Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Արարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում
Մամուլի տեսություն

«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել է մեզ՝ որպես ազգ միավորող ու միասնական դարձնող հանգրվաններից մեկը: Ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, մոտեցումներ՝ շահարկման առարկա չենք դարձրել Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի թեմաները: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համարել ենք ազգային արժանապատվության և արդարության վերականգնման հարց: Իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունում կառավարում են մարդիկ, որոնք, կարծես, փորձում են բոլորիցս խլել մեր պատմական հիշողությունը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նշում է՝ Հայոց ցեղասպանության փաստը միայն մեզ մոտ չէ, որ տարակարծությունների պատճառ չէր դառնում: Նա նկատի ունի, օրինակ՝ այն բազմաթիվ երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են 1915 թվականին տեղի ունեցածը և նշել մեղավորին՝ օսմանյան Թուրքիային: Բայց ինչ-որ պահից սկսած մեր երկրում պետական մակարդակով սկսեցին տարաբնույթ զազրելի շահարկումների առարկա դարձնել այս հարցը: Պողոսյանի խոսքով, ամեն ինչ սկսվեց 2018 թվականից հետո, երբ մուտք էինք գործում 2019 թվական:

«Առաջին որոշումները կայացվեցին, որ պետք է «հիշել և պահանջելը» մոռանանք, կամ, ասենք, միայն հիշենք: Հաջորդիվ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին փոխեցին: Հենց այդ գործընթացներով ու այդ րոպեից էլ ամեն ինչ սկսվեց: Պարզապես այն ժամանակ հանրության համար դա անհասկանալի էր, քանի որ մշտապես պայքար էր ընթանում «նախկինների» դեմ և այլն, փորձում էին ամենն այդ շղարշի տակ ներկայացնել: Բայց հիմա արդեն հասկանալի է, որ նույնիսկ այն ժամանակվանից արդեն ամեն ինչ սկսվել էր: Գնում են նրան, որ այս թեման հանրության մեջ պետք է ինչ-որ մի ձևով փոխեն: Եթե հիշեք առաջին տարիները, այն ժամանակվա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, լրագրողների «ստիպելու» արդյունքում նոր միայն ասաց՝ «Հիշում ենք և պահանջում»: Մինչ այդ, կարծես, չէր ուզում այդ բառերն արտաբերել: Այնպես որ, ամեն ինչ սկսվել է հենց այդ ժամանակվանից և հասել մեր օրեր: Այսօրվա դրությամբ արդեն ամեն ինչով հանձնված են թշնամական օրակարգերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը՝ հիշեցնելով իր իսկ ձևակերպումը՝ Հայաստանի գործող իշխանությունների բոլոր քայլերը սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը:

Ըստ Պողոսյանի, մեր հանրությունը չէր նկատում, թե ինչ է կատարվում, քանի որ շատ դեպքերում փորձում էին պատճառաբանել, որ նոր դեմքեր են, փոփոխություններ, նոր շունչ և մոտեցում է. «Այստեղ կարևոր է նաև պարզաբանել՝ երբ ասում ենք, որ մենք չէինք նկատում տեղի ունեցողը, ո՞ւմ նկատի ունենք: Մարդիկ են եղել, որոնք դրա մասին բարձրաձայնում, խոսում էին, բայց այդ ժամանակ, կարծես, չէինք ընկալում, իրավիճակն այլ էր»:

Պետական մակարդակով մեզ ասում են՝ Հայոց ցեղասպանության դատապարտումը և ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, պետք չէ կենտրոնանալ թվերի վրա, թե որ կողմից որքան մարդ է մահացել, և դեռ պետք է զոհերին անուններով ցուցակագրել: Վատագույն մղձավանջում անգամ չէինք կարող պատկերացնել, որ կլինի Հայաստանի պետական որևէ պաշտոնյա, որը կասկածի տակ կդնի պատմական այդ իրողությունը: «Պատկերացումը հենց այդպիսին էր, որ սա մեր ինքնության այն գլխավոր էլեմենտներից մեկն է, որը պետք է լինի քոնը, և պետք է դրան որևէ մեկը մոտ չգա: Բայց պարզվեց, որ այդպես չէ: Իրականության մեջ մենք ավելի շատ խաբվել ենք, ոչ թե կարողացել ենք իրականությունը դիտարկել բաց աչքերով և ընկալել՝ ոչ, այս ամենը հետևանքներ է ունենալու: Ինձ թվում է, որ այս ամենն անցել է հանրության շրջանում, հիմա արդեն հասկանալի է՝ ինչ է կատարվում, և, բնականաբար, այս շրջանակներում մարդկանց մոտ պետք է լինի վերաբերմունք: Հուսով եմ, որ ապրիլի 23-ին երիտասարդության ջահերի երթով և արդեն հաջորդ օրը բոլորիս երթով, այնուամենայնիվ, կտեսնենք իրավիճակ, որտեղ հայ ազգի, հայ հասարակության մեջ առնվազն այս մեկ հարցը որևէ կասկած չի հարուցում: Բացի դա, շատ հետաքրքիր են լինելու միջազգային արձագանքները: Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարցն օրենքի մակարդակում է, ամեն տարի սպասում ենք, որ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ: Նույն կերպ արձագանքներ ենք սպասում նաև Ֆրանսիայից: Էլի բազմաթիվ երկրներ այդ օրը հայտարարությամբ են հանդես գալիս: Իրենք ի՞նչ ու ինչպե՞ս են ասելու. այս առումով ևս հետաքրքիր կլինի տեսնել նրանց արձագանքները: Սպասենք ապրիլի 24-ին: Իսկ ապրիլի 25-ից հասկանալի կլինի, թե ուր ենք հասել»,-նշում է մեր զրուցակիցը:

Երկար տարիներ լինելով քաղաքական դաշտում, շփվելով որոշում կայացնողների հետ և լինելով նրանցից մեկը՝ պարոն Պողոսյանը երբևէ չի պատկերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը կունենա իշխանություն, որը կհատի այս կարմիր գծերը: «Իմ՝ նաև միջազգային լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում մշտապես ասել եմ՝ չեմ հավատում, որ երբևէ կարող է լինել մեկը, որ Արցախն ուրանա: Ասել եմ նաև՝ ցանկացած ոք պետք է գիտակցի, որ կա ճնշման ինչ-որ սահման ցանկացած հայ գործչի հանդեպ: Եթե այս կերպ դիտարկենք, ապա աշխարհում այդ սահմանը նաև Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանեց: Արցախյան հարցի շուրջ անհամաձայնության պատճառով նա հրաժարական տվեց: Թե որոնք են եղել իր դրդապատճառները, թողնենք իրեն, բայց մենք ինչպե՞ս պետք է օգտագործեինք դա: Մշտապես խոսեինք այն մասին, որ եթե այս սահմանից վերև ճնշում եք, Հայաստանի ղեկավարը ստիպված պետք է հրաժարական տա: Ցավոք, հակառակի արձանագրումն ունենք»,-ընդգծում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախյան հիմնախնդիր: Սրանք Հայաստանի արտաքին քաղաքականության և գործիչների համար կարմիր գծեր էին, որոնք չէին հատվում: 2018 թվականից հետո իրավիճակն այլ է: Իսկ էլ ի՞նչ կարմիր գծեր կան, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հատել: «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գիծ, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է: Իշխանության աթոռը պահելու համար կարծես ամեն ինչին համաձայն են և դրան են միտված: Էլ ինչի՞ մասին կարող ենք խոսել այս իրավիճակում»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում