Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը»Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք
ՌԴ դաշնակիցը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին
Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասիցՍամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. Փաշինյանն ուզում է զոռով ժողովրդին լարիԻսրայելը հարվածել է Դամասկոսում Սիրիայի ԶՈՒ ԳՇ համալիրին Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկումԹրամփը չի պատրաստվում Ուկրաինային հեռшհար հրթիռներ մատակարարել․ ReutersՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՆոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմՔաղաքացիությունը՝ թանկով«ՀայաՔվեն» բացեց Արաբկիրի տարածքային կառույցի գրասենյակըՊատանի երկրաբաններն այցելեցին ԶՊՄԿԱրևային էներգիան առաջին անգամ գերազանցել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներինԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ)Գազամատակարարման անջատումներ են սպասվումUcom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ինԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» շարժման և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։ Սակայն որևէ առարկայական պատասխան չի ստացվել, և նամակը վերահասցեագրվել է ԱԳՆ-ին և ԱԱԾին, որոնք, ըստ ՀՃՇ-ի, մատնված են անգործության, և որևէ հասցեական գործունեություն չեն ծավալում այդ խնդրի լուծման ուղղությամբ, որի ամենամեծ ապացույցը արդյունքների բացակայությունն է:
 
Եվ ահա, «Համահայկական ճակատ» շարժումը, բավարարված չլինելով ինչպես կառավարության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների գործունեությունից, կրկին Նիկոլ Փաշինյանին է հասցեագրել մի քանի պահանջներ, որոնք նա, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, պարտավոր է իրականացնել՝ պաշտպանելու իր իսկ գործունեության հետևանքով գերության և պատանդառության մեջ գտնվող անձանց օրինական իրավունքնեորի պաշտպանության համար: Իսկ ի՞նչ հարցադրումներ ու պահանջներ են առաջ քաշվում: Նախ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ և հրապարակային քայլեր չի ձեռնարկում միջազգային հարթակներում՝ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը բարձրացնելու և նրանց վերադարձի հարցը լուծելու ուղղությամբ:
 
Երկրորդ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական բանակցություններ չի վարում Ադրբեջանի իշխանությունների հետ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը լուծելու համար: «Այն բացատրությունը, թե այդ բանակցությունները վարվում են գաղտնիության պայմաններում, և դրանց ընթացքը հրապարակման ենթակա չէ, կարող է համոզիչ լինել, եթե դրանք արդյունք ունենային, մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ դա հարցը քնեցնելու պարզագույն հնարք է»,-կարծում է շարժումը: ՀՃՇ-ն նաև հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը վերաբերվում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին և բռնի առևանգվածներին. «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ անձամբ դուք և ձեր իշխանությունը ոչ միայն շահագրգռված չեք այդ անձանց ազատ արձակման հարցում, այլ ընդհակառակը, ի դեմս նրանց, տեսնում եք հնարավոր քաղաքական մրցակիցների և նույնիսկ հակառակորդների, ովքեր կարող են ազատության պայմաններում բացահայտել ձեր իշխանության հակազգային դիմագիծը: Որոշ հիմնավոր կասկածները փարատելու համար գուցե ասեք, թե 2023 թվականի դեկտեմբերի 13-ից հետո կոնկրետ ի՞նչ եք արել գերիներին վերադարձնելու համար»:
 
Հարց է բարձրացվում նաև, թե ՄԱԿ գագաթաժողովների ժամանակ և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներում արդյո՞ք քննարկվել են գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել՝ օգտագործելու նրանց միջնորդական հնարավորությունները վերոնշյալ խնդիրների լուծման համար, միջազգային դատարաններում ի՞նչ հայցեր են ներկայացվել գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների վերաբերյալ, վերջապես՝ ո՞ր միջազգային կառույցներին են դիմելու՝ լրացուցիչ աջակցության համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում