Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը

Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը շարունակում է պնդել, թե իբր Հայաստանին խաղաղություն է բերել։ Սակայն չկան որևէ հստակ փաստարկներ, թե ինչու ներկայիս վիճակը պետք է համարվի խաղաղություն։ Լիարժեք խաղաղության պայմանագիր ինչպես չկար, այնպես էլ չկա, իսկ տարբեր համաձայնագրեր նախկինում էլ էին ստորագրվում։

Իրականում Փաշինյանը հատուկ «չարչարվեց» և Ադրբեջանին շատ բան հանձնեց՝ ավելի շատ, քան երբևէ. Բաքուն ստանալու է և՛ Սյունիքով անցնող արտատարածքային միջանցք, և՛ երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան, և՛ հայկական բանակի քայքայում, և՛ «դելիմիտացիա ու դեմարկացիա»՝ իր պայմաններով։ Սակայն այս միակողմանի զոհաբերություններն ինքնին խաղաղության նշան չեն։ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը՝ անդադար խոսելով ադրբեջանական «քաղաք» Իրևանի, Գյոյչա լճի և այն մասին, որ մինչև 20-րդ դարը Հայաստանի տարածքում ադրբեջանական բնակչությունը կազմում էր 80 տոկոս։ Այսպիսով, երեք հարյուր հազար «վերաբնակիչը», թերևս, քիչ կլինի... Սպառնալիքը հետևում է սպառնալիքին։ Խաղաղության հոտ անգամ չկա։

Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կարծիքով, եթե համառորեն կրկնես, թե քո շնորհիվ եկել է այդ «խաղաղությունը», ապա վաղ թե ուշ մարդիկ կհավատան։ Եվ, ինչը առավել «հզոր» է, խաղաղության նարատիվները, կարծես, մոնոպոլիզացվում են հենց քո կողմից։ Թե իբր դու ես միակ խաղաղասերը, իսկ բոլոր ընդդիմախոսները պատերազմի կողմնակից են։ Այդ դեպքում ամեն ինչ դառնում է չափազանց հարմար։ Ամեն ոք, ով բացասական վերաբերմունք է արտահայտում անձամբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որպես թույլ դիվանագետի և ոչ պոպուլյար առաջնորդի, Եկեղեցու պղծողի, որը իշխանությունը կորցնելու վախից ընկել է աննախադեպ ռեպրեսիաներ կազմակերպելու գործին, ամեն ոք, ով պահանջում է անձամբ իր հեռացումը, միանգամից դառնում է... խաղաղության հակառակորդ։ Իսկ դա նշանակում է պատերազմի կողմնակից։ Իսկ դա էլ՝ կյանքի դեմ պայքարող։

Եվ, ըստ այդմ, հնարավոր է արդարացնել ընդդիմախոսների դեմ պայքարի ծայրահեղ ոչ ժողովրդավարական մեթոդները. չէ՞ որ դու պայքարում ես ոչ թե քո աթոռի համար, այլ խաղաղության և կյանքի։ Իսկ այդպիսի պայքարում ցանկացած միջոց թույլատրելի է։

Բազմաթիվ փորձագետներ արդեն իսկ ապացուցել և շարունակում են ապացուցել, որ Փաշինյանի քաղաքականությունը չի բերելու Հայաստանին խաղաղություն, այլ, ամենայն հավանականությամբ, կբերի ինքնիշխանության կորուստ։ Ավելի ճիշտ՝ միայն թուրքերի կողմից ներգրավված փորձագետը դեռ չի արտահայտել այդպիսի ակնհայտ մտքեր (իսկ բոլորին, բնականաբար, փաշինյանականները կոչում են ԿԳԲ-ի գործակալներ, նույնիսկ եթե խոսքը ԱՄՆ Կոնգրեսի անդամների, ամերիկացի լրագրողների կամ եվրոպական համալսարանների պրոֆեսորների մասին է)։

Ահա, օրինակ՝ «American Conservator» թերթի քաղաքական մեկնաբան Ջեյմս Քարդենը կրկին կոչ է անում չմոլորվել ստորագրված, միայն փիառի համար նախատեսված համաձայնագրերից. «Այս պայմանագիրը Հայաստանին խաղաղություն չի բերի, սա կանաչ լույս է Ադրբեջանին՝ հաշվեհարդար տեսնելու Հայաստանի հետ։ Հայաստանը շատ վտանգավոր վիճակում է, կարող է վերածվել փոքրիկ Սիրիայի։ Ամերիկայի խոստումներին հավատալ չի կարելի։ Հայաստանը երբեք Եվրոպայի մաս չի դառնա, դա աբսուրդ է»։

Ամերիկացի գնդապետ Մակգրեգորը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին ավագ խորհրդականը, նույնպես միանում է կոչերին՝ չհավատալ հրաշքի՝ թուրքական ագրեսիայից Ամերիկայի կողմից պաշտպանվելուն. «ԱՄՆ-ը չի երաշխավորում խաղաղություն Կովկասում։ Նրանք այստեղ կենսական շահեր չունեն։ Հայաստանը պետք է մտածի իր անվտանգության մասին»։

Ամերիկացի փորձագետ Ջոն Էյբները՝ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահը, որը մանրակրկիտ ծանոթ է իրավիճակին, տալիս է ավելի կոնկրետ կանխատեսում. «Հայաստանը դառնալու է վասալական, պարտված պետություն՝ հանձնված Թուրքիայի և Ադրբեջանի տանդեմի ողորմածությանը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը փաստացի դարձել է տարածաշրջանի նահանգապետ, հայտարարել է, որ որոշ ցեղեր (նկատի ունի հայերին) պետականություն ստացել են պատահաբար, այսինքն՝ ակնարկում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի գոյության լեգիտիմ իրավունք։ Թղթի վրա գրված պայմանագիրը երբեք չի ապահովի նրա անվտանգությունը։ Հիշեք, թե ինչպես անգլիացիները ասորիներին թողեցին Իրաքում, և նրանք ոչնչացվեցին։ Հայաստանը վտանգի մեջ է, նա պետք է ինքնապաշտպանվի»։

Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Րաֆֆի Կալֆայանը պատմում է, թե ինչ հետևանքներ կունենա Փաշինյանի «խաղաղության քաղաքականությունը» արդեն մոտ ապագայում. «Զանգեզուրի միջանցքի բացումից հետո Սյունիքի բնակչությունն աստիճանաբար կսկսի լքել այն՝ հատկապես հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձից» հետո։ Հայաստանը կդադարի լինել կենսունակ պետություն և աստիճանաբար կդատարկվի»։

Սա միայն ամենաթարմ գնահատականներից մի քանիսն են, և կարելի է անվերջ շարունակել մեջբերումները։ Բայց Փաշինյանը չի էլ պատրաստվում լսել փորձագետներին։ Նա պատրաստվում է շարունակել՝ մարդկանց մեղքերի համար տառապողի կերպարով կրկնելով, թե իբր Հայաստան է եկել խաղաղություն, պարզապես հայերը չափազանց խորապես խոցված են, որպեսզի դա զգան։ Իսկ վերջերս նա սովորել է նոր ձև՝ պատասխանելու անհարմար հարցերին. պարզապես ժպտում է և մատներով սրտիկ է կազմում։ Իսկ եթե մատներով սրտիկը բավարարում է մեզ՝ որպես պատասխան բարդ աշխարհաքաղաքական հարցերին, ապա պետք է թողնենք Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Կամ էլ կարելի է պարզապես նստել ու թիթեռ նկարել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում