Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին

Սոցիալական ցանցերում աճել են ֆինանսական խարդախության դեպքերը՝ իբր մարքեթինգային հետազոտությունների անվան տակ։ Զեղծարարները, օգտագործելով տարբեր հայկական բանկերի և այլ խոշոր առևտրային կազմակերպությունների բրենդները, քաղաքացիներին խոստանում են մի քանի տասնյակ հազար դրամի պարգևատրություն՝ կարճ սոցիոլոգիական հարցմանը մասնակցելու դիմաց։

Խաբեության մեխանիզմը մեկ քլիքից մինչև գողություն

Սխեման սկսվում է Facebook, Instagram կամ TikTok հարթակներում տարածվող գովազդային հայտարարությունից, որ որևէ բանկի կամ ընկերության կորպորատիվ ոճով ու գույներով է ձևավորված։ Օգտատերերին առաջարկում են անցնել հղումով, որը տանում է ֆիշինգային կայք։ Բոնուսը ստանալու համար օգտատիրոջից պահանջվում է մուտքագրել իր հեռախոսահամարը, առցանց բանկինգի գաղտնաբառը և, ամենակարևորը, SMS հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա գաղտնաբառը (OTP)։

Կարևոր է հիշել․ օգտատիրոջ զգոնությունը թուլացնելու նպատակով զեղծարարներն անհրաժեշտ տվյալները ստանալուց հետո կարող են բանկային հավելվածում հեռավար փոխել ծանուցումների լեզուն։ Ստանալով նոր SMS-ը օտար լեզվով՝ օգտատերը հաճախ կրկին մուտքագրում է OTP-ն՝ չգիտակցելով, որ հաստատում է ոչ թե «պարգևատրություն ստանալը», այլ իր միջոցների փոխանցումը օտար հաշվեհամարին կամ թույլ է տալիս իր անունով նոր վարկ ձևակերպել։  

Միաժամանակ զեղծարարները կարող են շտապեցնել օգտատիոջը՝ թույլ չտալով սթափ գնահատել իրավիճակը։ Բանկը կամ որևէ այլ կազմակերպություն երբեք չի պահանջի շատ շտապ, հենց նույն վայրկյանին որևէ տվյալ տրամադրել կամ գործարք կատարել․ սա արդեն իսկ զեղծարարության առաջին նշանն է։

Իրավական ծուղակ

Օրենքի տեսանկյունից գաղտնի տվյալների (գաղտնաբառերի և SMS-կոդերի) կամավոր փոխանցումը երրորդ անձանց ֆինանսական կորուստների պատասխանատվությունը թողնում է հենց հաճախորդի վրա։ Բանկերը չեն կարող հետ կանչել այն գործարքը, որը հաստատվել է մեկանգամյա գաղտնաբառով՝ OTP-ով, քանի որ այն հավասարազոր է հաշվեհամարի տիրոջ անձնական ստորագրությանը։

IDBank-ը խորհուրդ է տալիս

«Հեշտ գումար վաստակելու» տարբերակների հետևից գնալու պատճառով ձեր խնայողությունները չկորցնելու համար պահպանեք հետևյալ կանոնները․

  • Անտեսեք վճարովի հարցումները։ Բանկերն ու մնացած ընկերությունները սոցիալական ցանցերում հարցմանը մասնակցելու համար գումար չեն վճարում։ Ցանկացած նման առաջարկ զեղծարարության առաջին նշանն է։
  • Ստուգեք URL հասցեն։ Բանկի միակ պաշտոնական կայքըidbank.am-ն է։ idbank-promo.am, bonus-20000.am և նմանատիպ հղումները տանում են կեղծ հարթակներ։ Սա վերաբերում է նաև այլ բանկերի և ընկերությունների կայքերին։ URL հասցեում ցանկացած ավելորդ նշան տագնապի ազդանշան է։
  • Պահպանեք SMS հաղորդագրության գաղտնիությունը։ Երբեք մի մուտքագրեք հաստատման կոդերը չստուգված կայքերում։ Այդ թվերը նախատեսված են բացառապես այն գործարքների համար, որոնք դուք եք նախաձեռնել։
  • Օգտագործեք պաշտոնական աղբյուրները։ Եթե մարքեթինգային արշավը ձեզ գրավիչ է թվում, ստուգեք տեղեկատվությունը բանկի պաշտոնական հավելվածում, կայքում կամ զանգահարեք կոնտակտային կենտրոն։ Եթե պաշտոնական հարթակներով և աղբյուրներով չեք ստանում արշավի իրական լինելու մասին հաստատում, նշանակում է՝ գործ ունեք հերթական զեղծարարության հետ։

Հիշե՛ք․ ֆինանսական անվտանգությունը սկսվում է ձեր զգոնությունից։ Մի՛ մուտքագրեք ձեր անձնական տվյալները կասկածելի հարթակներում, և ձեր միջոցները կմնան պաշտպանված։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ