Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ռուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան
Հասարակություն

«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին

Հայաստանում աճել են ֆինանսական զեղծարարության դեպքերը, որոնք ուղղված են հայտարարությունների կայքերի և առցանց հարթակների օգտատերերին։ Սխեմաները կարող են տարբեր լինել մանրամասներով, սակայն էությունը միշտ նույնն է․ մարդուց կորզում են տվյալներ, որոնք նա երբեք և ոչ ոքի չպետք է փոխանցի։

Զեղծարարության մեխանիզմը․ հայտարարությունից մինչև գումարի շորթում

Դուք հայտարարություն եք տեղադրում հեռախոս, կահույք, հագուստ, մանկական իրեր կամ այլ ապրանք վաճառելու մասին՝ List.am-ում, Facebook Marketplace-ում կամ լոկալ Telegram խմբերում և այլն։ Շուտով ձեզ գրում է «գնորդը»։ Վերջինս քաղաքավարի է, արագ է պատասխանում, չի սակարկում։ Երբեմն նույնիսկ խոստանում է կանխավճար ուղարկել և ի հավելումն նշում է մի «տրամաբանական» փաստ, ըստ որի ապրում է հեռու և չի կարող գալ ու անձամբ ստանալ ապրանքը, ուստի կկազմակերպի առաքում։

Եվ հենց այստեղ էլ գալիս է այն հիմնական հուշումը, որը պետք է Ձեզ հետ պահի անձնական տվյալներ փոխանցելուց։

«Ես արդեն փոխանցել եմ գումարը, պետք է միայն հաստատեք, որ ստացել եք։ Ահա հղումը, անցե՛ք և մուտքագրե՛ք քարտի տվյալները՝ գումարը ստանալու համար»։

Դուք անցնում եք հղմամբ։ Կայքն առաջին հայացքից կոկիկ է և կարող է ձևավորված լինել բանկի կամ վճարային համակարգի ոճով։ Ձևանմուշը պահանջում է մուտքագրել քարտի համարը, վավերականության ժամկետը, քարտատիրոջ անունը և քարտի հետնամասի եռանիշ կոդը։

Եթե մուտքագրեք այս տվյալները, զեղծարարները կստանան գումար  շորթելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։ Դրանից հետո գումարը կարող է օգտագործվել առցանց գնումների, արտասահմանյան ծառայությունների վճարումների կամ կրիպտոակտիվների գործարքների համար։ Իսկ գումարի վերադարձը կարող է լինել չափազանց բարդ, իսկ երբեմն՝ անհնար։

Սխեմայի տարբերակներ

Տարբերակները կարող են տարբեր լինել, սակայն իմաստը նույնն է․

  • Ձեզ կարող են ուղարկել «կտրոնի» սքրինշոթ՝ իբր հաստատված փոխանցմամբ։
  •  Կարող են գրել, թե «գումարը սառեցված է» և Դուք այն կստանաք միայն «հաստատումից» հետո։
  • Հղումը կարող են ներկայացնել որպես «անվտանգ գործարքի ծառայություն»։

Հիշե՛ք՝ այս ամենը խաբեություն է, որի նպատակը ձեր վճարային տվյալները ստանալն է։ Ձեր քարտին գումար փոխանցելու համար ուղարկողին անհրաժեշտ է միայն քարտի 16 նիշանոց համարը։ Ոչ մի այլ տվյալ (վավերականության ժամկետ, Ձեր անունը, քարտի հետնամասի կոդ, առավել ևս՝ SMS կոդեր) անհրաժեշտ չէ գումար ստանալու համար։ Այդ տվյալները օգտագործվում են գումար շորթելու և գործարքները հաստատելու համար։

Իրավական թակարդը

Այս սխեմաները հատկապես վտանգավոր են, քանի որ մարդն ամեն ինչ անում է ինքնուրույն․ ինքն է անցնում հղմամբ, ինքն է մուտքագրում քարտի տվյալները, երբեմն նաև ինքն է հաստատում գործողությունները։ Արդյունքում գործարքը դիտվում է որպես քարտատիրոջ համաձայնությամբ կատարված։ Նման իրավիճակում գումարի դուրսգրումը վիճարկելն ավելի դժվար է, քան այն դեպքում, երբ հասանելիությունը ստացվել է առանց հաճախորդի մասնակցության։

 IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Հիշե՛ք՝ «16 թվի կանոնը»։ Քարտին փոխանցում ստանալու համար բավական է միայն քարտի համարը։ Եթե Ձեզնից պահանջում են վավերականության ժամկետը և եռանիշ կոդը, դա միանշանակ զեղծարարություն է։
  • Մի՛ անցեք անծանոթ անձանց ուղարկած հղումներով։ Երրորդ կողմի կայքում տեղադրված ցանկացած «գումար ստանալու ձև» պետք է ընկալվի որպես թակարդ։
  • Ստուգեք URL հասցեն։ Կեղծ կայքերը հաճախ բացահայտվում են կասկածելի դոմեններով, ավելորդ բառերով կամ թվերով և պաշտոնական ոճը նմանակելու փորձերով։
  • Մի՛ հավատացեք փոխանցումների սքրինշոթներին։ Սքրինշոթ կարելի է ստեղծել րոպեների ընթացքում։ Վճարման փաստը հաստատվում է միայն այն ժամանակ, երբ գումարը տեսնում եք Ձեր հաշվին՝ Ձեր բանկային հավելվածում։
  • Մի՛ վախեցեք ուղիղ խոսել․ «Եթե ցանկանում եք գնել, կատարեք գումարի հասարակ փոխանցում։ Ահա քարտի համարը»։ Մի՛ մասնակցեք «առաքումների», «հաստատումների» կամ «անվտանգ գործարքների», որոնք Ձեզ պարտադրվում են անհայտ հղումների միջոցով։
  • Եթե արդեն մուտքագրել եք քարտի տվյալները կասկածելի կայքում, գործե՛ք արագ․ կապ հաստատեք բանկի հետ պաշտոնական հեռախոսահամարով և հետևեք հաշվի ու քարտի պաշտպանության վերաբերյալ ցուցումներին։

Հիշե՛ք՝ զեղծարարները հմտորեն քողարկվում են գնորդների կերպարով։ Սակայն նրանց նպատակը Ձեր ապրանքը չէ, այլ Ձեր գումարի հասանելիությունը ստանալը։ Երբեք մի՛ փոխանցեք Ձեր վճարային տվյալները երրորդ անձանց։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ