Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Երբ «4-րդ հանրապետության» բռնակալը գիտակցաբար անարգում է պետական հիշողությունը․ Աբրահամ Գասպարյան

Այն պահից, երբ Հայաստանի ԱԺ նախագահը, նրա ղեկավարը, տեղակալը կամ իշխանության քարոզչամեքենայի խոսափողներն սկսում են պատմաքաղաքական թեմաների, Սևանա լճի կամ հայկական տեղանունների իբր «ադրբեջանական» լինելու մասին խոսել նույն բառապաշարով, լեզվամտածողությամբ և նարատիվով, ինչ Ադրբեջանի նախագահը, մենք արդեն մտնում ենք ինքնաոչնչացման խժռող մեքենա։ Ադրբեջանը երբեք չի հանդուրժելու հայկական ինքնիշխան և ինքնուրույն պետության գոյությունը Հարավային Կովկասում: Սա իրենց համար ռազմավարական ծրագիր է՝ անկախ աբսուրդի մակարդակից և ինքնակործան գաղափարի վտանգից:

Իշխանության հերթական հակագիտական հայտարարությունն ու խեղաթյուրված մտորումը պարզապես լեզվական կամ պատմագիտական սխալ չէ։ Սա գիտակցված, մշակված և ուղղորդված քաղաքական տեխնոլոգիա է՝ հայության պատմական հիշողությունը ջնջելու և հայկական տարածքների ինքնությունը վերագրելու ասպատակողներին։ Հենց այսպես էին գործում պատմության բոլոր գաղութարարները՝ փոխելով բնիկների տեղանունները, ջնջելով մշակութային շերտերը, վերացնելով ժառանգությունը. Արցախը՝ վկա:

Հայկական տեղանուններն ունեն հազարամյակների խորք, ձևավորվել են դեռևս ուրարտական, նախահելլենական, ապա միջնադարյան ժամանակաշրջաններում՝ պահպանելով լեզվական, աշխարհագրական և հոգևոր իմաստության շերտերը։ Թյուրքական ցեղերը, երբ 11-14-րդ դարերում ներխուժեցին մեր տարածքներ, սկսեցին համակարգված փոխել տեղանունները՝ փորձելով վերացնել հայկական ինքնության հետքերը։ Սակայն այդ փոփոխությունները երբեք չեն ջնջել բնօրինակը, աշխարհագրական հիշողությունը, մշակութային ժառանգությունը, քաղաքակրթական ազդեցությունը։

Միջազգային իրավունքն ու պատմագիտական պրակտիկան հստակ ապացուցել են, որ ոչ մի զավթող պետություն չի կարող իրեն «վերագրել» այլ պետության տարածքի ինքնությունը «նոր անվանման» հիման վրա։ UNESCO-ն և ICJ-ն բազմիցս ընդգծել են՝ մշակութային ժառանգության աղավաղումը համարվում է մշակութային ցեղասպանության ձև։

Միջազգային փորձից ընդամենը երկու օրինակ.

Կիպրոս

1974-ի թուրքական ներխուժումից հետո Հյուսիսային Կիպրոսում թուրքական իշխանությունները փոխեցին ավելի քան 3 000 հունական տեղանուն։ Սակայն միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել այդ նոր անվանումները։ ՄԱԿ-ի և ԵՄ բոլոր փաստաթղթերում շարունակում են օգտագործվել հին՝ հունական անվանումները՝ իրավական և պատմական հիմքով։

Հունաստան

Հունաստանում հռոմեական և օսմանյան ժամանակաշրջանում բազմաթիվ տեղանուններ աղավաղվել էին։ Պետությունը 20-րդ դարասկզբին նախաձեռնեց պետական մակարդակի վերականգնման ծրագիր, որով վերադարձվեց ավելի քան 1 500 պատմական անուն՝ որպես ազգային հիշողության վերականգնման ակտ։

Ազգերը, որոնք պաշտպանում են իրենց տեղանունները, պաշտպանում են իրենց պատմական տարածքը, ինքնությունը։ Եվ հակառակը՝ ով հրաժարվում է իր տեղանուններից, հրաժարվում է նաև իր պատմությունից, տարածքից։

Ադրբեջանին հերթական անգամ հաճոյանալու և խաղաղության անիրատեսական գործընթացը իբր չտորպեդահարելու մանիպուլյատիվ թեզը վաղուց հուղարկավորվել է: Հայաստանի իշխանությունը հերթական անգամ հատեց ինքնանվաստացման, ժողովրդի և պետության պատմական հիշողության կարմիր գիծը:

Պի՛նդ եղեք:

Աբրահամ Գասպարյան