Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

Մարդկային ողբերգության, քաղաքական փակուղու և միջազգային համակարգի անարդյունավետության խորհրդանիշներից ևս մեկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գազայի հակամարտությունը աննախադեպ լարվածության մակարդակի է հասել՝ Իսրայելի կողմից Պաղեստինի Գազա քաղաքի վրա հարձակման վերսկսմամբ և 60000 ռեզերվիստների զինվորագրմամբ։ Նման իրավիճակն արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության խորքային ճգնաժամը, այլև գլոբալ քաղաքականության բարդ հանգույցները։ Այս հակամարտության բարդությունը նաև այն է, որ պահանջում է հասկանալ ոչ միայն անմիջական մարտական գործողությունների տրամաբանությունը, այլև դրանց պատմական արմատները, ներգրավված կողմերի շարժառիթները, խաղաղության գործընթացների ձախողման պատճառները, ինչպես նաև հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի մասշտաբները։

Չնայած այն հանգամանքին, որ Գազայի հատվածը, որն աշխարհագրորեն շատ փոքր է, այդուամենայնիվ, քաղաքական ու խորհրդանշական առումով չափազանց ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերել՝ դառնալով պաղեստինյան-իսրայելական հակամարտության ամենաակտիվ և ցավալի կիզակետերից մեկը։ Գազայի հակամարտության արմատները պետք է որոնել պաղեստինյան հարցի պատմական ենթատեքստում՝ սկսած դեռևս 20-րդ դարի սկզբից, երբ Oսմանյան կայսրության փլուզումից և բրիտանական մանդատի հաստատումից հետո տարածաշրջանում ձևավորվեցին նոր քաղաքական ու աշխարհագրական սահմաններ։

1948 թվականին Իսրայելի պետականության հռչակումը, ապա և արաբա-իսրայել յան առաջին պատերազմը և դրա հետևանքով պաղեստինցի հարյուր հազարավոր փախստականների առաջացումը հիմնովին փոխեցին տարածաշրջանի դեմոգրաֆիական ու քաղաքական պատկերը՝ ստեղծելով երկարատև հակամարտության հիմքերը։ Գազայի հատվածը, որն ի սկզբանե հայտնվեց եգիպտական վերահսկողության տակ, 1967 թվականի վեցօրյա պատերազմի արդյունքում անցավ իսրայելական օկուպացիայի ներքո, իսկ 2005 թվականին Իսրայելի միակողմանի դուրսբերման արդյունքում փաստացի դարձավ պաղեստինյան ինքնակառավարման ենթակա, սակայն միաժամանակ ենթարկվեց խիստ շրջափակման։ Այս շրջափակումը, որի մեջ ներգրավված են ինչպես Իսրայելը, այնպես էլ Եգիպտոսը, դարձել է Գազայի բնակչության համար տնտեսական, սոցիալական ու հումանիտար ծանր հետևանքների պատճառ։

Հակամարտության վերջին և ամենաարյունալի փուլը սկսվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս» իսլամիստական խմբավորումը աննախադեպ հարձակմամբ ներխուժեց Իսրայելի հարավային շրջաններ՝ իրագործելով զանգվածային սպանություններ, վերցնելով պատանդներ և կատարելով այլ ահաբեկչական գործողություններ։ Այս հարձակումն իր ոչնչացնող մասշտաբներով ու դաժանությամբ ցնցեց ոչ միայն Իսրայելը, այլև միջազգային հանրությանը։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողությունների լայնածավալ փուլ սկսեց՝ նպատակ ունենալով ոչնչացնել «Համասի» ռազմական կարողությունները, ազատել պատանդներին և վերականգնել անվտանգությունն իր սահմաններին։

Սկսվեց Գազայի ամենախոշոր ռազմական օպերացիաներից մեկը, որի ընթացքում Իսրայելը լայնորեն գործի դրեց օդային հարվածները, հրետանային գրոհները, ինչպես նաև ցամաքային ներխուժում իրականացրեց Գազայի տարբեր հատվածներում։ Այս գործողություններն ուղեկցվեցին էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջրի և սննդի մատակարարման խիստ սահմանափակումներով, ինչը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի աննախադեպ խորացման։

Իսրայելի գործողությունները, որոնք ներառում են զանգվածային ռմբակոծություններ, տեղահանումներ և մարդասիրական ճգնաժամի խորացում, Թել Ավիվի կողմից ընկալվում են որպես ինքնապաշտպանության անհրաժեշտություն։ Մինչդեռ պաղեստինյան կողմը և միջազգային հանրության մի զգալի հատվածը դրանք որակում են որպես հանցագործություններ՝ ուղղված մարդկության դեմ՝ ներառյալ սովի և բռնի տեղահանմանը միտված հատուկ քաղաքականությունը, ինչը հանգեցրել է ավելի քան 40000 զոհերի, հազարավոր վիրավորների ու փախստականների։

Իսկ մյուս կողմից էլ՝ տեղի է ունեցել Գազայի ենթակառուցվածքների համակարգային ոչնչացում։ Գազայի 80%-ը փաստացի դարձել է անբնակելի, հիվանդանոցները, դպրոցները և ջրային համակարգերը թիրախավորվել են, ինչը պաղեստինյան կողմը և ՄԱԿ-ը որակում են որպես խստորեն դատապարտելի գործողություններ, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ դրանք անհրաժեշտ են «Համասի» թունելային ցանցի և զինյալների ոչնչացման համար, որոնք օգտագործում են քաղաքացիական օբյեկտները որպես քողարկում։ Իսրայելի բանակն արդեն հասել է քաղաքի արվարձաններին՝ նախապատրաստելով հերթական լայնածավալ ներխուժումը՝ ողջ Գազայի հատվածն իր վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Իսկ «Համասի» կողմից արված 60-օրյա հրադադարի առաջարկը, որը միջնորդվել էր Եգիպտոսի և Քաթարի կողմից և ներառում էր գերիների մի մասի ազատ արձակում, պատերազմի դադարեցում և Իսրայելի դուրսբերում Գազայից, մերժվում է իսրայելական կողմից, քանի որ Նեթանյահուն ընդգծում է «Համասի» լիակատար ոչնչացման անհրաժեշտությունը։

Գազայի հակամարտության այս փուլի առանձնահատկությունը նաև այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը և ծավալները էապես գերազանցեցին նախորդ տարիներին տեղի ունեցած բոլոր հակամարտությունները, իսկ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը ու բնակչությանը հասցված վնասը հասավ անասելի մակարդակի։

Իսրայելի ռազմավարությունը Գազայի հարցում հաճախ զուգորդվում է քաղաքական և ռազմական նպատակների խաչաձևմամբ։ Մի կողմից՝ Իսրայելը ձգտում է վերացնել «Համասի» ռազմական կառույցը, խաթարել նրա կառավարական և ենթակառուցվածքային հնարավորությունները՝ կանխելով ապագա հարձակումները իր տարածքի վրա, մյուս կողմից՝ Իսրայելը, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, օգտագործում է ռազմական ճնշումը որպես քաղաքական լծակ՝ պաղեստինյան ինքնավարության, ինչպես նաև տարածաշրջանային այլ խաղացողների վրա ազդեցություն գործադրելու և սեփական անվտանգության պահանջները միջազգային օրակարգում առաջնային դարձնելու համար։

Սրան զուգահեռ՝ Իսրայելի ներսում և միջազգային հանրության շրջանակներում ընթացող քննարկումները ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների երկարաձգումը ոչ միայն չի լուծում հիմնական քաղաքական խնդիրները, այլև նոր դժգոհության ալիք է բարձրացնում։ Նախևառաջ ռազմական գործողությունների շարունակությունը դժգոհություն է հարուցում բազմաթիվ իսրայելցիների շրջանում, որոնք պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում և կառավարության հրաժարականն են պահանջում, ինչպես նաև խորացնում պաղեստինյան բնակչության շրջանում թշնամանքի և անվստահության մթնոլորտը, ինչը երկարաժամկետ առումով վտանգում է տարածաշրջանի կայունության հեռանկարները։

Հակամարտության մեկ այլ կարևոր չափում է տարածաշրջանային և միջազգային դերակատարների ներգրավվածությունը։ Գազայի իրադարձությունները մշտապես գտնվում են ոչ միայն Մերձավոր Արևելքի պետությունների, այլև համաշխարհային գերտերությունների ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ-ն, որն ավանդաբար հանդես է գալիս որպես Իսրայելի գլխավոր դաշնակից՝ քաղաքական, ռազմական և ֆինանսական աջակցությամբ, ստիպված է որոշակիորեն բալանսավորել իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով պաղեստինյան հարցի նկատմամբ միջազգային հանրության զգայունությունը։ Եվրոպական միությունը, ՄԱԿ-ը, արաբական պետությունները, Թուրքիան, Իրանը և այլ դերակատարներ տարբեր ձևաչափերով մասնակցում են հակամարտության կարգավորման քննարկումներին, սակայն համապարփակ և կայուն լուծում գտնելը շարունակում է մնալ անիրական։

Այս համատեքստում Իսրայելի գործողությունները հաճախ ընկալվում են որպես ուժի կիրառման գերակշռող քաղաքականություն, մինչդեռ պաղեստինյան կողմը շարունակաբար պնդում է ինքնորոշման, պետություն կառուցելու և շրջափակման վերացման իր իրավունքի վրա։ Նման իրավիճակում Գազայի հակամարտությունը շարունակում է մնալ մարդկային ողբերգության, քաղաքական փակուղու և միջազգային համակարգի անարդյունավետության խորհրդանիշերից մեկը՝ պահանջելով նոր մոտեցումներ, քաղաքական կամք և լայնամասշտաբ համագործակցություն՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության իրական հնարավորություններ ստեղծելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում