Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ քաղաքապետարանՊետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի ՍարգսյանԶրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր ԱվետիսյանTeam-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել ԳեղարքունիքումԱյսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչին7 օր է՝ վահանակն այս վիճակում ընկած է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում․ քաղաքացիՄեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքըՍտրադիվարիուսի ջութակները` ԿապանումԿապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիաՆիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիսում․ զոհ ու վիրավորներ կանԵվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ ՆահանգներիԱրդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըՓաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներինԸստ իս՝ ԱՄՆ-ն ասաց այն, ինչի շուրջ համաձայնության են գալիս Հայաստանն ու Ադրբեջանը. ԶատուլինԱրևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելուԲրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջումԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը

Նախօրեին Հայաստանի խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ, լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։ Ազգային ժողովում հարցերին պատասխանելու ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

Միրզոյանը նաև բացահայտ կրկնել էր թուրքական նարատիվները՝ պատմաբանների հանձնաժողովի մասին՝ փաստացի դառնալով ժխտողականության դրոշակակիրը Հայաստանում։ Թուրքական ԶԼՄ-ներում Միրզոյանի այս հայտարարությունն անվանել են «անսպասելի», «զարմանալի», «կարծրատիպերը քանդող» և նմանատիպ այլ հոմանիշներով։

Եվրոպական որոշ երկրներում, ի դեպ, նման կարծիք հայտնելու համար Արարատ Միրզոյանին քրեական պատասխանատվության կենթարկեին՝ Հայոց ցեղասպանության ժխտման հոդվածով։

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, ՀՀ-ում արտգործնախարարի կարգավիճակ ունեցողի հայտարարությունը խոսում է ոչ միայն գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին։ Պատգամավորը հիշեցրել է, որ հայ-թուրքական գործընթացի տարբեր փուլերում` անկախության հռչակումից մինչև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում: «Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով և նաև սրանով է պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, դրանց խորհրդարանները ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ տարաբնույթ բանաձևեր են ընդունել»,- նշել է Աբրահամյանը:

Մանե Սահակյան