Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան
«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է իշխանության այն պնդմանը, որ 2018–2025 թվականներին իրենք արդեն ստեղծել են շուրջ 300 հազար աշխատատեղ։
«Ասում են, որ վերջին 7–8 տարիների ընթացքում ստեղծել են մոտ 240-250 հազար աշխատատեղ, նաև ասում են, որ որպեսզի մենք կարողանանք ստեղծել 300 հազար աշխատատեղ, պետք է 15 միլիարդ դոլարի ներդրում, մի մասն էլ ասում է՝ 30 միլիարդ։ Եկեք համադրենք թվերը։ Մեր երկրի վերջին տարիների ընդհանուր ներդրումային փաթեթը, հատկապես՝ օտարերկրյա ներդրումները, դժվար է պատկերացնել, որ գերազանցել են 3-4 միլիարդ դոլարը։
Հարց է առաջանում․ եթե 3-4 միլիարդ դոլարի ներդրումով հնարավոր է եղել ստեղծել 240 հազար աշխատատեղ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ 300 հազար աշխատատեղի համար պետք է 15 կամ 30 միլիարդ դոլար։ Սա մեզ բերում է մի շատ պարզ, բայց կարևոր եզրակացության․ երկրում հնարավոր է ստեղծել հարյուր հազարավոր աշխատատեղեր՝ էապես ավելի քիչ ներդրումով, եթե ներդրումները ուղղվում են ճիշտ արդյունաբերության և ճիշտ ոլորտների մեջ»-ասել է Կարապետյանը։
Նա նաև ներկայացրել է, թե ինչով է իրենց մոտեցումը տարբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումից։
«Նրանց կառավարման տարիներին աշխատատեղերի աճը հիմնականում տեղի է ունեցել երկու պատճառով․ առաջինը՝ ստվերի նվազումն է, որը փաստ է և եղել է, երկրորդը՝ աշխատատեղերի աճն է շինարարության և որոշ ծառայությունների ոլորտներում։ Այսօր մեր տնտեսության ամենաակտիվ զարգացող ուղղությունը շինարարությունն է։ Բայց եկեք մի շատ կարևոր հարց տանք․ շինարարության մեջ օգտագործվող ապրանքների քանի՞ տոկոսն է հայկական։ Իրականությունը սա է․ մոտավորապես 80 տոկոսը ներմուծվում է այլ երկրներից։
Այսինքն՝ տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում։ Մեր քաղաքացիները վարկ են վերցնում, բնակարան են գնում, բայց այդ բնակարանների կառուցման ընթացքում հիմնականում օգտագործվում են ներմուծված նյութեր»-նշել է Նարեկ Կարապետյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»