Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ. Բելառուսի ԱԳՆ-ն՝ Ալեն ՍիմոնյանինՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիրԻսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերինԻշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ ԱբրահամյանԸնտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԻրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. MehrՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. ԷրդողանԴատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՉինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվելՄեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք ՉալաբյանՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄՃշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր ՌուբենԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաԱՄՆ-ն վերցրել է կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը. Թրամփ
Մամուլի տեսություն

«Քաղաքական, հանրային ռեսուրսը չի բավականացնում ընտրություններում հաղթելու համար, ուստի փորձում են գոնե «սեղանը շուռ տալ» և փորձել երկրում ձևավորել վախի, կասկածի մթնոլորտ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչին ականատես ենք հիմա, նախընտրական պայքարի տրամաբանության ներքո է տեղի ունենում։ Քաղաքական բոլոր միավորները, որոնք քիչ թե շատ հայտնի են Հայաստանում, կա՛մ արդեն ձևավորված են, կա՛մ նրանք, ովքեր հայտ են ներկայացնում նոր քաղաքական միավոր լինելու առումով, այս կամ այն չափով նախընտրական հիմնական պայքարի որևէ փուլում են գտնվում։ Կան նաև ուժեր, որոնք դեռևս չեն հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին։ Նախընտրական փուլը վաղուց սկսվել է, ուղղակի ուժերն իրենց գործողությունների տարբեր փուլերում են գտնվում։ Այս առումով կարծում եմ, որ նախընտրական ամենաակտիվ գործընթացներում է իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն իր առաջնորդի գլխավորությամբ։ Դեռևս 2024 թվականի սկզբից է Նիկոլ Փաշինյանը մտել նախընտրական տրամադրությունների մեջ, և իր բոլոր գործողությունները, ակցիաները հիմնականում հենց այդ ուղղությունն ունեն, որպեսզի կարողանա բեկում մտցնել իր շուրջ ստեղծված տրամադրություններում։ Փորձում է փոխել այն միտումը, որը կապված է թե՛ իր անձնական, թե՛ իր քաղաքական թիմի վարկանիշի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ քննարկում ենք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում տիրող տրամադրությունները։

Ընդգծում է՝ եթե սոցիոլոգիական հարցումների և, ընդհանրապես, մեր շուրջ տիրող տրամադրությունների վրա ենք հիմնվում, իշխանության վարկանիշը բավականին ցածր է։ «Այն միշտ եղել է 9-ից 16-17 տոկոսի շրջանակում։ Այդ վարկանիշը լավագույն դեպքում միջինացված 14-15 տոկոսի շրջանակում է լինում։ Իշխանությանը դա մտահոգում է, նա խնդիր ունի վերարտադրվելու, ընդ որում՝ շատ դեպքերում նրանց համար իշխանությունը պահպանելը, հենց իրենց պատկերացմամբ, ավելի շատ գոյաբանական խնդիր է, քան քաղաքական։ Այդ իսկ պատճառով շատ լրջորեն են տրամադրված, փորձում են իրավիճակը, միտումը փոփոխել։ Փաշինյանը 2024 թվականի սկզբից ուզում էր ցույց տալ, թե ով է երկրում տերը՝ մարզեր էր գնում, դպրոցների կախիչներն էր ստուգում, կոսմետիկ ինչ-որ փոփոխություններ էր անում, պաշտոնյաների էր փոփոխում և այլն։ Զբաղեցնում էր մարդկանց։ Իր գլխավոր խնդիրը միշտ եղել է երկրում քաղաքական կամ ոչ քաղաքական օրակարգի թելադրող լինելը։ Օրինակ՝ եթե չկա քաղաքական բովանդակություն, օրակարգ, թեմա, ապա հեծանիվ կա։ Բայց քաղաքական բովանդակություն նա միշտ ունի. առնվազն գաղափարական առումով հակադրել պատմական Հայաստանն իրական Հայաստանին, Եկեղեցու և հոգևորականների հանդեպ գործողություններ իրականացնել և այլն։ Նա փորձում է ամեն օր լինել քաղաքական և ոչ քաղաքական օրակարգի թելադրողը։ Այս առումով դա իրեն շատ դեպքերում հաջողվում է, որովհետև ընդդիմությունը կա՛մ չի ձգտում սեփական քաղաքական օրակարգեր ձևավորել, կա՛մ չի կարողանում։ Սա արդեն քննարկելու հարց է։ Նախընտրական շրջանում Փաշինյանը փորձում է միշտ լինել ուշադրության կենտրոնում, և իրեն դա հաջողվում է։ Ընդդիմությունը տարբեր տրամադրությունների մեջ է։ Իշխանությունն արդեն նախընտրական քարոզչություն է տանում, ընդդիմությունը հիմնականում դեռևս կողմնորոշվում է։ Կարծում եմ՝ ձևավորված ուժերը, որոնք որոշել են մասնակցել ընտրություններին, զբաղված են նախընտրական պայքարի նախապատրաստական աշխատանքներով»,-նշում է մեր զրուցակիցը։

Թվում է, թե պետք չէ անտեսել նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ «Համարում եմ, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ։ Դա հնարավոր է մի քանի դեպքում. երբ ընդդիմությունն է պարտադրում արտահերթ ընտրություն՝ քաղաքական իրավիճակից ելնելով, երբ արտաքին ուժերը կամ գործոններն են պարտադրում իշխանությանն ինչ-ինչ պատճառներով գնալ արտահերթ ընտրությունների, օրինակ՝ եթե կան արտաքին ուժեր, որոնք ուզում են այս իշխանությունը մնա և իր լեգիտիմությունն ավելի ամրապնդի ընտրություններով, որից հետո ոչ պոպուլ յար ինչ-որ թղթեր ստորագրվեն, և երբ իշխանությունն ինքն է հասկանում, որ արտահերթն իր համար չարյաց փոքրագույնն է, ամենաբարենպաստ պայմանն է, որպեսզի փորձեն վերարտադրվել, որովհետև հետագայում կարող են շատ ավելի վատ պայմաններ լինել դրա համար։ Ի՞նչ ունենք հիմա։ Ընդդիմության ճնշման էլեմենտներ առանձնապես չենք տեսնում արտահերթի համար։ Արտաքին ուժերը կարող են նման մղումներ ունենալ, որ գործող իշխանություններն անպայման արտահերթ ընտրություններ անցկացնեն իրենց լեգիտիմության աստիճանը բարձրացնելու և հետագայում ոչ այնքան պոպուլ յար փաստաթղթեր ստորագրելու համար։ Չեմ բացառում, որ իշխանությունը, տեսնելով այն միտումը, որ առանձնապես վարկանիշային դրական տեղաշարժեր իր համար չկան, և դեռ պարզ չէ՝ մինչև հունիս ինչ կարող է լինել, ռիսկերը գնահատելով՝ կարող է գնալ արտահերթ ընտրությունների։ Իմ կարծիքով, այդ պարագայում այսօրվա իշխանությունը կարող է ունենալ որոշակի առավելություններ ժամանակի, տեմպի առումով։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը չի հասցնի այդ դեպքում ստեղծել իր քաղաքական ուժը, դա չի նշանակում, որ այս կամ այն ֆորմատով չեն մասնակցի ընտրություններին, բայց պատկերն այլ կլինի։ Մյուսներն էլ այդ տեմպի մեջ ինչ-որ բան կկորցնեն։ Իշխանությունն իմանալու է, որ ընտրություն է լինելու, պատրաստ է լինելու դրան, իսկ ընդդիմությանը փորձելու են անակնկալի բերել այդ դեպքում։ Այսօրվա իշխանության պարագայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը չի բացառվում։ Իմ կարծիքով, այդ հավանականությունն իրենց մտքում ունեն, քանի դեռ օրենքով հնարավորություն ունեն արտահերթի գնալու։ Բայց ժամանակը սրընթաց սպառվում է։ Այնպես որ, իշխանության տեսակետից դա այնքան էլ վատ տարբերակ չէ։ Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք նախապատրաստվում են նախընտրական գործընթացների, պետք է այս հնարավորությունն էլ աչքի տակ ունենան, որպեսզի դրա լինելիության պարագայում շատ մեծ անակնկալ չլինի»,-հավելում է նա։

Այսօր Հայաստանում կալանավորված են սրբազաններ, գործարարներ, քաղաքացիներ, որոնք պայքարի մեջ են ներգրավվել՝ հասկանալով, որ ինչ-որ բան երկրում սխալ ուղղությամբ է ընթանում։ Իշխանությունը վախի մթնոլորտ է տարածո՞ւմ, այս կերպ է փորձո՞ւմ զսպել հնարավոր պոռթկումները հասարակության շրջանում։ Քաղտեխնոլոգը նշում է՝ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այս ամենը՝ հոգևոր դասի ներկայացուցիչների, գործարարների կալանավորումները, քաղբանտարկյալների թվի ավելացումը ոչ պոպուլ յար քայլեր են, չեն կարող դուր գալ հասարակությանը, բացի պայմանական իրենց 15 տոկոս ընտրազանգվածից։ «Հակառեյտինգային քայլեր են անում, բայց մյուս կողմից՝ երբ քաղաքական ռեսուրս, հնարավորություններ չունես, քաղաքական գործիքակազմով չես կարողանում լուրջ մրցունակ դիրքեր ստեղծել վերարտադրվելու համար, բայց խնդիր ունես ամեն գնով վերարտադրվելու, մնում է վախի մթնոլորտով, ռեպրեսիաներով և այլ ուժային գործիքները գործի դնելով՝ փորձել ամեն ինչ անել, որ եթե նույնիսկ քո վարկանիշը չի բարձրանում, հակառակորդների վարկանիշն էլ չբարձրանա կամ նրանց շրջանում որոշակի դիսկոմֆորտ, խուճապ, վախի մթնոլորտ ձևավորվի։ Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Եկեղեցու դեմ արշավը ժողովրդի շրջանում, թե՛ այստեղ, թե՛ Սփյուռքում չի կարող իր վարկանիշը բարձրացնել։ Շատ լավ հասկանում են, որ իրենց վարկանիշը լավագույն դեպքում նույնն է, բայց դա հեռու է բավարար լինելուց, որպեսզի կարողանան ընտրություններում հաղթել լեգիտիմ եղանակով։ Ոչ լեգիտիմ եղանակով ամեն ինչ հնարավոր է, եթե դրան չլինի համապատասխան դիմադրություն։ Այդ դեպքում իրենց մնում է միայն, կիրառելով ուժային գործիքակազմը, փորձել թուլացնել կամ մթնոլորտ փոխել երկրում։ Այս առումով հենց դրանով են զբաղված։ Աշխարհի պրակտիկայում ո՛չ առաջինն են, ո՛չ վերջինը, որոնք այդ ամենը կիրառում են։ Ուժային գործիքակազմի կարիքը չէր լինի, եթե իշխանությունն ունենար բավականին բարձր վարկանիշ, ժողովրդի քվե, ինչպես 2018 թվականին։ Քաղաքագիտության մեջ կա այսպիսի հասկացողություն. հեղափոխություններից, ժողովրդական շարժումներից հետո առաջին ընտրությունների ժամանակ քաղաքական ուժը կարիք չունի ռեպրեսիաների, ընտրակեղծիքների դիմելու և այլն։ Արդեն երկրորդ, երրորդ անգամ է անհրաժեշտություն լինում կոշտ միջամտությունների։ 2018 թվականին վարկանիշի պրոբլեմ չունեին, նրանց ոչ մի բան չէր հետաքրքրում: Բայց հետո, երբ վարկանիշի, ժողովրդականության, ընկալման հետ պրոբլեմ ունես, գնում ես ցանկացած մեթոդների իշխանությունը պահելու համար, հատկապես, երբ ունես գոյաբանական նպատակներ։ Իշխանություններն այդ փուլում են, այսինքն՝ քաղաքական, հանրային ռեսուրսը նրանց չի բավականացնում ընտրություններում հաղթելու համար, այդ իսկ պատճառով փորձում են գոնե «սեղանը շուռ տալ» և փորձել երկրում ձևավորել վախի, կասկածի մթնոլորտ, և եթե նույնիսկ իրենք չեն ուժեղանում, գոնե չուժեղանան նաև ընդդիմադիր բևեռները»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում