Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

ՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ

Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության առանցքում ռազմավարական օրակարգն է, որով հստակ սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ մի շարք կարևոր ուղղություններով, որոնք ուղղորդելու են համագործակցությունը գալիք տարիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Պետական ոլորտում բարեփոխումներին, այդ թվում՝ արդյունավետ, լավ կառավարմանն աջակցելը ԵՄ-ի կարևորագույն հանձնառություններից մեկն է։ Ժողովրդավարական հասարակարգերում կան գրված ու չգրված կանոններ, քաղաքացիների ու պետական կառույցների փոխգործակցության օրենսդրական ընթացակարգեր, որոնց համաձայն՝ պետությունները պարտավորվում են տրամադրել անվտանգային երաշխիքներ, պաշտպանել քաղաքացիների հիմնարար ազատությունները, մատուցել այնպիսի ծառայություններ, որպեսզի հասարակությունները կարողանան զարգանալ»,- նշեց Մարագոսը։

Նրա դիտարկմամբ՝ դա իր հերթին օգուտ է բերում նաև նրանց, ովքեր ներգրավված են նորարարության ոլորտում՝ զուտ դիմակայունության ապահովման տեսանկյունից։ Մարագոսի համոզմամբ՝ հասարակության զարգացման նախադրյալը խաղաղությունն  ու անվտանգությունն է։ Այդ արժեքներն այսօրվա աշխարհում ծայրահեղ կարևոր են դարձել։

«Մենք Հայաստանում տեսել ենք նշանակալի զարգացում։ Նախորդ տարվա օգոստոսին Սպիտակ տանը կայացած համաժողովը մեծապես նպաստել է այդ գործընթացին։ ԵՄ-ն նույնպես աջակցում է խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանում՝ կարևորելով հատկապես դիվանագիտական աշխատանքը, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը Հայաստանում։ Հայաստանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, խաղաղության ինստիտուցիոնալացումը հաղորդակցության շրջանակների ընդլայնման տեսանկյունից նպաստում են հարաբերությունների զարգացմանը՝ էլ ավելի բարձրացնելով դրանց մակարդակը։ Հակամարտության բացակայությունը և Միջին միջանցքի առկայությունը թույլ կտան Հայաստանին ավելի մեծ հանձնառությամբ աշխատել պետական կառույցների գործունեության արդիականացման ուղղությամբ»,- ասաց Մարագոսը՝ հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի աջակցություն տրամադրել Հայաստանին։

Մարագոսն իր ելույթում ուշադրություն դարձրեց համագործակցության ռազմավարական օրակարգին, որն ընկած է ԵՄ-ՀՀ փոխգործակցության առանցքում, և որը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Ըստ նրա՝ այդ օրակարգով հստակ սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ մի շարք կարևոր ուղղություններով, որոնք ուղղորդելու են համագործակցությունը գալիք տարիներին, ինչը թույլ կտա ամբողջությամբ օգտագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներուժը։ Դրա շնորհիվ Հայաստանը կդառնա ավելի անվտանգ, հաջողությամբ կդիմակայի հետագա արտաքին ցնցումներին՝ միաժամանակ ապահովելով պատշաճ արդյունքներ քաղաքացիների համար։

«Մենք պետք է համագործակցենք, որպեսզի ստեղծենք հավելյալ կարողություններ՝ համատեղ օրակարգն իրականացնելու համար։ Համագործակցությունը ոչ միայն միտված է ծրագրերի իրականացմանը, այլև կառուցակարգերի ամրապնդմանն ու դրանց գործունեության կանխատեսելիությունը խթանելուն։ Այդ իմաստով համակարգային փոխակերպումները հիմնված են նաև նորարարական լուծումների վրա։ Մենք Հայաստանի պետական կառավարման բարեփոխումներին աջակցել ենք մի շարք գործիքներով։ Կցանկանայի ընդգծել մասնավորապես «ՍԻԳՄԱ» ծրագիրը ։ Փոխգործակցության միջոցով մենք Հայաստանին կօգնենք ստեղծել թափանցիկ, հաշվետու և արդյունավետ պետական կառույցներ»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Նա հայտնեց, որ վերջերս իրենք հրապարակել են զեկույց այն մասին, թե ինչ կատարողական ունի Հայաստանը մասնավորապես պետական կառավարման սկզբունքների իրականացման առումով։ Զեկույցը բավականին որակյալ փաստաթուղթ է պետական կառույցներում բարեփոխումների իրականացման ճանապարհին։

«Հայաստանն, ընդհանուր առմամբ, ապահովել է առաջընթաց պետական կառավարման համակարգի ֆունկցիոնալության տեսանկյունից։ Նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել նաև պետական ֆինանսների կառավարման և պետական ծառայությունների թվայնացման ուղղությամբ։ Հայաստանի նախարարությունների ու պատկան կառույցների հետ   մեր համագործակցության բոլոր ուղղություններում շեշտը դնում ենք ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ու նորարարության վրա։ Շատ հաճախ հաշվի ենք առնում մասնավոր հատվածը, որպեսզի ապահովենք մրցակցային տարրը, բայց հատկապես պետական կառավարման ոլորտում նորարարությունն իսկապես ունի կենսական նշանակություն՝ զուտ քաղաքացիակենտրոն ճկուն համակարգ ունենալու առումով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության տեսանկյունից»,- նշեց Մարագոսը։

Նա հավելեց, որ տնտեսական մրցունակությունը բարձրացնելու և արտահանման կարողությունները զարգացնելու նպատակով ԵՄ-ն նույնպես սերտորեն աշխատում է Հայաստանի հետ։ Կարևոր ուղղություններից են նաև սոցիալական ծառայություններն ու առողջապահությունը, որոնց զարգացումը նախընտրելի է հատկապես դիմակայունության եվրոպական մոդելի օրինակով։

Մարագոսի կարծիքով՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներին զուգընթաց, քանի որ համայնքներն են հիմնական քարշակ ուժերը։

«Այդ առումով նույնպես իրականացվում են համատեղ ծրագրեր, որոնցից են, օրինակ, «Համայնքապետերն հանուն տնտեսական զարգացման» ծրագիրն ու «Կանաչ Երևան» նախաձեռնությունը։ Անհրաժեշտ է ընդլայնել ներդրումների ծավալը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման համար։ Խոսքը նաև էներգետիկայի, թվային հաղորդակցության մասին է։ Այդ ոլորտներում ԵՄ-ն տեսնում է համագործակցության ընդլայնման անհրաժեշտություն։ ԵՄ-ն կշարունակի լինել Հայաստանի գործընկերը բոլոր ոլորտներում՝ նպաստելով կայուն զարգացմանը»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։