Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան
Հասարակություն

ՔԿՀ-ներում 24 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ ՄԻՊ 2025-ի զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը զուգահեռ հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
 
Այն ընդգրկում է Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները։
 
Զեկույցն ամփոփում է՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական կազմակերպություններում, Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում և դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերում արձանագրված խնդիրները: 2025 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում իրականացրել է 59 մշտադիտարկման այց (20-ը պարբերական, իսկ 39-ը՝ ըստ անհրաժեշտության)՝ նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։
 
Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին ներկայացված 487 առաջարկներից կատարված են գնահատվել 113-ը (23,2%), որից 49 առաջարկների մասով պետք է ապահովել դրանց շարունակական կատարումը։ Մասնակի կատարված է գնահատվել ներկայացված առաջարկներից 225-ի (46,2%) կատարողականը, իսկ 149 առաջարկները (30,6%) դեռևս չեն կատարվել։
 
Զեկույցը փաստում է, որ չնայած իրականացված աշխատանքներին, բազմաթիվ խնդիրներ դեռևս չեն ստացել բավարար լուծումներ։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերում պահման պայմանները՝ խցերի կահավորման, լուսավորության, սանիտարահիգիենիկ վիճակի, տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար չհարմարեցված միջավայրի, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և իրավաբանական օգնության ապահովման հարցերը։
 
Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի աճն ու ինքնասպանությունների բարձր ցուցանիշը։ ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2025 թվականին արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Քրեակատարողական հիմնարկներում մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է (2024 թվականի ընթացքում գրանցվել է մահվան 12 դեպք, որոնք բոլորն էլ եղել են կենսաբանական մահեր), իսկ ինքնասպանության դեպքերի ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 15 տարիների ընթացքում։
 
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու իր իրավասության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքի երաշխավորումը, ինչպես նաև ապահովելու մահվան յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ իրականացվող քննությունների լիարժեք, բազմակողմանի և արդյունավետ իրականացումը։
 
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերին պատշաճ արձագանքելու, դրանց արդյունավետ քննության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ հոսպիտալացման ընթացքում օրենսդրության պահանջների պահպանման կարևորությանը։
 
Պաշտպանը կարևորում է նաև խոշտանգումից տուժած անձանց համար աջակցության կենտրոնի ստեղծումը, որը կներառի բժշկական, հոգեբանական, իրավաբանական և սոցիալական ծառայություններ՝ տուժածներին վերականգնման և հասարակություն վերաինտեգրման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորել է իրավասու մարմինների հետ համագործակցությունը, որը թույլ է տվել մի շարք հարցերի վերաբերյալ լուծումներ գտնել՝ նպատակ ունենալով իրականացնելու բարեփոխումներ և շտկելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։