Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան
Խորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԵթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա Կոստանյան
Հասարակություն

Եթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն Ստեփանյան

Միջազգային հանրությունը այս տարվա նոյեմբերին պատրաստվում է Բրազիլիայում մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թ. համաժողովին (COP 30), իսկ Հայաստանը նախապատրաստվում է 2026 թ. աշնանն ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17):

Այս իրադարձություններին ընդառաջ 2025 թվականի մայիսին 15-ին Հայաստանում կազմակերպվել էր Կայուն զարգացման համաժողով, որը կամուրջ էր Բրազիլիայում կայանալիք COP 30-ի եւ Հայաստանում կայանալիք COP 17-ի միջեւ: Համաժողովի քննարկման առանցքային թեման էր, թե Հայաստանն ինչպես կարող է համահունչ լինել գլոբալ կայուն զարգացման օրակարգերին եւ ամրապնդել իր դիրքը որպես բնապահպանական առաջնորդ:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Մենք գնում ենք COP 30-ին եւ պատրաստվում ենք COP 17-ին, բայց որեւէ լավ նախադեպ բիզնեսի տեսանկյունից կենսաբազմազանության կառավարման հետ կապված մեր հյուրերին չենք կարող ներկայացնել: Այդ շանսը մենք կորցրել ենք»,- այս մասին նշել է համաժողովին ներկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այդ հնարավորությունը կորցրել է, իսկ այդ շանսը տալու էր հանքարդյունաբերական լավ ծրագիրը.

«Սրա հետ կապված Ամուլսարի օրինակը պետք է բերեմ: Կենսաբազմազանության կորուստների փոխհատուցման մեծ ծրագիր կար՝ Ջերմուկի ազգային պարկը, որը կառավարության հետ համաձայնեցված էր, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը հայտնի չէ, թե ինչ փուլում է գտնվում, բայց 2021 թվականին այն պետք է բարեհաջող ավարտվեր: Դա մեծ կորուստ էր Հայաստանի հանքարդյունաբերության համար»:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Բոլորի մոտ կա այն կարծրատիպային մտածելակերպը, որ եթե հանքարդյունաբերություն, ապա կենսաբազմազանության կորուստներն անխուսափելի են: Կենսաբազմազանության պահպանումը շատ կարեւոր է հենց հանքարդյունաբերության համար, որի կորուստներն անմիջական եւ մեծ ռիսկ են պարունակում նաեւ մեր ոլորտի համար: Միգուցե շատ դեպքերում այդպես էլ կա, բայց աշխարհն արդեն ապացուցել է, որ դա ամբողջությամբ կառավարելի գործընթաց է»,- ասել է Արմեն Ստեփանյանը:

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը նշել է, որ եթե կա մեծ հանքարդյունաբերական նախագիծ, ապա միլիոնավոր դոլարներ, ռեսուրսներ, մասնագետներ է ներգրավում ելակետային տվյալների ուսումնասիրության վրա՝ «ամեն բզեզի, խոտի, ծաղկի վրա դրա ազդեցությունը հասկանալու, կենսաբազմազանության արժեքը գնահատելու համար»:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Մեծ ռեսուրսներ ենք ներգրավում, հասկանալու, թե մեր գործունեությունն ինչ ազդեցություն է թողնում կենսամիջավայրի վրա: Եթե այդ միջավայրը կրիտիկական է, այդ դեպքում պետք է հասնենք կենսաբազմազանության կորուստի ոչ միայն չեզոքացման, այլեւ դրական արդյունք հաստատենք, եթե հասարակ մոդիֆիկացված կենսամիջավայր է՝ գոնե պետք է զրոյացնենք ազդեցությունը: Ամուլսարը սրա շատ լավ օրինակն էր, ԶՊՄԿ-ն էլ նույն ճանապարհն է որդեգրել: Մեր զարգացման բոլոր ծրագրերը նույն խստությամբ, նույն գիտահեն մոտեցմամբ վերաբերում են թե՛ կենսաբազմազանությանը, թե՛ կայուն զարգացման ոլորտներից բոլորին:

Եթե մենք այսօր չառերեսվենք մեր իրական խնդիրներին եւ կեղծ չչափազանցնենք ազդեցությունը, որն ունենք, իրականում ոչ մի թիրախի ճիշտ չենք հասնի: Այո, խնդիրներ կան, դրանցից ոչ ոք չի փախչում, խնդիրներից խոսում են ոլորտի ներկայացուցիչերը, բայց եթե շարունակենք այդ խնդիրները դեմոնիզացնել, ոչ մի տեղ չենք հասնի»,- ասել է Արմեն Ստեփանյանը: