Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ, հիմնվելով փաստական տվյալների վրա, նշել ենք, որ չնայած արտաքուստ շղարշին ու «փիարին», որ օրվա իշխանություններն ակտիվորեն կիրառում են, խաղամոլական «բիզնեսները» Հայաստանում ավելի ու ավելի են ծաղկում, տարածում իրենց շոշափուկներն ու մեծացնում ընդգրկման ծավալը: Տեսեք, չնայած արտաքուստ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եղան՝ կապված բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակման, այդ ընկերությունների ծառայություններից օգտվելու և այլ «ուղեկից» երևույթների հետ կապված, փաստն այն է, որ «խաղամոլական» շրջանառության ծավալները շարունակեցին աճել: Ու այդ ամենը՝ փաշինյանական իշխանությունների օրոք: Ժամանակին մեծ աղմուկ հանեց այն պաշտոնական տեղեկությունը, որ միայն 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար դրամի, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար դրամի խաղադրույք:
 
Չէ, դուք միայն պատկերացրեք՝ 5 տրիլիոն դրամ: Բայց, նկատենք, որ դա 2022-ին: Իսկ հիմա 2024 թվականն է, տարեվերջը, առջևում 2025-ն է: Իսկ եթե նկատի ունենանք, որ 2022-ից հետո միակ բանը, որը փաշինյանական Հայաստանում աճել է, դա խաղամոլության ծավալն է, ապա պատկերը առավել պարզ կդառնա: Թեպետ, դա արդեն ոչ թե պատկեր է, այլ ամենաիսկական աղետ: Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է փաշինյանական իշխանությունը պայքարում (իբր թե, էլի) այս, կներեք արտահայտության համար, ոլորտի դեմ, որ այն գնալով ավելի ու ավելի է ծաղկում ու ծավալվում: Չնայած, ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ հազիվ թե այս իշխանություններն իրականում որևէ պայքար տանեն խաղամոլական բիզնես ասվածի դեմ: Նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Մյուս գործոնը, որը քիչ հավանական է դարձնում փաշինյանական իշխանության կողմից նշված «ոլորտում» իրական պայքար ծավալելու հնարավորությունը, որքան էլ տարօրինակ հնչի... տնտեսական ցուցանիշներն են:
 
Բանն այն է, որ նշված «ոլորտում» տրիլիոնների հասնող շրջանառությունը թույլ է տալիս ինչ-ինչ տնտեսական աճեր ու աճող ցուցանիշներ ցուցադրել: Իսկ այն, թե այդ «աճերն» ինչ կառուցվածք ու բովանդակություն ունեն, իշխանավորներին ու նրանց փիարշիկներին առանձնապես չի հետաքրքրում: Այս աղետալի վիճակին է անդրադարձել նաև խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը՝ լրատվամիջոցներին տրամադրած հոդվածում, որի վերնագիրն ինքնին խոսուն է. «Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է»: Պատգամավորը մասնավորապես նշում է. «Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը: Մի կողմից՝ կործանվում են մարդկանց ճակատագրերը, իսկ մյուս կողմից՝ հնարավոր բոլոր օգուտները քաղում և վայելում է օրվա իշխանական խմբակը։
 
Պարզ օրինակ՝ թռիչքաձև աճող գերշահույթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցություն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահույթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում»: Բայց հարցը միայն հայեցողական կամ թեկուզ՝ քաղաքական գնահատականներն ու ընկալումները չեն: «Չոր» թվային տվյալներն ու տնտեսության վիճակին վերաբերող ցուցանիշները համեմատության մեջ շատ ավելի տպավորիչ, եթե չասվի՝ ահազանգիչ են: Այսպես. գյուղատնտեսության ոլորտը, տևական անկումից հետո, այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրել է զրոյականին մոտ աճ: «Զրոյականին մոտ աճի արձանագրումը սովորական է նաև արդյունաբերության ոլորտում: Բացառությամբ նախորդ մի քանի ամիսների, ինչը պայմանավորված էր ռուսական ոսկին աննախադեպ մեծ ծավալներով Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հետ,-նշում է Թադևոսյանը, ապա հավելում:
 
- Տեղեկատվության և կապի ոլորտում ունենք էական անկում՝ 8,5 տոկոսի չափով: Առավել մտահոգիչ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խորացող ճգնաժամը, որն արդեն արտահայտվում է շուրջ 13 տոկոսանոց անկումով: Մեկ երկրից տնտեսական կախվածությունն աճում է թռիչքաձև՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը դարձել է 41 տոկոս՝ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ ընդամենը 7,2 տոկոս՝ նվազելով 17 տոկոսով: Կապիտալն էլ է փախնում մեր երկրից. միայն այս տարվա ինը ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսքը կազմում է 55 միլիոն ԱՄՆ դոլար»: Այս ամենի խորապատկերում ուշադրություն է գրավում պետական պարտքի շարունակական ավելացումը: Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը երկիրն «ստանձնել» է մոտ 6 մլրդ դոլարի հասնող պետական պարտքով, իսկ այժմ, այսինքն՝ իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում «հաջողացրել» է այդ բացասական ցուցանիշը կրկնապատկել: Այժմ պարտքը հասնում է գրեթե 13 միլիարդ դոլարի, իսկ դրա տարեկան սպասարկման ծավալն էլ գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
 
Այնպիսի տպավորություն է, որ եթե Հայաստանի «տնտեսական կյանքի» շարժիչը խաղամոլությունն ու խաղատներն են, ապա ամբողջ Հայաստանն էլ Փաշինյանի ու նրա կառավարության «խաղամոլության» առարկան է: Այլ կերպ անհնար է բացատրել պարտքի նման՝ կրկնապատիկ ավելացումը: Ախր, այդ ավելացումով հանդերձ, պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր էլ չեն լուծել: Ընդդիմադիր պատգամավորը ներկայացնում է նաև խաղամոլության թռիչքաձև աճող, ինչպես ինքն է նշում՝ «արյունոտ» վիճակագրության որոշ փաստեր:
 
Այսպես. միայն 2024 թվականի հունվարսեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ, աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ: «Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխության տարին։ Այս ոլորտի ծավալը 2018 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով՝ շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ»,-գրում է Թադևոս Ավետիսյանը: Դե, իսկ տրիլիոնների մասին մենք արդեն նշեցինք: Իսկ եթե տրիլիոններ են «վառվում», ապա դրանք ինչ-որ մեկին, այս դեպքում՝ ինչոր մեկերին պե՞տք են:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում