Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներ
Քաղաքականություն

Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին

Հայաստանի առողջապահության ոլորտում վերջին տարիներին կուտակված խնդիրները շարունակում են մտահոգել մասնագիտական հանրությանը։ Բազմաթիվ բժիշկներ և ոլորտի ներկայացուցիչներ ահազանգում են, որ կառավարության իրականացրած առողջապահական փոփոխությունները ոչ միայն չեն լուծել համակարգի հիմնարար խնդիրները, այլև որոշ դեպքերում խորացրել են դրանք։ Բժիշկների խոսքով՝ վերջին տարիներին նկատվում է աշխատանքային ծանրաբեռնվածության զգալի աճ, իսկ մի շարք բուժհաստատություններում արձանագրվել է նաև աշխատավարձերի 30-50 տոկոս կրճատում։ Միաժամանակ առողջապահական համակարգում ձևավորվել են մի շարք համակարգային դժվարություններ, որոնք այսօր առավել տեսանելի են դարձել։

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտավ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Սակայն անցած ամիսների ընթացքում այդ փոփոխության դրական արդյունքները դեռևս տեսանելի չեն դարձել։ «Փաստ»-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը նշում է, որ իրականացված փոփոխությունները ավելի շատ նախընտրական բնույթ ունեն, քան համակարգային բարեփոխման տրամաբանություն։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք կարողացել են իրականացնել այն, ինչ նախորդ կառավարությունները չեն համարձակվել անել։ Սակայն, ինչպես նշում է Պողոսյանը, նախորդ կառավարությունները շուրջ երկու տասնամյակ հաշվարկել էին հնարավոր ռիսկերը և հասկացել, որ նման համակարգը պետք է ներդրվի այնպիսի պայմաններում, որպեսզի բնակչության մոտ հիասթափություն չառաջանա։

Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր առողջապահության ոլորտում ստեղծվել է բավական խառնաշփոթ իրավիճակ։ Նրա խոսքով՝ իրականացված փոփոխությունները մեծապես պայմանավորված են քարոզչական նպատակներով, հատկապես այն պայմաններում, երբ արդեն սկսվել է ընտրական գործընթացներին նախապատրաստվելու փուլը։ Նրա դիտարկմամբ՝ հաճախ 65 տարեկանից բարձր քաղաքացիներին հիշեցվում է, որ նրանք կարող են անվճար բժշկական օգնություն ստանալ, սակայն իրականում այդ ծառայությունները տրամադրող համակարգը դեռ պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։

Նրա խոսքով՝ բուժօգնություն տրամադրող հաստատությունները բողոքում են ծանրաբեռնվածությունից և ֆինանսական խնդիրներից, իսկ քաղաքացիները, ովքեր փորձում են օգտվել նախատեսված ծառայություններից, բախվում են տարբեր խոչընդոտների։ Արդյունքում, ըստ նրա, առողջապահության ոլորտում ձևավորվել է խառնաշփոթ իրավիճակ, և կա իրական վտանգ, որ հանրությունը կարող է հիասթափվել առողջապահական ապահովագրության գաղափարից, որը սկզբունքորեն կարևոր է ցանկացած երկրի համար։ Նրա համոզմամբ՝ ներկայիս իրավիճակում այս համակարգի խնդիրների լուծումը կարող է արդեն դառնալ հաջորդ կառավարության առջև կանգնած մարտահրավերներից մեկը։

Անդրադառնալով դեղորայքի շուկային՝ Պողոսյանը նշում է, որ Հայաստանում դեղերի բարձր գները շարունակում են մնալ բնակչության համար ամենազգայուն խնդիրներից մեկը։ Նա բարձր է գնահատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերում են դեղորայքի գների նվազեցմանը։ Նրա խոսքով՝ ծրագրում նշված դեղերի գների շուրջ 20 տոկոս նվազեցման հնարավորությունը լիովին իրատեսական է, իսկ որոշ պայմաններում հնարավոր է հասնել նույնիսկ ավելի մեծ արդյունքի։

Պողոսյանի խոսքով՝ ճիշտ պետական քաղաքականության դեպքում դեղերի գները հնարավոր է նվազեցնել ոչ թե 20, այլ մինչև 40-45 տոկոսով։ Նա օրինակ է բերում հարևան Վրաստանը, որտեղ նույն դեղամիջոցները հաճախ զգալիորեն ավելի մատչելի են։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում որոշ դեղերի գները Վրաստանի համեմատ կարող են հասնել մինչև 70-80 տոկոս բարձր տարբերության։

Մասնագետի խոսքով՝ միայն ավելացված արժեքի հարկի հանումը դեղորայքի վրա կարող է արդեն շուրջ 20 տոկոսով նվազեցնել գները, ինչպես դա արվում է Վրաստանում։ Միաժամանակ նա ընդգծում է, որ Հայաստանում առկա է նաև որոշ դեղերի դեֆիցիտ, որի վերացումը նույնպես կարող է նպաստել գների նվազմանը։ Նրա համոզմամբ՝ կարևոր է նաև, որ սպառողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառույցները իրականացնեն մշտական վերահսկողություն շուկայում։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ այն դեպքում, երբ դոլարի և եվրոյի փոխարժեքը Հայաստանում նվազել է մոտ 12-13 տոկոսով, դեղերի գները հաճախ մնում են նույն մակարդակի վրա։ Պողոսյանի գնահատմամբ՝ եթե կառավարությունը ներդնի դեղերի գների կարգավորման հստակ մեխանիզմ, ապա դա կարող է իրական ազդեցություն ունենալ շուկայի վրա և բերել գների նվազման։ Հակառակ դեպքում, ըստ նրա, դեղորայքի գների հետագա աճը գրեթե անխուսափելի է, հատկապես այն պայմաններում, երբ առողջապահական ապահովագրության համակարգում դեռևս պահպանվում է անորոշություն։

Նա կարևորում է նաև տեղական արտադրության զարգացումը։ Նրա խոսքով՝ Հայաստանում օգտագործվող դեղորայքի շուրջ 92 տոկոսը ներկրվում է, իսկ տեղական արտադրության բաժինը կազմում է ընդամենը մոտ երկու տոկոս։ Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանում զարգանա դեղերի արտադրությունը և նույնիսկ փաթեթավորման գործընթացը, դա կարող է անմիջապես ազդել գների նվազման վրա։

Պողոսյանը անդրադառնում է նաև դեղերի գրանցման համակարգին՝ նշելով, որ ոլորտի օրենսդրությունը ներկայումս գտնվում է բավական խառնաշփոթ վիճակում։ Նրա խոսքով՝ մի քանի օրենսդրական փոփոխություն կարող է զգալիորեն պարզեցնել դեղերի գրանցման գործընթացը և նպաստել առողջ մրցակցության ձևավորմանը շուկայում, ինչը, իր հերթին, կհանգեցնի գների նվազմանը։

Ներկայումս դեղորայքի բարձր գները հատկապես ծանր են անդրադառնում տարեցների վրա։ Շատ ընտանիքներում ամսական բյուջեի զգալի մասը ծախսվում է հենց դեղերի ձեռքբերման վրա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրում առաջարկվում է Հայաստանում զարգացնել պահանջարկ ունեցող դեղամիջոցների արտադրությունը, որպեսզի նվազեցվի ներմուծումից կախվածությունը և հնարավոր լինի վերահսկել գները։ Մասնագետների համոզմամբ՝ մրցակցության խթանումը, տեղական արտադրության զարգացումը և շուկայի թափանցիկ վերահսկողությունը կարող են իրականում նվազեցնել դեղերի գները և թեթևացնել հազարավոր ընտանիքների սոցիալական բեռը՝ դարձնելով առողջապահությունը ավելի մատչելի և կանխատեսելի Հայաստանի քաղաքացիների համար։