Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է.
«Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի մշակվում, ինչի հետևանքով դրանց զգալի մասը կանգնած է անապատացման իրական վտանգի առջեւ։ Մինչդեռ կառավարության ծրագրերում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ շարադրված են լայնածավալ, հավակնոտ ու այդպես էլ չիրականացված խոստումներ։
Պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրի համար առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը և ոլորտի համակարգային զարգացումը։ Սակայն վերջին ութ տարիների պաշտոնական վիճակագրությունն ու ոլորտում առկա տխուր պատկերը վկայում են հակառակի մասին։ Ավելին, Հայաստանի վարելահողերի ավելի քան 70 տոկոսն ունի ոռոգման խնդիր։ Նույնիսկ տնամերձ այգիների և բանջարանոցների գրեթե կեսը ոռոգման ջուր չունի։ Սա այն դեպքում, երբ հանրապետության տարածքում միջինում տարեկան ձևավորվում է շուրջ 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, որից օգտագործվում է ընդամենը մոտ 2 միլիարդը։

Այս ցուցանիշները փաստում են, որ ոլորտում առկա է պետական կառավարման լուրջ ճգնաժամ, իսկ ազգային հարստությունն ուղղակի մատնված է անուշադրության։ Իհարկե, արդարացումների և դատարկ խոստումների պակաս չկա, և թվում է, թե պետական ապարատը հիմնականում զբաղված է միայն իշխանության անգործությունը հիմնավորելու փորձերով։ Բայց փաստն այն է, որ երկրում գործում է շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություն, սակայն զբաղվածության մակարդակը կազմում է ընդամենը 17.6 տոկոս։
Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդրի առանցքում երաշխավորված մթերման համակարգի բացակայությունն է։ Տարիներ շարունակ բազմաթիվ գյուղացիներ հրաժարվել են հող մշակելուց, քանի որ հաճախ վարկային միջոցներով ստեղծված արտադրանքը չեն կարողացել իրացնել։ Ինչո՞ւ է այս հարցի շուրջ իշխանությունը լռում, և ինչո՞ւ չեն ձեռնարկվում հստակ ու հետևողական քայլեր։ Պատասխանը, թերևս, պարզ է. ընդունակ չեն։
Ինչ վերաբերում է անցած չորս ու կես տարիներին գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ Գևորգ Պապոյանի՝ օրերս հրապարակած թվերին, ապա այստեղ ևս կան լուրջ հարցեր։ Ներկայացված ցուցանիշները ամբողջական պատկերը չեն արտացոլում, քանի որ պետական աջակցության բաշխման հարցում բացակայում է ներառականության հստակ վերլուծությունը։ Մասնավորապես, կարևոր է հասկանալ՝ խոշոր տնտեսությունների համեմատ՝ որքանով են մանր ու միջին տնտեսությունները կարողացել օգտվել այդ ծրագրերից։
Առանց այս համադրության ներկայացված թվերը կարող են ստեղծել բարելավման պատրանք, մինչդեռ իրական ազդեցությունը ոլորտի լայն շրջանակների վրա էապես տարբեր է։
Խնդրի համակարգային լուծումը կարող է լինել միայն կառավարման որակի փոփոխության միջոցով։ Մեր երկրին անհրաժեշտ է հստակ ռազմավարություն, մասնագիտական մոտեցում և տնտեսության օրինաչափությունները գիտակցող, քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստ նոր իշխանություն։ Այս համատեքստում գրեթե հեղափոխական են Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ տնտեսության զարգացմանը միտված ծրագրերը, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտին առնչվող նախաձեռնությունները։ Իշխանության որդեգրած քաղաքականության համեմատ՝ դրանք ոչ միայն իրական այլընտրանք են, այլև մասնագիտական դաշտում այլընտրանք չունեն։
Հակառակ դեպքում, արդեն կուտակված բացասական փորձը հաշվի առնելով, կա վտանգ, որ առաջիկա տարիներին ՀՀ մյուս մարզերն էլ կհայտնվեն Վայոց ձորի մարզի վիճակում, որտեղ հողերի շուրջ 76 տոկոսն արդեն չի մշակվում»։




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ Ակոպյան
Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...