Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Սուրբ Ծննդյան օրը չմոռանանք Բաքվում պահվող բանտարկյալներին. Ֆրանսիական դեպարտամենտի նախագահ

Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը, հունվարի 6-ին, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից տոնվող Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, հրապարակված հոդվածում հիշեցնում է Կովկասի փոքր հանրապետության ռազմագերիների մասին, որոնք արդեն երկու տարուց ավելի բանտարկված են Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի կողմից։ Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

«Հունվարի 6-ին հայ ժողովուրդը նշում է Սուրբ Ծնունդը։ Սովորաբար դա լույսի, ընտանեկան համախմբման և հույսի պահ է։ Սակայն այս տարի Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը՝ խմբ.) չափազանց շատ ընտանիքների համար վերամիավորման ուրախությունը ամբողջական չէ : Կան բացականեր : Ինչպե՞ս տոնել հույսը, երբ հայրերն ու որդիները բացակայում են։ Այս սուրբ տոնին մենք չենք կարող աչք փակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ճակատագրի վրա։

Մի քանի շաբաթից Ֆրանսիայի Ազգային ժողովում կքննարկի միջկուսակցական բանաձևի առաջարկ, որը կոչ է անում նրանց ազատ արձակել։ Թեև մեր երկիրը ներկայումս ապրում է անորոշության շրջան, և մեր քաղաքները բախվում են աճող մարտահրավերների, այնուամենայնիվ, մենք չենք կարող շեղվել մեր բարոյական պարտականություններից։ Այս հարցը ո՛չ հեռավոր է, ո՛չ էլ երկրորդական։ Այն առնչվում է այն արժեքների, որոնք մեզ բնորոշում են՝ արդարություն, մարդկային արժանապատվություն և իրավական պետություն։

Քաղաքական կամք
Արցախի Հանրապետության անկումից և նրա բնակչության բռնի տեղահանումից հետո հայ քաղաքական գործիչներ, զինվորականներ և քաղաքացիական անձինք փակված են Բաքվի բանտերում։ Նրանց դատավարությունն ընթանում է ոչ թափանցիկ պայմաններում՝ առանց իրական երաշխիքների, մի դատական համակարգում, որը գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, որտեղ անկախ փաստաբանները ենթարկվում են ճնշումների կամ նույնիսկ զրկվում են իրենց իրավունքներից։

Այս մարդիկ հանցագործներ չեն։ Նրանք վճարում են քանի որ մարմնավորել են քաղաքական կամք, ծառայել են մի ժողովրդի, որն առաջին հերթին արտաքսվել է իր հողից, ապա զրկվել է իր ձայնից։ Ցանկացած ազնիվ դիտորդ գիտի՝ Ադրբեջանում շատ են քաղաքական բանտարկյալները, խոսքի ազատությունը խեղդվում է, իսկ արդարադատությունը՝ քաղաքական գործիք է։ Բազմաթիվ միջազգային (այդ թվում՝ ՄԱԿ-ի և եվրոպական կառույցների) զեկույցներ փաստագրել են այդ իրավիճակը։

Այս բանտարկյալները կրկնակի պատանդներ են։ Պատանդներ մի վարչակազմի ձեռքին, որը նրանց ճակատագիրն օգտագործում է Հայաստանի հետ բանակցություններում։ Եվ պատանդներ նաև որոշ եվրոպական գործընկերների դիրքորոշման պատճառով, որոնք պատրաստ են դատապարտել ագրեսիայի հանցագործությունները այլուր, բայց լռում են, երբ խոսքը վերաբերում է իրենց էներգետիկ գործընկերոջը։

Չլռել
Ֆրանսիան պարտավորվել է պաշտպանել մարդու իրավունքների համընդհանուրությունը։ Այն երկու կառույցները, որ ես նախագահում եմ, արդեն դատապարտել են այս իրավիճակը և նախաձեռնել համապատասխան որոշումների ընդունում։ Սակայն այսօր պետք է ավելի հեռուն գնանք, քանի որ արտաքսված ընտանիքներն այժմ ապրում են մեր կողքին։ Այն արժեքները, որոնք մենք հռչակում ենք՝ համերաշխություն, մարդասիրություն, ատելության մերժում, իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե կիրառվում են նաև Բաքվում պահվող հայերի նկատմամբ։

Ես ստանձնում եմ երկու հստակ պարտավորություն՝ շարունակել պայքարը նրանց ազատ արձակման համար՝ դիմելով Ֆրանսիայի իշխանություններին և աջակցելով Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակին, ինչպես նաև առաջարկել Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդին հրապարակային հայտարարությամբ միանալ ազատ արձակման կոչին։

Յուրաքանչյուր բանտարկյալի սպասում է մի ընտանիք։ Ես հանդիպել եմ նրանց Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ։ Նրանք հուսահատ վիճակում են և հույսը դնում են մեզ վրա։ Յուրաքանչյուր բանտարկյալի հետևում կա նաև մի ժողովուրդ, որը իրեն լքված է զգում և մեզ հարց է ուղղում՝ մինչև ո՞ւր ենք պատրաստ գնալ, որպեսզի հավատարիմ մնանք այն արժեքներին, որոնք հռչակել ենք ինքներս։

Չի կարելի այստեղ տոնել ազատությունը և այնտեղ լռել նրանց մասին։ Բաքվի բանտարկյալները իրավունքի խոցելիության խորհրդանիշ են, քանի դեռ այն չի պաշտպանվում։ Հայկական Սուրբ Ծննդյան տոնին մաղթենք, որ այդ ընտանիքները շուտով վերամիավորվեն։ Մեզնից է կախված, թե պատմության որ կողմում ենք ցանկանում կանգնել։

Մարտին Վասալ