Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների առաջին փուլի համարՄենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներովՓաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համարԾանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունիԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջԲրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»
Մամուլի տեսություն

Սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակն ու գնաճի բացվող երախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական պայմանների ու սոցիալական կյանքի ամենազգայուն ցուցիչներից մեկը գնաճն է, որը հստակորեն ազդում է բոլորիս վրա՝ անկախ եկամտի մակարդակից, զբաղվածությունից կամ նույնիսկ... քաղաքական հայացքներից։

Հայաստանում ապրիլի տվյալները ցցուն կերպով ցույց են տալիս, որ երկիրը մտել է նոր գնաճային փուլ, որի հետևանքները խորանում են հասարակության լայն շերտերի համար։ Նկատի ունենանք, որ գնաճը շատ ավելի վտանգավոր երևույթ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այն սոցիալական անհավասարության խորացման գործոն է, որն իր մեջ պարունակում է ներքին շուկայի դինամիկայի խախտման, արտագաղթի ալիքների խթանման, առողջության և կրթության հասանելիության նվազեցման վտանգ։

Սննդամթերքի ավելի քան 5 տոկոսանոց թանկացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անշուշտ, վերադառնում է հասարակական ուշադրության կենտրոն՝ դառնալով նաև միջազգային կազմակերպությունների մտահոգության առարկա։ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցները վկայում են, որ Հայաստանը, լինելով փոքր և արտաքին շուկաներից խիստ կախված տնտեսություն, կանգնած է միաժամանակ մի քանի տնտեսական մարտահրավերի առաջ, որոնցից առաջինը գնաճն է՝ հատկապես սննդամթերքի ոլորտում։

Եթե դիտարկենք ապրանքային հատվածները, ապա պարզ կդառնա, որ թանկացումները հիմնականում վերաբերում են կենսական անհրաժեշտության ապրանքներին՝ կարտոֆիլ, ձուկ, ձեթ, սուրճ, կարագ, շոկոլադ և միրգ։ Այս ապրանքները կազմում են միջին ընտանիքի ամենօրյա սպառման մեծ մասը, ուստի դրանց թանկացումն անմիջականորեն ազդում է բնակչության սպառողական վարքագծի և կենսամակարդակի վրա։

Ամենաուշագրավ և, միևնույն ժամանակ, ամենահարվածող տվյալներից է կարտոֆիլի գնի աճը շուրջ 50 տոկոսով։ Նման չափով թանկացումը բնակչության համար ոչ միայն լուրջ խնդիր է ստեղծում, այլև բացահայտում է ներմուծումների, տեղական արտադրության և պարենային քաղաքականության խոցելի կետերը։ Կարտոֆիլագործությունը գյուղատնտեսության այն ճյուղն է, որն ունի տեղական արտադրության բարձր ներուժ, դրա համար ո՛չ տեխնիկայի, ո՛չ էլ հողերի պակաս չկա, սակայն թանկացման նման տեմպերը վկայում են ներմուծումից կախվածության և ներքին շուկայում մատակարարման ցածր արդյունավետության մասին։ Մի ժամանակ Փաշինյանը հեգնում էր, թե կարտոֆիլի գները «թռել են», մարդիկ թող սոխ ուտեն, խառը կանաչի ուտեն, որոնց գները ցածր են։ Իսկ հիմա կոնկրետ իրեն հարցնելու պահն է, թե ինչո՞ւ կառավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում պարենային անվտանգության մասով, որ նման իրավիճակների առաջ ենք կանգնում։

Պատահական չէ նաև, որ սննդամթերքի գնաճի այս ալիքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրում տնտեսական աճը դանդաղում է։ Հայաստանի տնտեսական ակտիվության աճը այս տարվա հունվարապրիլին շարունակում է մնալ ցածր մակարդակում՝ կազմելով շուրջ 4,4 %, ինչը նախորդ տարիների համեմատ համեստ է, չի բավարարում գնաճի և սոցիալական խնդիրների լուծման պահանջներին։ Ու չնայած տնտեսության ցուցիչները ժամանակի ընթացքում որոշակի աճ են արձանագրում, բայց այդ աճը բավարար չափով սոցիալական կյանքի վրա չի տարածվում։ Ավելին, թանկացումները հաճախ մի քանի անգամ գերազանցում են տնտեսական աճի ցուցանիշները։ Ու դա է պատճառը, որ տնտեսական աճը վերածվում է ընդամենը լոկ թվերի, քանի որ մարդիկ դրա փոխարեն միայն գնաճն են զգում։

Արտաքին առևտրի պասիվացումն էլ ազդում է արտահանման ու ներմուծման հարաբերակցության վրա՝ սահմանափակելով տնտեսության «շնչառությունը»։ Հայաստանը մեծապես կախված է արտաքին շուկաներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից, և միջազգային շուկայում ցնցումներն անմիջապես արտացոլվում են ներսի ինֆլ յացիոն տրամաբանության վրա։ Ռուսական ռուբլու անկայունությունը, լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային գնաճային ճնշումները՝ հատկապես պարենային ապրանքների ու էներգակիրների շուկայում, արտահայտվում են Հայաստանի ներքին գնաճային ալիքներում։ Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ մեր տնտեսությունն ավելի ու ավելի շատ է հենվում ներմուծման վրա։

Սակայն միայն արտաքին գործոնները չեն այս իրավիճակի պատճառը։ Հայաստանի կառավարության վարած տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ առկա են լրջագույն բացեր՝ մասնավորապես գնաճին դիմագրավելու արդյունավետ մեխանիզմների բացակայության տեսանկյունից։ Կառավարությունն այդպես էլ ի վիճակի չի լինում կարգավորող քայլեր ձեռնարկել շուկայում, որպեսզի գնաճը սկսի նահանջել։ Դրա փոխարեն իշխանությունները մի շարք ուղղություններով յուղ են լցնում գնաճի սարսափազդու կրակի վրա՝ կտրուկ բարձրացնելով հարկերը։ Մյուս կողմից էլ՝ քայլեր չեն ձեռնարկվում գոնե քաղաքացիների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Թոշակներն ու աշխատավարձերը գրեթե «անհիշելի ժամանակներից» չեն բարձրացել։ Իսկ կառավարության կողմից ձեռնարկվող ծրագրերն էլ շատ հաճախ կենտրոնացած են կարճաժամկետ ազդեցության վրա, մինչդեռ անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխությունների քաղաքականություն, որը կներառի տեղական արտադրության խթանում, մատակարարման շղթաների օպտիմալացում, շուկաների դիվերսիֆիկացում և գնային վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդում։

Այս ֆոնին Հայաստանի աշխատաշուկայում առկա իրավիճակն արտացոլող տվյալները շարունակում են մնալ մտահոգիչ։ Ու այդ միտումները գալիս են անգամ անցյալ տարվանից։ Ըստ Համաշխարհային բանկի, գործազրկության մակարդակը 2024 թվականին հասել է 13,9 տոկոսի՝ 2023 թվականի 12,4 տոկոսի դիմաց։ Սա վկայում է ոչ միայն աշխատաշուկայի պահանջարկի թուլացման, այլև այն մասին, որ տնտեսության աճը բավարար չէ նոր աշխատատեղեր ստեղծելու կամ գոյություն ունեցողները պահպանելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում