Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ Հունաստան
Տեսանյութեր

Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է։ Այս գործարանը պարզապես շինություն չէ. սա մեր երկրի երբեմնի արդյունաբերական ողնաշարն էր, գիտական մտքի և աշխատավորի փառքի տաճարը։
 
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՉԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄՈՌԱՑՈՂՆԵՐԻՆ.
«Նաիրիտը» Խորհրդային Միության և տարածաշրջանի միակ հսկան էր, որն արտադրում էր քլորոպրենային կաուչուկ։ Այստեղ ստեղծված արտադրանքը արտահանվում էր աշխարհի տասնյակ երկրներ։ «Նաիրիտը» կերակրում էր տասնյակ հազարավոր ընտանիքների, պահում էր գիտական ինստիտուտներ և ապահովում էր Հայաստանի տնտեսական անկախությունը։ «Նաիրիտը» աշխարհում քլորոպրենային կաուչուկ արտադրող 3 հզորագույն գործարաններից մեկն էր։ Այն ապահովում էր համաշխարհային շուկայի պահանջարկի մոտ 10-15%-ը։
 
​ Իր ծաղկման շրջանում գործարանն ունեցել է մինչև 12,000 անմիջական աշխատակից։ Եվս մոտ 30,000-40,000 մարդ աշխատում էր հարակից սպասարկող ոլորտներում։
 
Խորհրդային Հայաստանի բյուջեի և արդյունաբերական արտադրանքի զգալի մասը (տարբեր տարիների մինչև 20-25%) ապահովում էր հենց քիմիական հսկան։ Գործարանին կից գործում էր Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ աշխատում էին հարյուրավոր գիտնականներ ու ակադեմիկոսներ, ովքեր այսօր ստանում են «նվազագույն» թոշակ։
 
Այսօր այդ հսկան կառուցած մարդիկ՝ նաիրիտցիները, գիտնականներն ու ինժեներները, դեղատներում կոպեկներ են հաշվում։
 
Սա պարզապես թոշակի հարց չէ։ Սա ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ հարց է։ Ինչպե՞ս կարող է պետությունը հանգիստ նայել այն մարդու աչքերին, ով իր առողջությունը թողել է քիմիական արտադրամասերում՝ հանուն երկրի հզորացման, իսկ այսօր ստանում է մի թոշակ, որը նույնիսկ սովից չի փրկում։
 
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ.
 
1․ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 50%-ՈՎ.
Մենք պահանջում ենք վերջ դնել «բյուջեում փող չկա» հնամաշ թեզին։ Եթե գումար կա պաշտոնյաների շքեղ սպասարկման, անթիվ պարգևավճարների և միլիոնավոր դոլարների հասնող կասկածելի ծախսերի համար, ուրեմն պարտավոր եք գումար գտնել նաև երկիրը շենացրած մարդկանց համար։
 
2․ Այն մարդիկ, ովքեր աշխատել են վնասակար և ռազմավարական նշանակության արտադրություններում, պետք է ստանան արժանապատիվ հավելավճարներ։
 
3․ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ.
Թոշակառուն չպետք է սպասի իշխանության «բարի կամքին» կամ ընտրությունից ընտրություն նետվող ողորմությանը։ Թոշակը պետք է աճի գնաճին զուգահեռ՝ օրենքի ուժով։
 
Այս ՔՊ-ն ձեռք է առնում «խեղճերին»՝ կարծելով, որ մեր ծնողները լռելու են։ Բայց մենք այստեղ ենք՝ կանգնած նրանց կողքին։ Մենք սկսել ենք թոշակները բարձրացնելու համազգային արշավը։
 
Մենք թույլ չենք տա մոռացության մատնել «Նաիրիտը» և նրա մարդկանց։ Պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր թոշակառու զգա, որ իր պետությունը գնահատում է իր քրտինքը։
 
 Միացի՛ր մեր ստորագրահավաքին։ Դարձի՛ր նաիրիտցու և հայ թոշակառուի ձայնը։