Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը

Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեակատարողական օրենսգրքում։ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված Քրեակատարողական օրենսգրքով սահմանված են կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցների տեսակները և դրանց կիրառման կարգը։ Մասնավորապես՝ օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժի կատարման սահմանված կարգն ու պայմանները խախտելու համար կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, տեսակցության իրավունքի սահմանափակում, հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում, տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում, տեղափոխում պատժախուց՝ մինչև 10 օր ժամկետով։

Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգը և պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսակցության իրավունքի սահմանափակում, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում, մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք:

Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, մինչև մեկ ամիս ժամկետով զրկել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու իրավունքից, մինչև մեկ ամիս ժամկետով զրկել տեսակցության իրավունքից, մինչև 15 օր ժամկետով տեղափոխել պատժախուց:

Այսպիսով՝ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները կարող են արտահայտվել այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման կամ այդ իրավունքից ժամանակավորապես զրկման տեսքով։ Բայց օրենսգրքով չեն նախատեսվել հատուկ կարգավորումներ, որոնք կվերաբերեին դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման իրավական հիմքերին և կարգին։

Նախարարությունն արձանագրում է՝ ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։

Առաջարկվում է օրենսգրքի 47-րդ, 54-րդ և 106-րդ հոդվածները լրացնել համապատասխանաբար 2.1-րդ և 3.1-րդ կետերով՝ սահմանելով, որ տեսակցության, հեռախոսակապից, ինչպես նաև տեսազանգից օգտվելու իրավունքին առնչվող տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։

Օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված է կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք նշանակելու հնարավորություն։ Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի պատժախցում: 104-րդ հոդվածով նախատեսված է ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց մինչև 15 օր ժամկետով պատժախուց տեղափոխելու հնարավորություն։ 107-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել քսան օրից ոչ ավելի: Առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենսգրքի 47րդ հոդվածի 1-ին մասում՝ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց կիրառվող կարգապահական կալանքի ժամկետը սահմանելով 14 օր։ Բացի այդ, փոփոխել օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը և ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց կիրառվող պատժախուց տեղափոխման համար որպես առավելագույն ժամկետ սահմանել 14 օրը։

Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենսգրքի 107-րդ հոդվածի 8-րդ մասում և սահմանել, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել 14 օրից ոչ ավելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում