Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»

Անհետևողականության գինը. Հայաստանը՝ աշխարհաքաղաքական լուսանցքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականության մեջ «հավասարակշռության սկզբունք» հռչակելով՝ Նիկոլ Փաշինյանը, չհասցնելով հիանալ Թրամփի հետ համատեղ լուսանկարներով, ուղևորվեց հակադիր ճամբար՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին։ Այնտեղ նա անմիջապես փորձեց անդամակցել կազմակերպությանը։

Հիշեցնենք, որ, ըստ Փաշինյանի, «հավասարակշռության սկզբունքն» այն է, երբ նա փորձում է ամեն ինչ միաժամանակ անել, սակայն արդյունքում շփոթեցնում է գործընկերներին իր անհետևողականությամբ։ Ուզում է «և՛ մերոնց, և՛ ձերոնց», բայց ստացվում է՝ ոչ մեկին։

Կանխատեսելի էր, որ Փաշինյանը, որ նոր էր երկարաժամկետ վարձակալության հանձնել հայկական հողերը ԱՄՆին՝ Չինաստանի գլխավոր մրցակցին, չինացիներից ստացավ ընդամենը բազմաթիվ քաղաքավարի ժպիտներ, ոչինչ չնշանակող «գերհրաշալի-ստրատեգիական-գործընկեր» կարգավիճակ, իսկ կոնկրետ, շոշափելի «արդյունքն» այն էր, որ ստացավ անդամակցելու արգելափակում՝ Չինաստանի պրոքսիի՝ Պակիստանի կողմից։ Նույն Պակիստանի, որի հետ ՀՀ-ն նոր-նոր էր հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Սա հերթական դրվագն է, ինչը ցույց է տալիս, որ նման՝ «հավասարակշռության սկզբունք» որդեգրածի հետ բարեհաճ կլինեն միայն հռետորաբանության և ձևական ժեստերի մակարդակով։ Այսպիսով, ՇՀԿ այցը վերածվեց դիվանագիտական ձախողման և հերթական նվաստացման՝ չնայած մեդիայում դրական ներկայացմանը։

Այդուհանդերձ, գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանը հնարավորություն ունեցավ շփվելու Ալիևի հետ, որը նույնպես եկել էր ՇՀԿ անդամակցություն խնդրելու։

Մինչ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում էին հայոց այբուբենի հուշարձանը, իսկ ԵԱՀԿ-ն փակում էր Մինսկի խումբը (և նրա հետ մահանում էր վերջին հույսը՝ կապված հայ ռազմագերիների և արցախցի փախստականների հարցերի լուծման հետ), Փաշինյանը, դատելով լուսանկարներից, ուրախ ժամանակ էր անցկացնում ադրբեջանցի առաջնորդի ընկերակցությամբ։

Ալիևին, ինչպես և Փաշինյանին, գագաթաժողովում ոչինչ չհաջողվեց. նրա անդամակցության հայտը նույնպես արգելափակվեց։ Սակայն նա հնարավորություն ունեցավ պարծենալ «Զանգեզուրի միջանցքի» բացվող հեռանկարներով։ Ընդ որում, նրա ելույթում Հայաստանը ընդհանրապես չհիշատակվեց։ Լսելով Ալիևին՝ կարելի էր եզրակացնել, որ միջանցքով անցնող տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Նույնիսկ Փաշինյանը անհարմար զգաց Ալիևի այդքան ուղիղ հռետորաբանությունից և շտապեց հակադարձել, թե Ադրբեջանի նախագահի խոսքերը ընկալվում են ոչ այն տրամաբանությամբ, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վաշինգտոնում։ Բայց դա նորություն չէ՝ Բաքուն միշտ էլ այդ տրամաբանությունը կխեղաթյուրի՝ ըստ իր հարմարության։ Այնուամենայնիվ, դա չխանգարեց Փաշինյանին ևս մեկ անգամ հաստատել, որ ադրբեջանցիների համար Հայաստանի տարածքով անցումը կլինի անխոչընդոտ։ Դե ինչ, եթե Հայաստանը պատրաստվում է ազատ թողնել սահմանով անցնող ադրբեջանական մեքենաները, գուցե տրամաբանական է, որ Ալիևը իր նախագծում Հայաստանը չի հիշատակում։ Ինչո՞ւ հիշատակել, եթե հենց հայկական կողմն է հաստատում, որ այս հարցում կարելի է Հայաստանի հետ հաշվի չնստել։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը ՇՀԿ ավարտվեց նույն արդյունքով, ինչ նրա բոլոր այցերը՝ մի շարք ձևական քաղաքավարության ժեստեր Հայաստանի հասցեին, որոնք որևէ կոնկրետ օգուտ չեն տալիս, բայց վարչապետի մամուլի ծառայության կողմից արձանագրվում են որպես դիվանագիտական հաջողություններ։ Իսկ ցանկալի գործընկերների կողմից՝ որևէ լուրջ քայլի բացակայություն։ Ինչո՞ւ: Որովհետև գործընկերները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են միաժամանակ շարժվել հակադիր ուղղություններով։ Բայց նման շարժումն անհնար է։ Հետևաբար, փաշինյանական «հավասարակշռության սկզբունքը» բացառում է Հայաստանի իրական մերձեցումը թե՛ Արևմուտքի, թե՛ նրա հակառակորդների հետ։

Եվ, կարծես, միակ գործընկերը, որի հետ հարաբերություններից Հայաստանը չի կարող խուսափել, Թուրքիան է։ Միգուցե հենց Թուրքիայի հետ բացառիկ հարաբերությունների համա՞ր է, որ Փաշինյանը ձախողում է արտաքին քաղաքականության բոլոր մնացած նախագծերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում