստանի սահմաններին, ապա ԵՄ դիտորդները՝ որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, նախաձեռնեցին քաղաքացիական առաքելություն Ադրբեջանի սահմանների երկայնքով, բայց նրանք այդպես էլ որևէ փոփոխություն չմտցրեցին իրավիճակում։ Ադրբեջանը կրակում էր, երբ ցանկանում էր, պարբերաբար վիրավորներ ու զոհեր էինք ունենում։ Ու միջազգային հանրության լուռ հայացքի ներքո Փաշինյանը որոշեց նորից իջեցնել արդեն կարծես մինչև վերջ իջեցված նշաձողը, այն է՝ Տավուշի տարածքները հանձնել Ադրբեջանին։ Բայց կարծես դեռ էլի տեղ կա, և Փաշինյանը պատրաստվում է նորից իջեցնել նշաձողն ու բացեիբաց հայտարարում է դրա մասին։ Այն վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։

Փաշինյանի համոզմամբ, նոր Սահմանադրությունը միջազգային դերակատարների հետ հարաբերվելիս մեզ ավելի ճկուն կդարձնի։ Եթե խորքային մեկնաբանենք նրա այս հայտարարությունն, ապա կհասկանանք, որ նոր Սահմանադրությունը նոր նշաձողերի իջեցման պայմաններ կստեղծի, այսինքն՝ դա ոչ միայն Ադրբեջանի ու Թուքիայի նախապայմանն է, այլև հավաքական Արևմուտքի։ Մյուս նշաձողն արդեն վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Դրա համար էլ Էրդողանը հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը։ Դեռ չենք խոսում այն մասին, որ ժամանակի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է նշաձողերի իջեցման նոր պահանջներ դնել հայկական կողմի առաջ։ Այսինքն՝ Հայաստանը պետք է լինի անընդհատ զիջողի դերում, ու այդ առաքելությունը Փաշինյանը մեծ սիրով վերցրել է իր վրա՝ ժողովրդին ահաբեկելով նոր պատերազմի հեռանկարով։ Ու այս պարագայում զարմանք է հարուցում միջազգային հանրության պատկերացումը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտարարում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմից՝ բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել: Երբ Հայաստանը ագրեսիայի է ենթարկվել, հայկական տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, Արցախը հայաթափված է, ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել։ Կամ Ադրբեջանն այսքան ժամանակ ի՞նչ է զիջել, որ հիմա էլ զիջի։ Ինչպես Արցախի հարցում նշաձողի իջեցման պարագայում միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Արցախում հանցագործություններ իրագործվեն, հիմա արդեն, խոսելով ծանր փոխզիջումների մասին, միջազգային հանրության ներկայացուցիչները փաստացի նպաստելու են միակողմանի զիջումների:

Մյուս կողմից էլ՝ նախանշվում է, որ կատարվող զիջումների ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շահառուն առաջին հերթին Արևմուտքն է, մասնավորաբար՝ ԱՄՆ-ն, քանի որ հենց արևմտյան շրջանակների կողմից է առաջ քաշվում Եվրոպան Չինաստանին կապող այն ճանապարհի կարևորությունը, որը շրջանցում է պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն ու Իրանը։ Ու այդ ճանապարհի մի ուղղությունն էլ պետք է անցնի Հայաստանով, որի նկատմամբ Թուրքիան ու Ադրբեջանը վերահսկողություն հաստատելու ախորժակ ունեն։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում