Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2020 թվականին պարզ դարձավ, որ երկբևեռ աշխարհակարգ, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, քանի որ և՛ պետությունների շահերն են փոխվել, և՛ ազդեցության գոտիներն ու նարատիվներն են վերաձևակերպվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք օր օրի փոփոխվող աշխարհին և այդ աշխարհում Հայաստանի դերին, որին իշխանությունները որպես խաղաղության կղզյակ են ներկայացնում։ Վստահ է՝ խաղաղության թեման էլ ավելի շատ է շահարկվելու նախընտրական շրջանում։ «Սկսենք Դավոսում տեղի ունեցածից։ Դոնալդ Թրամփը դասական պոպուլիստ է, նրա առաջ քաշած այս «խաղաղության» գործընթացում թեման Գազան է, Գազայի շուրջ պետք է ստեղծվի խաղաղության գոտի։ Խաղարկային ֆիշկան Գազայի ֆակտորն է։ Սակայն այդ խաղաղությանը զուգահեռ տեսնում ենք ոչ պակաս ագրեսիվ մարտավարություններ, տարբեր տիպի թիրախային հարվածներ։ Ստացվում է՝ այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից, լրիվ նորմալ է։ Նորմալ է, երբ Վենեսուելայի նախագահ Մադուրոյին անկողնուց հանում, տեղափոխում են ԱՄՆ, հետո Նյու Յորքի դատարան։ ԱՄՆ-ն իր նկրտումներն է ցույց տալիս Գրենլանդիայի նկատմամբ, խոսում է Կուբայի մասին, Ռուբիոյին նշանակում է նախագահ, ասում է, որ Կոլումբիան է շուտով նույն ճակատագիրն ունենալու, ինչ Վենեսուելան։ Խոսում են Կանադայի մասին։ Ընդ որում՝ հետաքրքիր էր, որ այդ «խաղաղության» գործընթացի խորհրդանշի վրա պատկերված էր ամբողջ Հյուսիսային Ամերիկա աշխարհամասը, այսինքն՝ մարդը ցանկանում է «խաղաղություն բերել» Հյուսիսային Ամերիկա աշխարհամասում։ Թրամփի հաղթաթուղթը՝ «Խաղաղության խորհուրդ» ասվածը, ավելի շատ համաշխարհային կառույցներին ուղղված մարտահրավեր է։ Նա փաստացի ցույց է տալիս, որ ՄԱԿ-ն իր համար առոչինչ է։ Թրամփն այնպիսի մարդ է, որ ցանկացած պահի կարող է ցանկացած որոշում չեղարկել։ Չեմ բացառում, որ մի օր արթնանանք և տեսնենք, որ ՄԱԿ-ը, որպես կազմակերպություն, գոյություն չունի։ Դրա ֆինանսավորման հիմնական աղբյուրը ԱՄՆ-ն է։ Եթե Թրամփը ցանկանա, որ ՄԱԿ-ն այլևս չաշխատի, այն չի աշխատի։ Դրա փոխարեն կաշխատի, պայմանական ասած, «Խաղաղության խորհուրդը»։ Այն կոչեր կհնչեցնի, երկու կողմերին կլոր սեղանի շուրջ նստեցնելուց, բանակցություններից, համամարդկային արժեքներից կխոսի և այլն»,- նկատում է մեր զրուցակիցը։

Փոփոխվող աշխարհում անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը՝ քաղաքագետը նշում է՝ իշխանությունն ամբողջովին տապալել է իր նախընտրական ծրագիրը։ «Ցույց է տալիս, որ ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ։ Տնտեսության հետ կապված «հրաշքների» մասին են խոսում, հիանում են ադրբեջանական բենզինի, ցորենի մուտքով, և այլն։ Սրանք ցավալիության աստիճանի ծիծաղելի դրվագներ են, քանի որ սրա վառ օրինակը պատմականորեն գոյություն ունեցել է։ 15-րդ դարում՝ 1453 թվականին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը։ Մինչ այդ Կոստանդնուպոլիսը Եգիպտոսից նավով ցորեն չէր բերում, պայմանագիր չունեին իրենց հետ։ Թուրքիայի գալուց հետո Պոլսի ժողովուրդը սկսեց լավ ապրել, բայց, ցավոք, Պոլսում այլևս ապրում էր թուրքական կոնտինգենտ, այսինքն՝ երբ քեզ լավ կերակրում են, վերջում գալիս է հատուցման ժամանակը։ Երբ Ֆիդանը ողջունում է ժողովրդավարությունը, աջակցում Փաշինյանին, շատերը մոռանում են, որ Ֆիդանը, մինչև Թուրքիայի արտաքին գործերի նախարար լինելը, եղել է Թուրքիայի հակահետախուզության պետը։ Այսինքն՝ գործակալական ցանցը պատկանել է Ֆիդանին։ Նման մարդուն նշանակելով ԱԳ նախարար՝ Էրդողանը ցույց է տալիս աշխարհին՝ մենք գալիս ենք՝ տիրապետելով գործակալական այս համակարգին, ունենալով տարբեր բազաներ։ «TRIPP»-ի վերաբերյալ օրերս տարածվեց, որ Ադրբեջանը ներդրում է կատարելու ամերիկյան որոշ բիզնես կորպորացիաներում։ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը դրա մասին տեղյա՞կ չէին։ Թե՞ առաջ են տանում հիբրիդային պատերազմի մասին թեզերը, ու դեռ հոգևորականներին էլ դարձրեցին այդ պատերազմի գործակալներ»,-ասում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ պետք է ֆիքսել, որ իշխանության ներկայացուցիչները երբեք ու ոչինչ պատահական չեն ասում և անում։ «Մարդիկ ասում են՝ տգետ են, պրիմիտիվ են և այլն, ես համաձայն չեմ։ Դեռևս 2018 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց Հայաստանի՝ պատմական կաղապարներից դուրս գալու մասին։ Այդ արտահայտությունը վերջին ութ տարվա ընթացքում տեղի ունեցածի վառ ապացույցն է։ Ցանկացած հայի պատմական կաղապարն է Ցեղասպանությունը, Արցախը, Սփյուռքը, Եկեղեցին, ազգային արժեքները։ Երբ դրանք գոյություն չունեն, պատմական կաղապարը գոյություն չունի։ Բանակ, անվտանգություն չկա, Եկեղեցուն պատերազմ են հայտարարել, պատմությունը աղավաղեցին, և այլն, և այլն։ Ստացվում է, որ Բոլթոնի՝ Փաշինյանի վրա դրված առաջադրանքը նա գերազանց կերպով կատարել ու կատարում է»։

Այս ամբողջով հանդերձ, իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում ասելու, որ, վստահաբար, ընտրվելու են առաջիկա ընտրություններում։ «Ցանկացած իշխանություն ունի ցինիզմի որոշակի դոզա, պետք է որոշակի առումով ցինիկ լինեն, հնարավորինս ցույց տան, որ իրենք տիրապետում են իրավիճակին, ամեն ինչ վերահսկվում է, ոնց ասեն, այնպես էլ լինելու է։ Ընդդիմադիր հատվածը պետք է ասի իր բուն ասելիքը։ Նիկոլը հիմնականում խաղարկում է այն թեման, որ եթե նա չլինի վարչապետ, 2 րոպե հետո պատերազմ է սկսվելու։ Ընդդիմությունը պետք է ներկայանալի լինի, ճիշտ մատուցի իր խոսքը, ընկալելի լինի ժողովրդի համար։ Կասկած չունեմ՝ եթե սրանք վերարտադրվեցին, հաջորդ հարվածները լինելու են կուսակցությունների վրա, ընդհուպ առանձին կուսակցությունների փակում և այլն։ Բայց նրանց վերընտրվելու վստահության կարևոր հիմքը ընտրությանը քաղաքացիների քիչ մասնակցությունն է։ Որքան քիչ մարդ մասնակցեց ընտրությանը, այնքան նրանց ձայների տոկոսը բարձր է լինելու։ Իհարկե, ընդդիմադիր ուժերը ընտրությունների ավարտից հետո կարող են միավորվել, քվեարկել, այս մեխանիզմը կարող է աշխատել, բայց մինչ այդ չպետք է նստել սենյակներում, պանելային քննարկումներ անել, պետք է այցելել գյուղեր։ Բոլորի կոշիկները պետք է մաշվեն գյուղամիջում՝ գյուղի փողոցները չափչփելիս, բոլորի կոշիկների տակը պետք է ծակվի։ Հատիկ-հատիկ բոլոր գյուղերը, թաղերը պետք է մտնեն, մարդկանց հետ առերեսվեն, աչքերի մեջ նայեն։ Մարդիկ պետք է նրանց ասեն այն, ինչ մտածում են իրենց մասին։ Մարդկանց ներսում կուտակված զայրույթը, ասելիքը պետք է դուրս գա, քաղաքական գործիչներին պիտի մատնացույց անեն նրանց սխալները, խոսեն բացթողումների մասին։ Նրանք էլ ընդունեն ժամանակին թույլ տված սխալները։ Բայց նաև շեշտեն, որ այս պահին կարևոր հարց է պետք լուծել. Արցախում այսօր հազարավոր գերեզմաններ են մնացել, որպեսզի մենք էլ վաղը նույն խնդիրը չունենանք, կարողանանք այցելել մեր ծնողների գերեզմանին, խունկ ծխել, դու, որպես քաղաքացի, պետք է մեզ օգնես։ Ոչ ոք երաշխիք չունի, որ Եղեգնաձորում, Ալավերդիում, Ջերմուկում ու Վայքում նույն վիճակը չի լինելու, ինչ Արցախում եղավ։ Նույնիսկ շատ վատ սցենար էլ եմ պատկերացնում, որ, Աստված մի արասցե, երբ սրանք հասկանան, որ պարտվել են, խնդրանքով դիմեն իրենց սիրելի բարեկամներին, և արթնանանք ու տեսնենք, որ պայմանական թուրքական բանակը Երասխի հատվածում կանգնած է։

Նույնիսկ քաղաքագիտորեն եմ պատկերացնում, որ դա կարող է գետնի վրա գոյություն ունենալ։ Օգնության դիմի, ասի՝ ռևանշիստներն են եկել, փրկեք ինձ։ Միևնույն ժամանակ, ցանկացած ադեկվատ ու մտածող ուժ իշխանության գալուց հետո նախ պետք է հասկանա՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ են խոսել, այդ բանավոր պայմանավորվածություններն ինչի՞ մասին են։ Հաջորդ իշխանության գործերը շատ բարդ են լինելու։ Մեծ խնդիրներ են լինելու՝ և՛ արտաքին, և՛ ներքին։ Մարդկանց սպասումները ևս մեծ են լինելու։ Նաև մարդկանց պետք է ասեն, որ առաջիկա մեկ տարին կեղտն են մաքրելու, թղթերն են կարդալու, նրանց կնքած պայմանագրերն են նայելու, սև գործերն են բացելու, եթե անհրաժեշտություն լինի, քրեական գործեր են հարուցվելու և այլն։ Միշտ ասում եմ՝ հաջորդ իշխանությունը լավագույն դեպքում գիշերը ժամը 3-ին է տուն գնալու աշխատանքից»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում