Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր Ավետիսյան
Տեսանյութեր

Հայ եւ ռուս ժողովուրների դարավոր բարեկամությունը. կլոր սեղան քննարկում՝ փորձագետների մասնակցությամբ (տեսանյութ)

 
«Հարավային Կովկասում Ռուսաստանի դերն ու ներդրումները շատ են՝ տնտեաության եւ այլ տարբեր ոլորտներում: 
 
Սրա մասին մենք ոչ թե պարզապես մոռանում ենք, այլ ընդհանրապես մոռացել ենք։
 
Ահա վերջերս ես խոսում էի մի խումբ երիտասարդների հետ՝ կրթված, հայաստանյան բուհեր ավարտած, և նրանք զարմանքով էին լսում, երբ ես ասացի՝ այս ծաղկուն հովիտը, որտեղ ձմերուկ է աճում, բանջարեղեն եւ մրգեր, այնտեղ իրականում աղակալած հողեր էին, և որ Արարատյան դաշտավայրն այսօր այնպիսին է, ինչպիսին կա՝ հայ, ռուս, ընդհանրապես խորհրդային կենսաբանների, ագրոնոմների և գիտնականների ջանքերի շնորհիվ, նրանք պարզապես զարմացան, նրանք դա չէին գիտեր․ կարծում էին, թե այդպես միշտ է եղել, մինչդեռ սա Ռուսաստանի եւ անդրկովկասյան երկրների համատեղ ջանքերի արդյունք է:
 
Մեր գրքում, որը մեծ աշխատություն է, այս հարցերի մասին ենք խոսում»։ 
 
Այս մասին «Ռուսաստանը և Հարավային Կովկասը. պատմություն և մշակույթ» գրքի շնորհանդեսի ժամանակ
հայտարարել է Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
 
Աշխատությունը կյանքի է կոչվել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և ՌՈՒՆԻՎԵՐՍ հրատարակչության համագործակցության արդյունքում և համընկնում է 2025 թվականին նշվող հանրային դիվանագիտության 100-ամյակի հետ։
 
«Դարերի միջով. Ռուսաստանը և Անդրկովկասը քաղաքակրթությունների երկխոսության մեջ» խորագրով քննարկման ժամանակ մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների միջև դարավոր պատմական և մշակութային կապերը, նրանց ընդհանուր մշակութային ժառանգությունը, խորհրդային շրջանի ազդեցությունը հայ ժողովրդի ինքնության վրա, ինչպես նաև մշակութային և կրթական երկխոսության դերը տարածաշրջանային կայունության ամրապնդման և երկկողմ համագործակցության հեռանկարների գործում։
 
Պատմական գիտությունների թեկնածու, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն էլ շեշտում է՝ նման աշխատությունները բավական կարևոր են այսօր հատկապես, քանի որ ընդհանուր առմամբ գիտական առնչությունները մի փոքր նվազել են Հայաստան,Ռուսաստան ձևաչափում, և սա չի կարող չմտահոգել .
 
«Նման աշխատությունները, որոնք ներառում են հատկապես 19-րդ դարի ժամանակաշրջանը, նրանք լույս են սփռում այդ կարևոր, կարելի է ասել, վճռական մի փուլի, որը վերաձևավորել է նաև տարածաշրջանի քարտեզը, թե վարչական քարտեզը՝ վարչատնտեսական և թե՛ նաև էթնիկ քարտեզը։19-րդ դարը, ինչպես գիտեք,դա այն ժամանակաշրջաններ, երբ մի տարածաշրջանը անցավ Ռուսական կայսրության տարածք,դա սկսվեց 1801 թ․ից, երբ Վրաստանն անցավ Ռուսական կայսրության կազմի մեջ, և 1828 թ․-ին էլ նաև Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը միացավ։Ռուսաստանի այս ժամանակաշրջանը, իսկապես, ես առաջին հերթին հայ ժողովրդի կյանքում պետք է ասեմ, որ դրական փոփոխություններ մտցվեց, և այս մոտեցումը, դ ակադեմիական մոտեցում է, ոչ թե քաղաքական, ոչ այլ կերպ, այլ զուտ պատմագիտական և ակադեմիական մոտեցում է, որ, իսկապես, դրական նշանակություն է ունեցել Արևելյան Հայաստանի անցումը Ռուսաստանին։
 
Մենք պետք է նայենք, տեսնենք 18-րդ դարում ինչպիսի իրավիճակ էր Արևելյան Հայաստանում, և 17-րդ դարում ինչպիսի իրավիճակ էր։ Համոզված եմ, որ ոչ ոք չի մոռացել, նաև որ Արևելյան Հայաստանը գտնում էր այդ ժամանակ Պարսկաստանի տիրապետության տակ և։Գիտենք և Շահաբասի բռնագաղթի մասին 300000, ուրեմն, մենք զոհ ունեցանք նաև հետագայում, հ օրինակ՝ 1790-ական թվականներին, Արցախից արտագաղթ եղավ, Խաչեն գավառից՝ հատկապես, և այլն, և 17,18-րդ դարերում մենք։Եվ ունենք իրավիճակ, երբ հայկական էթնիկ տարրը բավականին էսպես սեղմված, ճնշված, բավական էսպես իրավիճակում է։ Ավելի վատթար էր իրավիճակը Օսմանյան կայսրությունում, մենք այդ մասին շատ լավ գիտենք, և որը ավարտվեց 1915 թվականի ցեղասպանությամբ։Իսկ ինչ վերաբերվում է 19-րդ դարին, ապա Ռուսական կայսրության տիրապետության տակ, բնականաբար, սոցիալ տնտեսական իրավիճակը ավելի բարելավեց։ 1836 թվականի բոլոժենի են հատկապես ուզում եմ հիշատակել, երբ մեր եկեղեցու հարաբերությունները ռուսական իշխանության հետ կարգավորվեց։
 
Եվ մեր եկեղեցին մեծամասամբ պահպանեց այն իշխանությունը, որը ինքը ինքը ունեցել էր։ Է մի փոքր այլ իրավիճակ էր վրացական եկեղեցու հետ, 1811 թ․-ին վրացական եկեղեցու մի կարգավիճակը մի փոքր իջավ, քանի որ վրացիներ, ինչպես գիտենք, նրանք ուղղափառ են և ռուսները նույնպես ուղղափառ են, այդ իսկ պատճառով ուղղափառ եկեղեցին վրացիների նկատմամբ և վրացական եկեղեցու նկատմամբ մի փոքր այլ վերաբերմունք ունեցավ։Ինչը չեղավ մեր նկատմամբ, մենք բավականին էսպես կարգավիճակը պահպանեցինք»-ասում է Վարդանյանը:
 
Պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցն էլ հավելում է՝ գիրքը հետաքրքիր կլինի հատկապես ուսանողների համար.«Գիրքը շատ հետաքրքիր է, եւ փուլերը՝ 1801 թ․ից մինչև 1917 թ․-ին, ամբողջը ձեւավորում է իր մեջ է: 
 
Այն հետաքրքիր եւ օգտակար կլինի նաև ռուսախոս ուսանողությանը համար : Գիրքը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Երևանին է նվիրված, մեր քաղաքի զարգացումը կա, այնտեղ կան նաեւ մեր մտավորականները՝ և՛ Սուրենյանցը, և՛ Թումանյանը, և՛ Լորիս Մելիքովը, որոնք գործել են ցարական Ռուսաստանի կազմում»:Ներկաներն ընդգծում են նաև՝ նման ձևաչափով քննարկումները և աշխատությունները, վստահաբար կարևոր քայլ են երիտասարդ սերնդի շրջանում պատմության նկատմամբ հետաքրքրությունը արթնացնելու և երկու պետությունների մշակութային և գիտական կապն ամրապնդելու համար։