Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
Մամուլի տեսություն

«Պետք է պատասխանատվություն ստանձնենք, այլ ոչ թե հինը կրկնելով՝ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իշխանական ուժի հիմնական խաղաթուղթը լինելու է «խաղաղությունը»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտադրում է՝ խաղաղության մասին թուղթն այլ բան է, խաղաղությունն՝ այլ բան։ Իսկ այդ թղթով կկարողանա՞ն համոզել հանրությանը, որ իրենց ևս մեկ շանս տա։ Եվ այս ամբողջ գործընթացում ի՞նչ պետք է անի ընդդիմադիր թևը հաջողության հասնելու և երկրի ղեկը ստանձնելու համար։ «Առաջինը՝ պետք է խոսեն փաստերի հիման վրա, որոնք պետք է արժեքային դաշտում գնահատվեն։ Հիշենք՝ 2021 թվականի հունիսի և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններից առաջ ի՞նչ էին ասում։ Դրանից հետո են, չէ՞, ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Երբ նայում ես նախընտրական փաստաթղթերին, այնպես էր, որ Արցախն ատամներով պահելու ենք։ 2018 թվականից հետո եղավ պատերազմ, պատերազմից և պարտությունից հետո պետք է լիներ Շուշիի և Հադրութի դեօկուպացիան։ Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ որքա՞ն է թույլ տալու, որ մի բան խոստանան, այլ բան անեն։ Կարելի՞ է հերթական անգամ վստահել փաստաթղթային առաջարկին։ Ահա, այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը, և իրական պատկերների վրա օրինակներ բերվեն։ Բայց դա ընդամենը նախաբանն է։ Դրանից հետո պետք է նաև ներկայացվեն հաջորդ գործողությունները՝ ինչպես ենք վերականգնելու ազգային միասնությունը, ինչպես ենք այս բաժանարարությունը փորձելու դեպի միասնություն տանել, ինչպես ենք փորձելու ամեն ազգայինը վերականգնել։ Նախընտրական գործընթացների ժամանակ պետք է ներկայացնել ինչպես նախկինում ձևավորված իրավիճակը, այդպես էլ ապագա քայլերը, թե ուր ենք գնալու. թվերով և այլ փաստերով, որպեսզի մարդիկ սկսեն վստահել։ Մարդիկ էլ պետք է հասկանան՝ այսօրվա դրությամբ տեղեկատվական կյանքն այնպիսին է դարձել, որ հազարավոր ֆեյք լուրեր, առանց փաստերի հայտարարություններ են լինելու։ Այս իրավիճակում պետք է սեփական փորձի հանդեպ ազնիվ լինել։ Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ այս ընթացքում ինչեր տեսանք և ինչ ենք զգացել, արդյոք հիմա վստահո՞ւմ ենք այս մարդկանց, թե՞ ոչ։ Ոչ թե «Perfect TV»-ների և նմանների հետևից գնալ, դրանց ազդեցության ներքո ընկնել, այլ սեփական մաշկի վրա գնահատել և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։

Շատ մանիպուլ յացիաներ, որոնք նախկինում միգուցե աշխատել են, այսօր պետք է չաշխատեն, որովհետև մարդը պետք է սովորի սեփական փորձի, սխալների և բացթողումների վրա, եթե ցանկանում է։ Բայց եթե չի ցանկանում, չգիտեմ՝ լուծումը որն է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Սա ենթադրում է նաև անկեղծ զրույց մարդկանց հետ։ «Զրույցը միշտ պետք է անկեղծ լինի, եթե այսօր չսկսեն այդ զրույցը, վաղն ավելի ուշ է լինելու։ Բոլորը, ովքեր մասնակցելու են ընտրություններին, մարդիկ են, որոնք այս երկրում ինչ-որ ժամանակահատված ապրել են։ Խոսքը միայն օրենքի պահանջի մասին չէ։ Այստեղ են ծնվել, մեծացել և այլն։ Եթե կան բացթողումներ կամ արդեն իսկ սովորած դասեր, չպետք է ամաչել, պետք է խոսել դրանց մասին, ասել՝ այստեղ սխալ ենք արել, բացթողում ենք արել և այլն։ Անկեղծությունը պետք է սկսվի դրանից։ Դրա հետ մեկտեղ պետք է ասեն, թե ինչպես են գործելու, որ նմանատիպ բացթողումներ այլևս չլինեն։ Բայց ասողին լսող է պետք։ Ավելին, եթե ազնվորեն նայենք, չկա մի բան, որը չի ասվել։ Ամեն ինչ ասվել է և ներկայացվել։ Հարցն այն է, որ հանրությունը կամ անհատը դեռ չի ցանկանում լսել դա։ Ընտրությունը մի կողմից հանրային գործընթաց է, բայց իրականության մեջ մարդը միայնակ հայտնվում է քվեարկության խցիկում, ի վերջո, դա նրա անձնական որոշումն է, բայց քաղաքացին կատարում է պետության հանդեպ իր պարտավորությունը։ Եթե նայում ենք նախկին փորձերը, ապա հարց է ծագում՝ 2021 թվականին չքվեարկած մարդիկ հասկացե՞լ են իրենց գործողությունների հետևանքը։ Եթե հասկացել են, ապա պետք է հիմա առնվազն մի բան գիտակցեն՝ այս անգամ պետք է գնալ ընտրության։ Շատ է լինում այնպես, որ ընտրության ժամանակ չկա առաջարկ, որը կբավարարի քո ցանկությունը։ Խոսում են էլիտաների մասին, այդ մարդիկ լուսնից չեն իջնելու։ Բոլոր առաջնորդությունները կամ բոլոր էլիտային երևույթները ծնվում են ժողովրդից։ Ուրեմն, էլիտաներ չենք ստեղծել, բայց հիմա պետք է ընտրենք, պետք է պատասխանատվություն ստանձնենք, գնանք առաջ, այլ ոչ թե հինը կրկնելով՝ միշտ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ»,նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին է խոսում։ «Հաճախ ասում են՝ ժամանակն ո՞ւմ համար է աշխատում։ Աշխատում է նրա համար, ով օգտագործում է։ Հիմա որքան մի կողմն է օգտագործելու, կրկնապատիկ անգամ էլ կարող է մյուս կողմն օգտագործել։ Գործող իշխանությունները միշտ ունեն ստարտային ավելի լավ պայմաններ, չզարմանաք, որ մի քիչ էլ այսպես գնա, ու ավելի թույլ վիճակում հայտնվեն, հնարավոր է՝ ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Կան նաև արտաքին աշխարհի ազդեցությունները։ Չգիտես ինչու՝ Թուրքիան ասում է՝ տարվա առաջին կեսին պետք է ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը»։ Դա նշանակո՞ւմ է, որ սահմանադրական բարեփոխումներն արդեն պետք է տեղի ունենան։ Դա ինչպե՞ս են անելու։ Մեր օրենսդրական գործընթացներն այդպես չեն աշխատում։ Նշանակում է, որ կարող են ինչ-որ արտառոց կամ արտահերթ երևույթներ տեղի ունենալ։ Դրա հետ միասին ասում են՝ պետք է ապրիլին այցեր լինեն Հայաստան, յուրահատուկ միջոցառումներ։ Այդ մարդիկ այցելելու են պայմանագիրը չստորագրա՞ծ, թե՞ ստորագրած երկիր և այլն։ Այս տեսակի գաղափարներով միշտ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Եվ ամենագլխավորը՝ գործողների համար ավելի հարմար է գնալ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների։ Բերենք Թուրքիայի օրինակը։ Այնտեղ վերջին բոլոր ընտրությունները եղել են արտահերթ։ Հաշվի առնելով, որ գործող իշխանություններն ամենաշատն իրականացնում են թուրք-ադրբեջանական մոտեցումները, ապա ումի՞ց պետք է սովորեն։ Ե՛վ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում ընտրական վերջին բոլոր գործընթացները եղել են արտահերթ»,հավելում է նա։

Գործող իշխանության ներկայացուցիչները հանրությանն անընդհատ ինչ-որ թեմաներ են հրամցնում՝ չորրորդ իշխանություն, Եկեղեցու դեմ պայքար, բանակի բարեփոխմանն ուղղված առաջարկներ։ Կարծես չթողնեն, որ մարդիկ մտածելու, քննարկելու այլ թեմաներ ունենան։ «Նա ուղղակի օրակարգ է ձևավորում։ Ով լցնում է դատարկ տեղը, առաջնորդության հայտ է ներկայացնում։ Զբաղեցնում է մարդկանց, որովհետև գիտի՝ մյուս կողմը ստիպված է լինելու պատասխանել, իսկ պատասխանելը քեզ միշտ ավելի հետ է գցում, քան թե առաջ տանում։ Տեխնոլոգիական մանիպուլ յացիաներն են գործի դնում։ Որ օրը գործողներն ասում են՝ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, իմացեք, որ իրենք հենց այդ հիբրիդային պատերազմ իրականացնողներն են, մեկը՝ ներքին, մյուսն՝ արտաքին աշխարհում։ Ապրելով արդի ժամանակներում՝ գտնվում ենք մշտական տեղեկատվական պատերազմի գործընթացի մեջ, և՛ թշնամիների, և՛, ցավոք, տևական ժամանակ է, ինչ գործող իշխանական օղակների կողմից»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում