Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրելՈւժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները «Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա Շուշանյան«Ժողովուրդ». Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում էՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան «Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմացՄարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան«Իրավունք». Նիկոլի հետընտրական տվայտանքներըԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն Մանվելյան«Ժողովուրդ». Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվելՉենք պատրաստվում ընտրություններ անցկացնել. Փաշինյանը՝ լրագրողի՝ ընտրություններին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին հարցինԲացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը2025 թվականին ԵՄ երկրների և Կանադայի ռшզմական ծախսերի աճը կազմել է 90 միլիարդ եվրո. ՌյուտեԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավորՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․

«Այսօր «Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին» տոնն է:

Իսկ Վարդան Մամիկոնյանի զարդաքանդակով այս դուռը զարդարում էր գերված Արցախում մնացած եկեղեցիներից մեկի մուտքը:

Վարդան Մամիկոնյանի կոչը պատերազմից առաջ․․․

«Շատ պատերազմներ եմ մղել ես, եւ դուք էլ ինձ հետ, տեղ կար, որ քաջաբար յաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք յաղթեցին մեզ. բայց աւելի շատն այն է, որ յաղթող ենք դուրս եկել եւ ոչ թէ յաղթուած:

Բայց այդ բոլորը մարմնաւոր պարծանք էր, որովհետեւ անցաւոր թագաւորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր, վատանուն էր երեւում աշխարհում եւ նրանից անողորմ մահ էր ստանում. իսկ ով քաջութեամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում եւ մեծամեծ պարգեւներ էր ստանում անցաւոր եւ մահկանացու թագաւորներից: Եւ մեզնից ամէն մէկս էլ ահաւասիկ շատ վէրքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրայ, եւ ուրիշ շատ քաջութիւններ էլ են եղել, որոնց համար եւ մեծամեծ պարգեւներ են ստացուել: Անարգ ու անօգուտ եմ համարում այդ քաջութիւնները եւ ոչինչ բաներ՝ այդ բազմաթիւ պարգեւները, որովհետեւ բոլորն էլ ոչնչանալու են:

Իսկ արդ՝ եթէ մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա՛ն աւելի եւս (պէտք է կատարենք) մեր Անմահ Թագաւորի համար, որ Տէրն է կենդանիների եւ մեռելների եւ բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ: Չէ որ եթէ խիստ շատ ապրելով ծերանանք, միեւնոյն է՝ այս մարմնից պէտք է բաժանուենք, որպէսզի մտնենք կենդանի Աստծու մօտ, որից այլեւս չպէտք է բաժանուենք:

Արդ, աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակակիցներ. մանաւանդ որ ձեզանից շատերը քաջութեամբ ինձնից աւելի լաւ էք եւ հայրենական գահի պատուով՝ աւելի բարձր. բայց երբ ձեր յօժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ եւ զօրագլուխ, թող իմ խօսքերը ախորժալուր եւ բաղձալի թուան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմութիւնից եւ ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դէմ թիկունքներս դարձնենք, որպէսզի եթէ Տէրը յաղթութիւնը մեր ձեռքը տայ, ոչնչացնենք նրանց զօրութիւնը, որպէսզի բարձրանայ ճշմարտութեան կողմը, իսկ եթէ հասել է ժամանակը մեր կեանքը Սուրբ մահով աւարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թէ արիութեան ու քաջութեան մէջ վախկոտութիւն չխառնենք:

Մանաւանդ ես չեմ մոռացել եւ յիշում եմ, թէ ինչպէս ես եւ ձեզանից ոմանք այն ժամանակ անօրէն իշխանին խաբեցինք-մոլորեցրինք, ինչպէս մի անպիտան մանուկ տղայի, երբ երեսանց նրա ամբարիշտ կամքը իբր կատարեցինք, բայց Տէրն Ինքը վկայ է մեզ, թէ ծածուկ մտադրութիւններով ինչպէս անբաժան ենք մնացել Նրանից: Այս դուք ինքներդ էլ գիտէք, որ հնարներ էինք փնտռում ազատելու մեր սիրելիներին, որոնք մեծ նեղութեան մէջ էին, որպէսզի նրանց հետ միասին մարտի մէջ մտնելով՝ կռուենք անօրէն իշխանի դէմ հայրենի Աստուածատուր օրէնքների համար: Եւ երբ նրանց չկարողացանք որեւէ կերպ օգնել, թող անհնար լինի, որ մարմնաւոր սիրոյ համար Աստծուն մարդկանց հետ փոխանակենք:

Իսկ արդ՝ երկու եւ երեք կռիւների մէջ Ինքը՝ Տէրը մեծ զօրութեամբ օգնեց մեզ, այնպէս որ քաջութեան անուն ժառանգեցինք եւ արքունի զօրքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք եւ կռապաշտութեան պղծութիւնը մի քանի տեղերից սրբեցինք, թագաւորի անօրէն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովութիւնն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադէզ փրփուրն սպառուեց, գազանացած զայրոյթը դադարեց:

Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճուած՝ իր սովորական բնութիւնից էլ ցած իջաւ՝ մեզ հետ խօսելով: Նա, որ խօսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարութիւնը Սուրբ Եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռւում: Նա, որ կարծում էր, թէ մենք քրիստոնէութիւնն իբրեւ զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպէս մարմնի գոյնը (չի կարելի փոխել), գուցէ այլեւս չկարողանայ էլ մինչեւ վերջը: Որովհետեւ սրա հիմքերը հաստատ կերպով դրուած են անշարժ վէմի վրայ, ո՛չ թէ երկրի վրայ, այլ վերեւում՝ երկնքում, ուր ո՛չ անձրեւներ են գալիս, ո՛չ քամիներ փչում եւ ո՛չ էլ հեղեղներ յարուցանում: Եւ մենք էլ, թէպէտեւ մարմնով երկրի վրայ ենք, բայց հաւատով երկնքում ենք հաստատուած, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինուածքին: Հաստատ մնացէք մեր անդրդուելի Զօրագլխի վրայ, որ երբեք չի մոռանայ ձեր քաջագործութիւնները: Ո՛վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստուած կատարեց մեր բնութեան միջոցով, որի մէջ եւ մեծապէս երեւում է Աստծու զօրութիւնը: Որովհետեւ եթէ ուրիշներին կոտորելով Աստուածային օրէնքների համար մեզ պարծանք ժառանգեցինք եւ մեր ազգատոհմի քաջ անունը Եկեղեցուն թողինք, եւ վարձի ակնկալութիւնը Տիրոջից է, որ պահուած է մեզնից ամէն մէկի համար՝ իր սրտի յօժարութեան եւ կատարած գործերի համեմատ, ինչքա՛ն աւելի եւս, եթէ մենք մեռնենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի մեծ վկայութեան համար, որ նոյնիսկ երկնաւոր հրեշտակներն են ցանկանում, եթէ հնար լինէր: Եւ որովհետեւ այս պարգեւները ոչ թէ բոլորին է պատշաճ, այլ ում համար պատրաստում է բարերար Տէրը, մեզ էլ այս պատահեց ո՛չ թէ մեր արդար գործերի համար, այլ աննախանձ Պարգեւատուի կողմից. ինչպէս որ ասում էլ է Սուրբ Կտակարանում. «Ուր աւելի եղաւ մեղքը, այնտեղ էլ աւելացան Աստծու շնորհները»:

Եւ խիստ յարմար է գալիս մեզ այս պատգամը. ինչպէս որ մեծ չափով ամբարիշտ երեւացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կ՛երեւանք մարդկանց ու հրեշտակներին եւ ամէնքի Հօրը: Որովհետեւ չէ որ այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արտասուք թափուեց Սուրբ Եկեղեցում, եւ է՛լ աւելի շատ՝ մեր սիրելիների մէջ: Մինչեւ անգամ մեր ընկերները զայրացած՝ սրով էին սպառնում մեզ եւ կամենում էին դառն մահով պատժել մեզ, եւ մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից: Հեռաւոր մարդիկ էլ, որոնք լսել էին մեր քրիստոնէութեան անունը, տեղեակ չլինելով մեր մտադրութիւններին, ողբ ասելով՝ անդադար սուգ էին անում մեզ վրայ եւ անգիտութեամբ շատ անարգական բաներ էին խօսում մեր մասին: Եւ ինչ որ ամէնից մեծն է՝ կ՛ասեմ. ո՛չ միայն մարդիկ երկրի վրայ, այլեւ հրեշտակները երկնքում իրենց երեսները շուռ տուին մեզնից, որպէսզի տխուր դէմքերով չնայեն մեզ:

Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամէն մի կեղտ կոչուած բան հեռացնենք մեզանից: Այն ժամանակ իբրեւ մի վշտալից սգաւոր՝ հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զուարթացած ու զգաստացած՝ առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետեւ բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրեւ առաջնորդ. մեր Զօրավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զօրագլուխը:

Վախը թերահաւատութեան նշան է. թերահաւատութիւնը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»: