Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ

Ինչո՞ւ են փողերը «փախչում» Հայաստանից, և ո՞ր երկրներ են գնում դրանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների արագ աճը, որը զգալիորեն գերազանցում է արտերկրից Հայաստան ուղղությամբ փոխանցումների ներհոսքի տեմպը, մեծ մտահոգություն է առաջացնում ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ կապիտալի պահպանման ու ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրի առողջության տեսանկյունից։

Վերջին տարիներին դրամական փոխանցումների ոլորտի վիճակագրությունն ու կառուցվածքային փոփոխությունները բացահայտում են, որ Հայաստանը հայտնվել է ոչ միայն միգրացիոն ու սոցիալ-տնտեսական մեծ ճնշումների տակ, այլև առերեսվում է կապիտալի՝ հաճախ չհիմնավորված, արագ ու աճող արտահոսքի ռիսկին, որի պատճառները բազմաշերտ են՝ սկսած ներքին քաղաքական ու իրավական անորոշություններից, վերջացրած արտաքին աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխություններով ու բիզնես միջավայրի անկայունությամբ։

Պատմականորեն Ռուսաստանը եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրը՝ ինչպես աշխատուժի միգրացիայի, այնպես էլ բազմամյա տնտեսական կապերի հետևանքով։ Այս միտումը պահպանվել է նաև վերջին տարիների ընթացքում. օրինակ՝ 2024 թվականին դեպի Հայաստան փոխանցված գումարների ծավալը գերազանցել է 3,8 միլիարդ դոլարը, ինչը 2021 թվականի համեմատ ավելացել է ավելի քան չորս անգամ։ Իսկ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտերկրից ստացել են մոտ 3,3 միլիարդ դոլար՝ արձանագրելով 9,3 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։ Փողի ներհոսքի ամենամեծ աղբյուրը կրկին Ռուսաստանն է՝ յոթ ամսում փոխանցվել է 2,1 միլիարդ դոլար, ինչը կազմում է ներհոսքի ավելի քան երկու երրորդը։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և ԱՄԷ-ն հաջորդում են՝ ավելի համեստ ծավալներով, թեև փոխանցումների աճի տեմպերը որոշ դեպքերում բավական բարձր են, ինչի վառ օրինակն է Մեծ Բրիտանիայից 2,5 անգամ աճը կամ Շվեյցարիայից 43,7 տոկոս ավելացումը։ Այս թվերը, սակայն, դեռևս գերակշռող դեր չունեն, քանի որ ռուսական ուղղությունը շարունակում է մնալ գլխավոր «մատակարարը»։

Սակայն, սրան զուգահեռ, կա մտահոգիչ միտում, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճն առաջանցիկ տեմպեր է գրանցում՝ գերազանցելով ներհոսքի աճի ցուցանիշները։ Այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստանից արտերկիր փոխանցվել է մոտ 2,6 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14,2 տոկոսով կամ 321 միլիոն դոլարով։ Սա շատ ավելի բարձր տեմպ է, քան ներհոսքի 9,3 տոկոսանոց աճը։ Առավել ուշագրավ է, որ առանձին ուղղություններով փոխանցումների աճը արտառոց բարձր է։ Օրինակ՝ Շվեյցարիա փոխանցումները հասել են 387 միլիոն դոլարի, որը 2,5 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դեպի Ռուսաստան փոխանցումները կազմել են 420 միլիոն դոլար՝ աճելով 20,1 տոկոսով։ ԱՄՆ, ԱՄԷ և այլ երկրներ փոխանցումները ևս աճի միտում ունեն, թեև որոշ դեպքերում՝ նվազման որոշակի նշաններով։

Այս վիճակագրական պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն մնում է տրանսֆերտների, այսինքն՝ արտերկրից եկող փողի տնտեսությամբ ապրող երկիր, այլև, որ ավելի վտանգավոր է, աստիճանաբար վերածվում է կապիտալի արտահոսքի ակտիվ աղբյուրի։ Վերջինիս հիմնական պատճառները բարդ են և բազմաշերտ։ Առաջին պատճառը թերևս ներքին տնտեսական և բիզնես միջավայրի կայունության ու կանխատեսելիության պակասն է։ Հայաստանում ներդրումային էկոհամակարգը վերջին տարիներին լրջորեն տուժել է՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ, օրենսդրական փոփոխությունների անկանխատեսելիությամբ, հարկային և մաքսային վարչարարության խստացմամբ, կոռուպցիոն ռիսկերով և անարդյունավետ կառավարմամբ։ Բազմաթիվ գործարարներ, ներդրողներ և նույնիսկ անհատ քաղաքացիներ սկսել են նախընտրել իրենց միջոցները տեղափոխել կամ ժամանակավոր պահել արտաքին բանկերում, ավելի վստահելի ֆինանսական կենտրոններում, որքան էլ որ այդ գործընթացը ուղեկցվում է կորուստներով կամ լրացուցիչ ծախսերով։

Դրան նպաստում են նաև դոլարի նկատմամբ դրամի արժևորման տատանումները, արժութային շուկայում անորոշությունները, ինչպես նաև արտասահմանում բացված հաշվեհամարների և բանկային ծառայությունների ապահովությունը։

Մյուս՝ ոչ պակաս կարևոր գործոնն արտաքին քաղաքական միջավայրի փոփոխությունն է։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատթարացումը, միջազգային պատժամիջոցների տարածումը ռուսական բանկերի և բիզնեսի վրա պատճառ դարձան մեծ թվով ռուսաստանցիների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված հայաստանցի գործարարների ու մասնավոր անձանց տեղափոխման կամ փողի տեղափոխման նոր ալիքի։ Սա հանգեցրեց նրան, որ Ռուսաստանից Հայաստան փողի ներհոսքն ավելացավ, սակայն ժամանակի ընթացքում Հայաստանում ավանդներ և հաշիվներ բացած ռուսաստանցիներն ու մյուս արտասահմանցիներն սկսցին իրենց միջոցները տեղափոխել երրորդ երկրներ։

Այս գործընթացը, ըստ էության, փոխում է ֆինանսական միջանցքների աշխարհագրությունը և բարդացնում է Հայաստանի ֆինանսական վերահսկողության ու մոնիտորինգի հնարավորությունները։ Հատկապես Շվեյցարիա և ԱՄԷ ուղղությամբ փոխանցված գումարների ծավալների կտրուկ աճը վկայում է, որ գործ ունենք ոչ միայն գործարար կապիտալի, այլև անձնական խնայողությունների արտահոսքի հետ, ինչը հաճախ պայմանավորված է ռիսկերի կառավարումով, հարկային օպտիմիզացիայով կամ պարզապես վստահության ճգնաժամով։

Բացի այդ, կապիտալի արտահոսքի արագացմանը նպաստում է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական ներքին խնդիրների խորացումը։ Աշխատաշուկայի սղությունը, երիտասարդների և բարձր որակավորմամբ մասնագետների արտագաղթի շարունակական աճը, անորոշ ապագայի զգացումը հաճախ դրդում են ոչ միայն աշխատողներին, այլև նրանց ընտանիքներին և հարազատներին՝ իրենց միջոցները պահել արտերկրում։ Ոմանք դա անում են ուսման, բուժման կամ այլ անհրաժեշտ ծախսերի համար, իսկ մյուսները՝ որպես ապահովագրություն ներքին քաղաքական կամ տնտեսական ցնցումների դեմ։

Այս ամենից բացի, մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճը ոչ միայն տնտեսական առողջության ցուցանիշ չէ, այլ նաև կարող է բերել ֆինանսական շուկայի լիկվիդայնության նվազման, ազգային արժույթի կայունության տատանումների, ներդրումային ակտիվության անկման, ինչպես նաև հարկային բազայի նեղացման։ Եթե այս միտումը շարունակվի, ապա ֆինանսական համակարգը կարող է կանգնել կանխիկի ծավալների պակասի, ներդրումների կրճատման և երկարաժամկետ տնտեսական դանդաղման ռիսկի առաջ։

Մյուս կողմից էլ՝ արտերկրից եկող փոխանցումների վրա հույս դնելը նույնպես վտանգավոր է, որովհետև դրանք կայուն աղբյուր չեն և կախված են ինչպես արտաքին տնտեսական ճգնաժամերից, այնպես էլ միգրացիոն ու քաղաքական իրավիճակից այն երկրներում, որտեղից ուղարկվում են։ Օրինակ՝ Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, արժույթի արժեզրկումը կամ միգրանտների նկատմամբ սահմանափակումների խստացումը կարող են կտրուկ նվազեցնել դեպի Հայաստան փողի հոսքը, ինչպիսի օրինակներ արդեն եղել են նախորդ տարիներին։

Իսկ Կենտրոնական բանկի պնդումները, թե տրանսֆերտներն այլևս էական գործոն չեն մեր տնտեսության համար, իրականում արտացոլում են ոչ թե իրական պատկերը, այլ քաղաքական կամ մեթոդաբանական անհրաժեշտությունը՝ փորձելով թաքցնել երկրից կապիտալի արտահոսքի տագնապալի փաստը։ Իրականում, եթե նույնիսկ տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ-ում որոշ չափով նվազել է արտահանման աճի կամ այլ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվին, կապիտալի արտահոսքն արդեն դարձել է այնպիսի մասշտաբային երևույթ, որ այն անտեսելը կարող է լրջագույն վտանգներ ստեղծել երկրի ֆինանսական կայունության, բանկային համակարգի և տնտեսական զարգացման համար։ Չի կարելի մոռանալ նաև այն հանգամանքը, որ կապիտալի արտահոսքը հաճախ ուղեկցվում է կոռուպցիոն գործարքներով, հարկային պարտավորություններից խուսափելու փորձերով կամ ուղղակի վստահության պակասով իշխանությունների հանդեպ, ինչը խորացնում է համակարգային ճգնաժամը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում