Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Մեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian
Հասարակություն

ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին (ANIF) վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հնչեցնելով մի շարք ոչ ճշգրիտ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Այդպիսի պնդումներ և հայտարարություններ հնչում են տարբեր անձանց կողմից՝ կասկածի տակ դնելով ANIF-ի արդյունավետոթյունը և խոսելով կառույցի մասին՝ որպես ձախողված նախաձեռնության։ Մինչդեռ իրականությունը լիովին տարբերվում է հնչող գնահատականներից, ինչը փաստվում է իրական թվային պատկերով։ Խիստ հատկանշական փաստ է, որ ANIF-ի վրա պետությունը ծախսել է 4.13 մլրդ ՀՀ դրամ գումար, որի դիմաց ANIF-ը պետությանը վճարել է առնվազն 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկ։ Ստացվում է՝ պետությունն իր ներդրած գումարից ավելի ոչ միայն ետ է ստացել հարկերի տեսքով, այլև նպաստել է երկրում տնտեսական աշխուժությանը, ներգրավել է միջազգային ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, հիմնել նոր բիզնեսներ։ Ի՞նչ է դա, եթե ոչ հաջող ներդրում։

ANIF-ը ստեղծվել էր 2019 թվականին՝ որպես պետական ներդրումային գործիք՝ ուղղված օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը։ Այն գործել է կիսանկախ զարգացման գործակալության մոդելով՝ համադրելով պետական ֆինանսավորումը մասնավոր հատվածին բնորոշ գործելաոճի հետ։

Չնայած գրանցված էական արդյունքներին՝ 2024 թվականի մայիսին կառավարությունը որոշում ընդունեց լուծարել հիմնադրամը՝ առանց հստակ և հրապարակված պաշտոնական հիմնավորման։ Ֆինանսական ստուգումներն անցկացվել են միջազգային չափանիշներով՝ առանց խախտումների արձանագրման։

ANIF-ի արդյունքները՝ կոնկրետ թվերով

ANIF-ի գործունեության ընթացքում՝ արձանագրվել են հետևյալ տնտեսական ցուցանիշները՝

  • Ներգրավվել է 210 միլիոն ԱՄՆ դոլար օտարերկրյա ներդրում՝ հիմնականում Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։
  • Իրականացվել է 6.9 միլիարդ դրամ տեղական ներդրում։
  • Ապահովվել է 900 միլիոն դրամ մասնավոր համաֆինանսավորում։
  • Ստեղծվել է ավելի քան 800 աշխատատեղ Հայաստանում։
  • Պետական բյուջե վճարվել է 5.5 միլիարդ դրամ հարկ (2021–2024 թթ. ընթացքում)։
  • Գործարկվել է ARFI ներդրումային թվային հարթակը։
  • Այս բոլոր արդյունքներն ապահովվել են 4.13 միլիարդ դրամ պետական ծախսի դիմաց, ինչը վկայում է միջոցների արդյունավետ օգտագործման և դրական ֆինանսական վերադարձի մասին։

Ովքե՞ր են աուդիտի ենթարկել ընկերությանը

ANIF-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ստուգվել են աշխարհի առաջատար աուդիտորական ընկերությունների՝ Grant Thornton Armenia-ի և KPMG Armenia-ի կողմից։

Grant Thornton-ը գործում է ավելի քան 150 երկրում՝ շուրջ 73,000 աշխատակցով։ Հայաստանում ներկայացված է 1993 թվականից՝ ավելի քան 150 մասնագետների թիմով։
KPMG-ը՝ 145 երկրում ներկայացված աուդիտորական ցանց է՝ 275,000 աշխատակցով։
Երկու ընկերություններն էլ հաստատել են, որ ANIF-ի ֆինանսական հաշվետվությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Չարաշահումներ կամ էական խախտումներ չեն հայտնաբերվել։

Ինչո՞ւ վարկաբեկվեց և լուծարվեց ANIF-ը

ANIF-ի լուծարման շուրջ հստակ իրավական հիմնավորումներ չեն ներկայացվել։ 

Այս հանգամանքներում հիմնադրամի շուրջ տարածված բացասական քարոզչությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր քաղաքական մրցակցությամբ և որոշ խմբերի՝ տնտեսական լծակները վերահսկելու ձգտմամբ։ Հիմնադրամի կիսանկախ մոդելը, որը գործելու որոշակի ազատություն էր տալիս, ընկալվել է որպես խոչընդոտ՝ տնտեսական քաղաքականության լիակատար կենտրոնացման տեսանկյունից։

Բացի այդ, կառավարման կազմում իրականացված կադրային փոփոխությունները, երբ երբեմն նշանակվում էին փորձառությամբ չբացարձակվող անձինք, ևս նպաստել են ներքին խոչընդոտների առաջացմանը։

Անշուշտ, ANIF-ը կարող էր հասնել ավելին։ Հիմնադրամն ուներ ավելի մեծ ներուժ, որը կարող էր իրացվել՝ համապատասխան պայմանների ապահովման դեպքում։ Սակայն դրա գործունեությունը խոչընդոտվել է քաղաքական միջամտություններով և կառավարման անկայունությամբ։ Եթե ANIF-ը շարունակեր գործել կայուն, ոչ քաղաքականացված միջավայրում, հնարավոր էր ավելացնել ներգրավվող ներդրումների ծավալը, ինչպես նաև ստեղծել ավելի մեծ տնտեսական ազդեցություն։

ANIF-ի գործունեությունը գնահատելիս պետք է դիտարկել փաստերը, ոչ թե հնչեցված պնդումները։ Կրկնենք՝ պետությունը հիմնադրամի վրա ծախսել է 4.13 մլրդ դրամ, որի դիմաց ապահովվել է 5.5 մլրդ դրամի հարկային եկամուտ, մոտ 220 մլն դոլար ներդրում, հարյուրավոր աշխատատեղեր և երկարաժամկետ ներդրումային ենթակառուցվածք։ ANIF-ի հասցեին հնչող հիմնական մեղադրանքն այն է, որ կառույցում աշխատավարձերը բարձր են եղել։ Սա մի կողմից առաջացնում էր պետական սեկտորի բնական «խանդը», մյուս կողմից, սակայն, պարտադրված որոշում էր, քանի որ ANIF-ը, ըստ էության, չէր մրցակցում պետական հիմնադրամների, այլ միջազգային բանկերի ու ներդրումային կառույցների հետ, որտեղ աշխատավարձերը բնականորեն շատ բարձր են։

Ըստ էության, տարիների ջանքի արդյունքում ստեղծվել էր միջազգային մակարդակի անկախ ներդրումային հիմնադրամ՝ միջազգային կապերով ու տարբեր ուղղություններով համագործակցությամբ։ Շրջափակումների պայմաններում գտնվող երկրի տնտեսությունը միջազգային ներդրումների խիստ կարիք ունի, որոնց պատշաճ ներգրավումն առանց ինստիտուցիոնալ պարզապես անհնար է։