Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ Կարապետյան Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն Մանվելյան Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ Սավգուլյան Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ Սիմոնյան Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ Իշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա Կոստանյան Վախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Իրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր Կամենդատյան
Կրակոցներ՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ ուսանողներին է ներկայացրել «հիբրիդային սպառնալիքները»Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքըԻրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացմանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԻրանի գերագույն առաջնորդը լուրջ վնասվածքներ ունի․ մանրամասներՀայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կանԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել ԿարապետյանՄահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՋեյ դի Վենսը ժամանել է Serena հյուրանոց․ կմեկնարկի ԱՄՆ-Իրան բանակցությունները

«Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախահայերի բռնի տեղահանումից անցել է երկու տարի և հինգ ամիս։ Իշխանությունները ցույց են տալիս մեզ մի պատկեր, թե արցախահայերը հարմարվել են Հայաստանում, տուն են գնում, բիզնես հիմնում, աշխատում։ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները հաճախ են հանդիպումքննարկումներ կազմակերպում մեր հայրենակիցների հետ՝ հասկանալու համար, թե որքանով են լուծվել առկա խնդիրները։ «Պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում մեր հայրենակիցների շրջանում: Բոլոր հարցերը շատ կարևորվում են՝ սկսած իրար կողքի նստելուց և իրար հետ շփվելուց, վերջացրած մեր խնդիրները վեր հանելուց։ Ցավոք, բոլոր հանդիպումներից մի բան է պարզ դառնում, որ գնալով խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում։ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո նախնական շրջանում ողջ արցախահայությունը գտնվում էր, այսպես կոչված, շոկի մեջ, և կար կոլեկտիվ, տրավմատիկ հոգեբանական վիճակ, միգուցե շատ խնդիրների, այդ թվում` նաև սոցիալական, մարդիկ նայում էին ավելի մակերեսային։ Սակայն գրեթե 3 տարի է անցել, ու տեսնում ենք, որ այդ խնդիրները ավելի կարծրացել են և կարծես դարձել են անլուծելի։ Խոսքը բոլոր տեսակի խնդիրների մասին է՝ բնակարանային, աշխատանքային, սոցիալական։ Լսում ես այս իշխանությունների ներկայացրած սոցիալական ծրագրերի գունավոր և վառ բնույթի մասին, բայց հողի վրա, երբ մարդիկ փորձում են օգտվել այդ սոցիալական ծրագրերից, բազմաթիվ խնդիրների են առնչվում, արդյունքում գրեթե անհնար է դառնում իշխանությունների ներկայացրած սոցիալական ծրագրերից օգտվելը՝ սկսած քաղաքացիություն ստանալուց մինչև բնակարանային ծրագրից օգտվելը։ Ցանկացած ծրագրի պարագայում բազում տեխնիկական խնդիրներ են ի հայտ գալիս։ Թղթի վրա դրանք, կարծես թե, իրական, շատ խնդիրներ լուծող ծրագրեր են, բայց իրականում՝ հողի վրա, այդ ծրագրերը գրեթե աշխատող չեն։ Մարդիկ նշում են, որ զրկվել են սոցիալական աջակցություններից, որովհետև աշխատում են, բայց, միևնույն ժամանակ, այդ աշխատանքն իրենց բավարարում է ուղղակի տան վարձը վճարելու համար։ Մարդիկ բարձրաձայնում են՝ աշխատելով և միայն տան վարձ վճարելով՝ կարո՞ղ են գոյատևել։ Սա՝ դեռ այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ աշխատանք գտել են։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ աշխատանք չեն կարողանում գտնել, որովհետև այս իշխանությունները որևէ համակարգված ուսումնասիրություն և հետազոտություն չեն կատարել, թե ինչպես կարելի է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ինտեգրել աշխատաշուկայում։ Սոցիալական կարգավիճակից սկսած, վերջացրած բազմաթիվ այլ առանձնահատկություններով՝ խնդիրներ ունենք։ Այս ամենը գալիս է փաստելու հանգամանքը, որ գործող իշխանությունները, աշխատասենյակներում նստած, գրում են ծրագրեր, որոնք կարդալիս շատ գեղեցիկ են, բայց քանի որ դրանք քննարկված, փորձարկված չեն շահառուների հետ, գրեթե 90 տոկոս դեպքերում դառնում են անիրագործելի։ Մի բան է գեղեցիկ գրված ծրագիրը, մի բան է դրա իրագործումը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

Անդրադառնում ենք նաև արցախահայերի շրջանում մեզ հրամցվող «հաջողության պատմություններին»՝ բնակարանի ձեռքբերում, բիզնեսի հիմնում և այլն։ Սրանք հաջողության եզակի՞ պատմություններ են։ «Օրերս Աշտարակում հանդիպում ունեինք մեր հայրենակիցների հետ, և այդ հարցը բարձրացվեց։ Մեր հայրենակիցներից մեկն ասաց՝ եթե որևէ ծրագրից, որի շահառուն 150 հազար մարդ է, օգտվում է ընդամենը 4000 մարդ, այդ ծրագիրը կարելի՞ է համարել հաջողված։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գրեթե 90 տոկոսը բնակարանի խնդիր ունի, այս 2 տարվա ընթացքում այդ՝ իրենց ասած հաջողված և իրագործելի ծրագրից իմ նշած 90 տոկոսը կօգտվեր, կլինեին եզակի դեպքեր, որ այս կամ այն պատճառով մարդիկ չէին կարողանա օգտվել այդ ծրագրից։ Բայց, ցավոք, այսօր ունենք եզակի դեպքեր, երբ այս կամ այն պատճառով մարդիկ կարողացել են օգտվել այդ ծրագրերից։ Հայտարարում են, որ յուրաքանչյուրին 3, 4, որոշակի վայրերում մինչև 5 միլիոն փոխհատուցում են տալիս, բայց նույն Էջմիածնի դեպքում տեսանք, որ հենց հայտարարեցին՝ փոխհատուցման չափը երեք միլիոնից դարձրել են չորս միլիոն, ու մարդիկ դեռ չէին հասցրել այդ հայտարարությունը կարդալ, երբ այդ տարածաշրջանում տների գները մոտ երկու անգամ ավելացան։ Այս ծրագիրն օգնե՞ց, թե՞ ավելի խորացրեց բնակարանային հարցերը։ Բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցների բարձրաձայնած հիմնական խնդիրը հետևյալն է՝ ոչ թե փող ենք ուզում, այլ տանիք։ Պետությունից պալատներ չեն ուզում, ուղղակի ուզում են ապրելու մինիմալ հնարավորություն։ Երկու կամ երեք անձից բաղկացած ընտանիքին տալով ութ կամ ինը միլիոն դրամ, ինչպե՞ս են այս իշխանությունները պատկերացնում, որ մարդիկ կկարողանան տուն ձեռք բերել։ Ուղղորդում են դեպի բանկեր, բանկերում վարկունակության, աշխատանքի հետ կապված խնդիրներ կան։ Դեռ չեմ խոսում քաղաքացիության հետ կապված խնդիրների մասին, երբ այս իշխանություններն անընդհատ հորդորում են քաղաքացիություն ստանալ, նույնիսկ դժգոհում են, որ արցախցիները չեն ցանկանում դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց կխնդրեի, որ այս իշխանություններից որևիցե մեկը մտներ անձնագրային բաժին և հասկանար, թե, օրինակ՝ եթե այսօր մարդը որոշի դառնալ ՀՀ քաղաքացի, քանի՞ ամիս հետո կարող է այդ իրավունքն իրացնել։ Բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջանում, անձնագրում, ծննդյան վկայականում, ամուսնության վկայականում՝ մեկ տառի անհամապատասխանություն, լրացուցիչ թղթեր են պահանջում, որը նորմալ պայմաններում բնական կլիներ, բայց այս իշխանությունները Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների նկատմամբ պետք է ունենան առանձնահատուկ վերաբերմունք։ Մարդիկ իրենց ցանկությամբ չեն տեղափոխվել Հայաստան։ Նրանք սպանվելու, ցեղասպանվելու վտանգի տակ մի կերպ դուրս են եկել Արցախից՝ այնտեղ թողնելով ոչ միայն իրենց տունը, հիշողությունները և այլն, այլև փաստաթղթերը և մնացյալը։ «Գետնի վրա» ունենք ոչ թե վատ, այլ անիրագործելի ծրագրեր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Արցախի հարցը փակել փորձող իշխանությունների գործողություններին զուգահեռաբար տարբեր քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունենում միջազգային գործընկերների հետ, օրինակ՝ վերջերս Երևանում էին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամները։ Բոլոր հանդիպումների առանցքում արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի իրացումն է։ «Որքան էլ վերադարձը մեզ մոտ հիմա արտահայտվում է հույսի, երազանքի, սպասման ձևով, այնուամենայնիվ, վերադարձը միջազգային իրավունք է, որը ոչ ոք ո՛չ կարող է վերցնել, ո՛չ էլ կարող է այդ իրավունքի հարցը սպառել, եթե տվյալ անձն ինքը չի ցանկանում հրաժարվել այդ իրավունքից։ Արցախահայության հետ մեր հանդիպումների ընթացքում երկրորդ կարևոր հարցը, որն ավելի երկար, հուզական և երկարատև ենք քննարկում, վերադարձի իրավունքն է։ Այդ իրավունքը ոչ ոք չի կարող արցախահայությունից վերցնել կամ վերացնել այն։ Այս մասին են խոսում միջազգային տարբեր կառույցների կամ երկրների ներկայացուցիչները, որ սա իրավունք է, որը ոչ ոք չեղարկելու հնարավորություն չունի, բայց, միևնույն ժամանակ, նշվում է, որ այս իրավունքի իրացումը գրեթե դառնում է անհնարին, երբ այն իշխանությունները, որոնք պետք է լինեին այդ իրավունքի իրացնողը, դրա համար պայքարողը և հիմնական շահառուն, հրաժարվում են այդ իրավունքից՝ հայտարարելով, որ չկա Արցախի հարց, Արցախի հարցը փակված է։ Բազմաթիվ քննարկումներ են եղել, որ վերադարձի իրավունքի մասին խոսելը բացարձակապես կապ չունի Հայաստանի կամ ադրբեջանական իշխանությունների նշած ռևանշիզմի կամ այս ու այն պահանջների հետ։ Սա իրավունք է, որը մարդը ցանկանում է իրացնել։ Մարդիկ ուղղակի ուզում են գնալ և իրենց տներում ապրել։ Մարդն ուզում է իր տանը ապրել, դա կարելի՞ է ռևանշիզմ կամ պահանջատիրական նկրտումներ անվանել։ Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն այս հարցի շուրջ, այն մնում է բաց այնքան ժամանակ, քանի դեռ իրացված չէ վերադարձի իրավունքը, անկախ նրանից՝ տվյալ մարդիկ գտնվում են իրենց հողում, թե չեն գտնվում, անկախ նրանից՝ այսօր այս կամ այն երկրի իշխանությունները ինչ վերաբերմունք ունեն այդ հարցին։ Այս ուղերձն է, որ արցախահայությունը տալիս է մեզ մեր հանդիպումների ընթացքում։ Միևնույն ժամանակ, արցախյան բոլոր պետական կառույցներին, որոնք այսօր կարողացել են պահպանել իրենց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում, արցախահայությունը պահանջ է հնչեցնում, որպեսզի չդադարեն գործել, չերկնչեն և շարունակեն պայքարել այդ իրավունքի համար»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում