Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Մամուլի տեսություն

Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային վարքն ու գործունեությունը բացահայտորեն նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ են դրսևորվում, արդեն հասցրել են շատերը նկատել: Ըստ որում, Փաշինյանի ճառերի, ելույթների կամ արտահայտությունների, մարզային այցելությունների, տարբեր հնարածին թեմաներով «դասախոսությունների» հաճախականությունն ու ցուցաբերած եռանդն այնպիսին են, որ առանձին մեկնաբաններ հակվում են այն վարկածին, թե Փաշինյանը կարող է «հանկարծակի» արտահերթ ընտրությունների մասին հայտարարել նույնիսկ այս տարի:

Բայց հարցը նույնիսկ այն չէ՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններով կհեռանա Փաշինյանը: Հարցն այն է, որ նա, օրինակ՝ կառավարության ծրագրով հաշվետու զեկույցով հանդես գալիս լինի, կամ թե՝ Սյունիքի գյուղերում ոռոգման ջուր չունենալը Երևանում ոմանց կողմից ատամները դավադրաբար լվանալու հետ կապի, նույն՝ ընտրարշավային կեցվածքի ու հռետորաբանության մեջ է:

Նախօրեին էլ, ասենք, մեկնել էր սահմանազատման հետևանքով իր կենսատարածքից էականորեն զրկված և ավելի վատ ձևով թշնամական նշանառության տակ դրված Կիրանց: Կանգնել էր պատի տակ: Չէ, ոչ թե իր՝ մի քանի անգամ ակնարկված մարկեսյան պատի, այլ իր իսկ «քաղաքականության» հետևանքով հայկական տարածքների վրա գոյացրած սահմանապատի: Ու, բնականաբար, էլի փիլիսոփայում էր. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց»:

Ի դեպ, կոնկրետ Կիրանցի վերաբերյալ, կարծում ենք, ամենից դիպուկը հենց կիրանցեցի Գոհար Վարդանյանի հակադարձումն էր. «Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։ Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո՝ մոտ 7 հա...»:

Առաջին հայացքից շատերին միգուցե կարող է թվալ, թե ինչի՜ մասին է խոսում բնակիչը: Փաշինյանը գաղափարախոսության մասին է ասում, իսկ կիրանցեցին՝ ինչ-որ նվազած հեկտարների, վարելահողերի: Դե, հնարավոր է՝ Փաշինյանը գաղափարներով է ապրում, բայց մարդիկ ապրում են շատ ավելի հողեղեն իրողություններով: Մարդիկ ասում են ու, բոլորը դա կարող են տեսնել, եթե կույր չեն, որ իրենց կենսատարածքը, երկրի կենսատարածքը Փաշինյանն ուղղակի վերցրել ու նվիրել է թշնամուն, ու շարունակելու է հանձնել, և ոչ միայն Տավուշում կամ Սյունիքում...

Ու ո՞րն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Այն ամփոփված է Փաշինյանի, օրինակ՝ այն մոտեցումներում, որ Արցախը Հայաստանի պետականության թշնամին է, որ Արցախի հայերը հայության թշնամիներ են, ու պետք է անխնա ատելություն սերմանել նրանց նկատմամբ, տնազրկել, հայրենազրկել ու ծաղրել, հայտարարել, թե՝ «բա մնայիք, կռվեիք...», ու այդպես շարունակ:

Է՞լ որն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Դա այն է, որ Արարատը պետք է ջնջել, որ ոչ մի Արևմտյան Հայաստան էլ չկա ու չի եղել, որ թուրքը եղբայր է ու բարեկամ, իսկ ադրբեջանցի թուրքն ընդհանրապես՝ հարազատ: Սա է Փաշինյանի «գաղափարախոսությունը»: Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը փաստացի նույնն է, ինչ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը: Նրանք երկուսն էլ նույն բանն են ասում, նույն սպառնալիքներով են խոսում Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

Ու հիմա, երբ իր իշխանությունը պահելու տենդով համակված Փաշինյանը հայտարարում է, թե ներկայիս Կիրանցը մարմնավորում է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, դա հնչում է ոչ թե որպես նախընտրական կարգախոս, այլ ամենաուղիղ սպառնալիք: Սպառնալիք՝ ամբողջ Հայաստանի, այդ թվում՝ Երևանի համար: Այսինքն, «իրական Հայաստանը» այն է, որ քո կենսատարածքը նվիրես քեզ կոտորելու ձգտող թշնամուն, պատսպարվես ինչ-որ կղզյակների վրա, ինքնացանկապատվես և «ո՜ւֆ, մենակ թե խաղաղություն լինի» մրմնջալով հուսաս, թե թշնամին քեզ խնայելու է: Հա, այդ ընթացքում «իրական Հայաստանի» փաշինյանական գաղափարախոսությունը պարտադրում է, որ մոռանաս քո ազգը, ուրանաս քո պատմությունը, ուրանաս քո զոհվածներին, ուրանաս քո հավատը, քո լեզուն:

Ճիշտ է, դա ներկայացվում է ոչ թե ուրացում, այլ «հանուն խաղաղության»:

Այ, սա է մեխը: «Խաղաղությունը»: Նշում ենք չակերտների մեջ, որովհետև Փաշինյանի բերածը խաղաղություն չէ: Նա պաշտոնավարում է արդեն 7 տարի, որից 5 տարին, 2020-ի ամառվանից սկսած, պարբերական պատերազմներ են, ռազմական գործողություններ, մարդկային ու տարածքային կորուստներ, կորուստներ, կորուստներ:

Եվ այդքան մահ, աղետ ու կորուստ բերած Փաշինյանն ու նրա «կարկառունները» դեռ համարձակվում են ոչ միայն ընդհանրապես խոսել, այլ խոսել... խաղաղությունից:

Մեծ հաշվով, ի՞նչ են ցույց տալիս Փաշինյանի այս այցելությունները, «փիլիսոփայական» ու «գաղափարախոսական» ճառաբանությունները: Մեծ հաշվով շարունակում են զիջումները, հանձնումները, պարտությունները ներկայացնլ որպես հաղթանակ, հաջողություն, առաջընթաց:

Արցախն աղետած Փաշինյանը, բնականաբար, պիտի Արցախը սպառնալիք համարի, իսկ արցախցիներին էլ մեղադրի, թե ինչո՞ւ 150 հազար հոգով, մեծուփոքրով չգերադասեցին ադրբեջանական հրոսակի զոհ դառնալ:

Բայց վերադառնանք «մեխին»: Նորություն չէ, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն խաղում են ժողովրդի նուրբ ընկալումների վրա՝ խաղաղությունը շահարկելով բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով: Պատերազմով սպառնալով հայ ժողովրդին, մարդկանց գլխին պատերազմ ու աղետ բերելով՝ «խաղաղություն» բառն են «ծախում» նույն մարդկանց վրա:

Չի կարող որևէ նորմալ մարդ խաղաղության չձգտել: Բայց ինչի՞ հաշվին խաղաղություն, երկիրը կործանելո՞ւ, թշնամական տիրապետության տակ դնելո՞ւ: Եվ այդ ի՞նչ խաղաղություն է, երբ գրեթե ամենօրյա ռեժիմով թշնամին կրակում է, սպառնում է նոր զավթումներով, բացահայտ ծրագրեր է մտմտում՝ Հայաստանը ոչնչացնելու:

Հա, ու ո՞րն է խաղաղության երաշխիքը: Ըստ Փաշինյանի, խաղաղության երաշխիքը... խաղաղությունն է, որը կնքված է «խաղաղության համաձայնագրով»...

Ոչ մի թուղթ ոչ մի դեպքում ոչ մի խաղաղություն չի կարող ու չի էլ երաշխավորել:

Մի խոսքով, Փաշինյանը դեռ էլի ու էլի ընտրարշավային դրսևորումներ կունենա, բայց եթե իսկապես շատ եք ուզում տեսնել նրա «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ինչպես ասվում է՝ ակնառու տեսքով, ապա պետք է գնալ Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ, Մարտակերտ: Կարելի է Շուռնուխ էլ գնալ, Ներքին Հանդ էլ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում