Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

Թվային միջավայրում անձնական տվյալների պաշտպանության «խրամատը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր թվային աշխարհում գրեթե յուրաքանչյուր գործողություն՝ սկսած սոցիալական ցանցերում հրապարակումներից, առցանց գնումներից, բանկային գործարքներից մինչև առողջապահական կամ կրթական ծառայությունների օգտագործում, ուղեկցվում է անձնական տվյալների մշակումով և թվային հետքով։ Այս տվյալները ներառում են ոչ միայն անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, հասցե կամ հեռախոսահամար, այլև շատ ավելի զգայուն տեղեկատվություն՝ առողջության վիճակ, ֆինանսական տվյալներ, սոցիալական կապեր, ինտելեկտուալ նախասիրություններ, տեղորոշում, կենսաչափական ինֆորմացիա, անգամ առցանց վարքագիծ և մտավոր գործունեության առանձնահատկություններ։ Այս տպավորիչ ծավալները՝ հաճախ անհայտ աղբյուրներով հավաքագրված և տարբեր կառույցների միջև փոխանակվող, ստեղծում են վերահսկման և շահագործման անսահմանափակ հնարավորություններ՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության, երբեմն նաև կիբերհանցագործների և այլ չարամիտ խմբերի համար։

Այս պայմաններում անձնական տվյալների պաշտպանությունը դառնում է ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն։ Անհատը պետք է կարողանա ինքնուրույն վերահսկել սեփական կյանքի թվային հետագիծը, որոշել՝ ով, ինչ նպատակով և որքան ժամանակ կարող է իր տվյալները օգտագործել։ Որպես կանոն՝ հասարակության մեծ մասը մեծապես թերագնահատում է այս խնդրի լրջությունը՝ հաճախ չիմանալով, թե ինչպիսի տվյալներ են հավաքագրվում, ինչպես են դրանք մշակվում, և ինչ ռիսկեր են առաջանում դրանց արտահոսքի, չարաշահման կամ անօրինական օգտագործման դեպքում։

Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում տվյալների պաշտպանությունը բախվում է մի շարք կառուցվածքային մարտահրավերների։ Նախ՝ տվյալների հավաքագրումն ու օգտագործումը դարձել են տնտեսական զարգացման հիմնական շարժիչներից մեկը։ Համաշխարհային ՏՏ հսկաները, սոցիալական ցանցերը, բանկերը, ապահովագրական ընկերությունները, առողջապահական հաստատությունները ձգտում են առավել մանրամասն և համապարփակ պատկեր ստանալ իրենց հաճախորդների, օգտվողների կամ քաղաքացիների մասին՝ դրա հիման վրա տրամադրելով անհատականացված ծառայություններ, գովազդներ, շահավետ առաջարկներ։ Սակայն տվյալների նման շահագործումը հաճախ անցնում է վերահսկողության սահմանները՝ հանգեցնելով մարդու անձնական կյանքի անխուսափելի մոնիթորինգի, հոգեբանական մանիպուլ յացիաների և նույնիսկ ինքնության գողության կամ ֆինանսական վնասների։

Չնայած տվյալների հավաքագրումը հաճախ ներկայացվում է որպես ազգային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման, հանրային առողջապահության կամ սոցիալական աջակցության արդյունավետ միջոց, բայց առանց հստակ իրավական և էթիկական սահմանների սա կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման, անձնական կյանք ներխուժելուն և ազատությունների սահմանափակման։ Ներկայիս տեխնոլոգիական աշխարհում, երբ արհեստական բանականությունը կարող է վերլուծել անհատի վարքագիծն ու կանխատեսել գործողությունները, վարչական կամ մասնավոր կառույցների կողմից տվյալների չարաշահումն արդեն վերածվում է համաշխարհային կարգի խնդիրների։

Բացի այդ, պետությունների ձեռքում մեծ քանակությամբ տվյալների կուտակումն ու վերլուծությունը կարող է վերածվել սոցիալական վերահսկողության գործիքի։ Ըստ այդմ, անձնական տվյալները կարող են կիրառվել հենց մարդկանց դեմ՝ հատկապես այն դեպքում, երբ նրանք ընդդիմադիր են։ Ու հենց այսպիսի իրավիճակ ունենք այսօր Հայաստանում, երբ իշխանության կողմից ընդդիմության ներկայացուցիչները թիրախավորվում են նմանատիպ գործելակերպով։

Անձնական տվյալների պաշտպանության հարցում մեծ դեր ունի նաև միջազգային գործոնը։ Տարբեր պետություններ անձնական տվյալների պաշտպանության տարբեր ստանդարտներ ու մոտեցումներ են որդեգրում՝ սկսած Եվրոպական միության չափազանց խիստ և մանրամասն կանոնակարգերից, մինչև այնպիսի երկրներ, որտեղ տվյալների պաշտպանության համակարգերը կա՛մ բացակայում են, կա՛մ խիստ թերի են։ Այս առումով հատկապես խոցելի են փոքր երկրները, որտեղ իրավական համակարգը թերի է, հանրության իրազեկվածությունը՝ ցածր, իսկ պետական կառույցները հաճախ չեն հասցնում համընթաց զարգանալ տեխնոլոգիական առաջընթացին։

Հայաստանի դեպքում ևս, չնայած օրենսդրական որոշ նախաձեռնություններին, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք բացեր՝ ինչպես իրավական հարթությունում, այնպես էլ հասարակության իրազեկվածության և տեխնիկական միջոցների մասով։ Արդյունքում, տվյալների արտահոսքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու տեխնոլոգիական հսկաների կողմից տվյալների չարաշահման վտանգն ավելի քան իրական է։ Մյուս կողմից էլ՝ սրան գումարվում է կիբերհարձակումների վտանգը, որի արդյունքում կարող են շահագործվել քաղաքացիների անձնական տվյալները։

Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որտեղ ներգրավված կլինեն պետությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և յուրաքանչյուր անհատ։ Նախ՝ անհրաժեշտ է մշտապես թարմացնել և արդյունավետ կիրառել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը՝ ապահովելով իրապես անկախ վերահսկող մարմնի գործունեություն, խստորեն սահմանելով տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և փոխանցման կարգ, ինչպես նաև խախտումների համար նախատեսելով խիստ պատասխանատվություն։

Մեկ այլ կարևոր ուղղություն է հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը. քաղաքացիները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր իրենց տված կամ հրապարակած տվյալ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, և որ իրենք իրավունք ունեն իմանալ, թե ով, ինչ նպատակով և ինչպես է իրենց տվյալները մշակում, ինչպես նաև պահանջել տվյալների հեռացում, շտկում կամ սահմանափակում։

Պետության և մասնավոր հատվածի, այդ թվում՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այլ ծառայությունների անելիքներն, իհարկե, ահռելի են, սակայն նաև պետք է հաշվի առնել, որ անհատն ինքն է պատասխանատու սեփական տվյալների անվտանգության համար։ Ուստի, պետք է ուշադիր լինել՝ ինչպիսի տեղեկատվություն է հրապարակվում, ինչ կայքերում ու ծառայություններում են դրանք նշվում, արդյոք վստահելի են այդ հարթակները, ինչպիսի գաղտնաբառեր են օգտագործվում, արդյոք ակտիվ են երկշերտ նույնականացման գործիքները։ Հարկավոր է գիտակցել, որ այսօր տվյալների անվտանգությունը ոչ միայն տեխնիկական միջոցների, այլև անձնական վարքագծի և ինքնագիտակցության խնդիր է։ Այս համատեքստում կարևոր է այն ըմբռնումը, որ անձնական տվյալների պաշտպանությունը հասարակության համար ուղղակի ժամանակի հրամայական է, որը որոշում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ ազգի ինքնության, ազատության և արժանապատվության սահմանները։ Յուրաքանչյուր չպաշտպանված տվյալ կարող է վերածվել պոտենցիալ զենքի՝ օգտագործվելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հանցավոր նպատակներով։ Այս համատեքստում տվյալների պաշտպանության խնդրի անտեսումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ սկսած անհատ քաղաքացու իրավունքների խախտումից մինչև պետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում