Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Մամուլի տեսություն

Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1990-ականները Հայաստանի նորագույն պատմության ամենախորքային ու բարդ ժամանակաշրջաններից էին, որոնք բնութագրվում էին ոչ միայն պետականության վերակազմավորմամբ, սոցիալիստական համակարգից կապիտալիստական մոդելի անցման կտրուկ շրջադարձով, այլև խորքային մշակութային ու հոգեբանական վերաձևումներով։ Այդ տարիներին սեփականության վերաբաշխումը, տնտեսության ազատականացումը, շուկայական հարաբերությունների ներդրումը տեղի էին ունենում միանգամայն անկանխատեսելի ու անկայուն պայմաններում, երբ պետությունը դեռևս չուներ անհրաժեշտ կառավարման ինստիտուտներ, վերահսկողության մեխանիզմներ ու ռազմավարական ուղղություններ։

Գաղտնիք չէ, որ խորհրդային ժամանակաշրջանում, չնայած կոռուպցիային, փակ համակարգին ու այլ թերություններին, մեծապես հարգի էին կրթությունն ու գիտելիքը։ Եվ այդ 70 տարվա ընթացքում Հայաստանի գիտական ու մշակութային կյանքն աննախադեպ զարգացում ապրեց։ Սակայն անկախության վերականգնման անցումային փուլը հանգեցրեց նրան, որ սկսեցին խարխլվել գիտելիքի, կրթության առկա մոտեցումները և ինտելեկտուալ աշխատանքով սոցիալական առաջխաղացում ունենալու հենասյունը։ Այդ շրջանում ձևավորվող նոր բիզնես խավը հիմնականում առաջ էր եկել ոչ թե բարձրագույն կրթության, համակարգային աշխատանքի, նորարարությունների, կորպորատիվ մոդելների, միջազգային փորձի կամ տեխնոլոգիական ձեռներեցության արդյունքում, այլ ավելի շուտ նորաբաց ազատ շուկայում արագ ու չկարգավորված մեխանիզմներով տեղ գտնելու, իսկ հաճախ նաև ռեսուրսների մենաշնորհման, կիսաօրինական գործարքների, կապերի միջոցով սեփականություն կուտակելու և այդ ամենը բիզնեսի պիտակով հասարակությանը ներկայացնելու միջոցով։ Իհարկե, չանտեսելով գործարարության ջիղն ու հատկապես «ժամանակին համահունչ կողմնորոշվելու» ճկունությունը:

Հասարակական ընկալման տեսանկյունից սա դարձավ վտանգավոր շրջադարձ, քանի որ հաջողության հասնելու մոդելը փոխվեց։ Ու այնպիսի պատկերացում ստեղծվեց, թե կրթությունն այլևս անհրաժեշտ չէ հաջողության համար։ Այսպես ասած՝ «անգրագետ միլիոնատերը» կամ «7-րդ դասարանի կրթությամբ բիզնես մագնատները» դարձան գրավիչ կերպար՝ հատկապես դպրոցահասակների ու երիտասարդների համար։ Բնականաբար, այս երևույթը լուրջ հարված էր հասցնում կրթության նկատմամբ ունեցած հասարակական վստահությանը՝ մի բան, որը մինչ այդ ընկալվում էր որպես սոցիալական վերելքի հիմնական ճանապարհը։ Խնդիրն առավել բարդացավ, երբ այս նոր կարծրատիպային մոդելները սկսեցին ամրապնդվել նաև մեդիայում, հանրային խոսքում և անգամ մշակույթում։ Նկարահանվեցին ֆիլմեր, սերիալներ, ստեղծվեցին հերոսներ, որոնք, զուրկ լինելով կրթությունից ու ինտելեկտուալ բարձր կարողություններից, ընդամենը «ճարպկությամբ» կամ զարտուղի ճանապարհով կարողանում էին հասնել հարստության, իշխանության կամ հանրային ճանաչման։ Տարբեր հրապարակային հարթակներում անգամ հնչում էին այնպիսի ուղերձներ, ըստ որոնց, «գլխավորը փողն է», իսկ կրթությունը՝ «ժամանակի անիմաստ կորուստ»։ Եթե 1990-ականները նշանավորվում էին արագ հարստանալու և հաջողության հասնելու կասկածելի մոդելներով, ապա տարիների ընթացքում ՝ 2000-ականներից սկսած, Հայաստանում ինստիտուտների կայացմանը զուգահեռ ձևավորվեց այլ պատկեր, որն աստիճանաբար սկսեց ազդել հանրային ընկալումների վրա։ Դա պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնցից առաջնայինը կարելի է համարել այն, որ հատկապես երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակ նոր մարդիկ սկսեցին բարձրանալ սոցիալական ու քաղաքական վերելակով, ու նրանց ձայնն ու դիրքը սկսեց վճռորոշ դառնալ տարբեր ոլորտներում՝ այդ թվում բիզնեսում, տնտեսությունում, քաղաքականության մեջ և քաղաքացիական հասարակությունում։ Սրանք այն մարդիկ էին, ովքեր բավական լավ կրթություն էին ստացել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի բուհերում։ Նրանց շնորհիվ հանրային դաշտ մուտք գործեցին արժեքաբանական այլ մոտեցումներ, թարմ մասնագիտական որակներ և կառավարման նոր մշակույթ։ Ու նրանց արձանագրած հաջողությունների օրինակը հանրային մտածողության մեջ որոշակի փոփոխությունների հանգեցրեց։ Չնայած օդիոզ դեմքերը շարունակում էին մնալ, սակայն նրանց քանական ու օրինակն այլևս վճռորոշ չէին։ Դեռահասներն ու երիտասարդներն արդեն սկսեցին մտածել, որ հաջողության հասնելու համար պետք է լավ կրթություն ստանալ ու մասնագիտական որակներ ձեռք բերել։ Արդյունքում, ճիշտ է՝ ոչ ամբողջապես, բայց առավելապես «անտառաճանաչ ու կիսագողական միլիոնատերի» գաղափարն արդեն արդիական չէր:

Վերջին յոթ տարվա ընթացքում իշխանություններն ամեն ինչ արեցին, որ կրթության հիմքերը ևս քանդեն, որ կրթության, կրթական համակարգի հանդեպ վստահությունը կոտրեն՝ սկսյալ նորմալ կրթություն կամ առնվազն փորձառություն չունեցողներին իշխանական բարձր պաշտոնների նշանակելուց մինչև «Ակադեմիական քաղաքի» ուտոպիստական ու բացարձակ չարդարացված գաղափարի ներդրում: Վերջին շրջանում արդեն չափազանց վտանգավոր մեկ այլ ծայրահեղություն է սկսում տարածվել։ Իշխանության ներկայացուցիչներ՝ ՔՊ ղեկավարի ու իր կնոջ ղեկավարությամբ, իրենց փիառի համար «Կրթվելը նորաձև է» շարժում են սկսել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանում ոչ մի արտառոց հանգամանք չկա, բայց դրա միջոցով տարվող քարոզչությունն ավելի վտանգավոր է, քան 90-ականների վիճակը։ Ինչո՞ւ է վտանգավոր:

Սկսենք դրա միջոցով փոխանցվող ուղերձից։ Նախ՝ կրթությունը ոչ թե նորաձևության ինչ-որ ատրիբուտ է, այլ ուղղակի անհրաժեշտություն։ Այսինքն, կրթությունը պարզապես չի կարող լինել «մոդայիկ»: Առավել ևս ներկայիս տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում կրթությունը պետք է դիտվի ոչ թե նորաձև, այլ պահանջ ու հրամայական՝ հետ չընկնելու և լուսանցքում չմնալու համար, ինչպես նաև հաջողության հասնելու հիմնական գրավական։ Այնպես որ, ասելով, թե կրթությունն ընդամենը նորաձևություն է, դրանով արժեզրկվում է կրթական գործընթացի, կրթվելու, կրթության բուն նշանակությունը։

Թյուրընկալումներից խուսափելու համար այստեղ հատուկ շեշտենք, որ, ցավոք, կրթության բարձր մակարդակ ասելով՝ շատերը հասկանում են միայն բուհեր ավարտելը։ Այլ, մեղմ ասած, տարօրինակ մոտեցումներ ևս կան. օրինակ՝ Փաշինյանի պատկերացմամբ՝ կրթությունն ավելի շատ օտար լեզուների տիրպետելն է։ Բայց կրթության դիապազոնն ավելի լայն է՝ սկսյալ նոր հմտություններ կամ արհեստ սովորելու, տարբեր մասնագիտական ունակությունների տիրապետելու, առավել ևս՝ այդ ունակությունները զարգացնելու արդյունքում։ Կրթության մեկ այլ ուղղություն էլ կարող է վերաբերել մարդու աշխարհայացքի ու մտահորիզոնի ընդլայնմանը կամ փորձի կուտակմանը։

Մյուս կողմից էլ՝ «Կրթվելը նորաձև է» շարժումն իր բովանդակային իմաստով չի կարող նպաստել իրական կրթության նկատմամբ հետաքրքրությանը, քանի որ այն հակասական է առաջին հերթին այն իմաստով, թե դրան վերաբերվող շոուն ում կողմից է բերմականացվում, ինչպես են նրանք իրենց դրսևորում առօրյա կյանքում, իրենց աշխատանքում, էլ չենք խոսում կրթական մակարդակի մասին: Օրինակ՝ այս շարժման ռահվիրաներն ի՞նչ ուղերձներ են փոխանցում կրթության հետ կապված, երբ նույն Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ոչ միայն աչքի է ընկնում անհավասարակշռությամբ, այլև փողոցային մակարդակի մեկնաբանություններով։ 

Մյուս կողմից՝ իշխանության սանդղակով մեծ արագությամբ սլանում և բարձր պաշտոններում են հայտնվում մարդիկ, որոնք ոչ միայն շատ հեռու են կառավարման ոլորտից, այլև երբեմն նույնիսկ բարձրագույն մասնագիտական կրթություն չունեն։ Կամ էլ մարդիկ իրենց մասնագիտական ուղղվածությամբ չեն աշխատում։ Եթե նկատել եք, կադրային քաղաքականության առումով երկրի ղեկավարության կողմից իրականացվող նշանակումների հարցում կրթական չափանիշն ընդհանրապես հաշվի չի առնվում, կարևորը կամակատար լինի, չհակաճառի և հոգով-սրտով ու բնավորությամբ լինի... քպական:

Հիմա իրական այս պատկերն ունենալով՝ երիտասարդների շրջանում ի՞նչ մոտեցումներ կարող են առաջանալ։ Որ լավ կրթության փոխարեն ավելի լավ է լինել հարմարվողակա՞ն, քծնո՞ղ, սեփական կարծիքը չունեցո՞ղ, մի խոսքով՝ «կարկառուն» քպականներից մեկի խոսքերով՝ շարքային «ուսապա՞րկ»: Էլ ինչո՞ւ ջանք ու եռանդ ծախսել, կրթվել, եթե մի «փափուկ պաշտոն», մի մանդատ ստանալուց հետո կարելի է և ուղղակի դիպլոմ ձեռք գցել: Հետո էլ ամբիոններից ու էկրաններից մյուսներին դաս տալ: Իսկ գուցե ամբողջ նպատակը հենց սա՞ է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում