Վտանգավոր անցում. Պտղնու բնակիչները գործադիրին խնդրում են հետիոտնային թույլատրելի անցում ստեղծել. Hetq.am
2025 թ. աշնանը Երեւան-Սեւան Մ-4 մայրուղու՝ Պտղնի գյուղի հատվածում տեղի ունեցած պատահարը այստեղի բնակիչները լավ են հիշում: Պատմում են, որ ուրբաթ երեկո էր: Միջին տարիքից բարձր մի տղամարդ Պտղնու մայթից մայրուղին անցնելիս մեքենայի տակ էր ընկել ու մահացել: Մահացածը նոր էր աշխատանքի անցել մայրուղուն կից գործող տնտեսվարող ընկերություններից մեկում: Գրում է Հետքը։
Պտղնին Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի կազմում է 2021-ից: Համաձայն Կոտայքի մարզպետի աշխատակազմի՝ գյուղն ունի 1833 բնակիչ: Գյուղի գերեզմանոցից հյուսիս ընկած հատվածը նախկինում հայտնի էր որպես ամառանոցային թաղամաս, եւ մշտական բնակչությունն այստեղ շատ չէր: Բայց ժամանակի ընթացքում գյուղն ընդլայնվել է դեպի հյուսիս, ավելացել են թե՛ տները, թե՛ մշտական բնակիչները:
Պտղնեցի Անահիտ Ազարյանն ասում է, որ այժմ գյուղը խիտ բնակեցված է, ու նախկինում իբրեւ ամառանոցային թաղամաս հայտնի հատվածը ամբողջությամբ ինտեգրված է գյուղին: Սակայն մի խնդիր կա:
Պտղնի տանող ճանապարհն սկսվում է Մ-4 մայրուղու սկզբնամասի ոստիկանական հենակետի («ԳԱԻ-ի պոստ») մոտից: Հենակետի հարեւանությամբ հետիոտնային անցում կա, եւ «կանչով» աշխատող լուսացույց է տեղադրված: Պտղնեցիները պատմում են, որ լուսացույցը մոտ 3 տարի առաջ է դրվել, երբ այդ հատվածում երեխա էր ընկել մեքենայի տակ:
Հետիոտնային անցումը, սակայն, Պտղնի հասնելու ընդամենը առաջին քայլն է, քանի որ գյուղը գտնվում է ձորակի մեջ, եւ տուն հասնելու համար մարդիկ պետք է Մ-4 մայրուղուց քայլեն առնվազն 2 կմ (տես ստորեւ): Բնականաբար, ավելի դժվար է գյուղից մայրուղի դուրս գալը, քանի որ ձորակից դուրս եկող ճանապարհը պետք է բարձրանան:
Գյուղում հանրային տրանսպորտ աշխատում է՝ թիվ 47 միկրոավտոբուսը, որը գյուղամեջից հասնում է մինչեւ Երեւանի Թբիլիսյան խճուղի՝ «Ռադիոկայմի» խաչմերուկ, ապա շրջադարձ կատարում ու գնում Աբովյան քաղաք (Պտղնի-Աբովյան երթուղին՝ ստորեւ): Պտղնեցիներն ասում են, որ միկրոավտոբուսը կոնկրետ ժամերի է աշխատում, եւ թե՛ Երեւան աշխատանքի կամ դասի գնացողները, թե՛ այնտեղից վերադարձողները հաճախ չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից դրա անհարմար գրաֆիկի պատճառով:
Էլ ավելի դժվար է ամառանոցային թաղամասի բնակիչների երթեւեկության հարցը: Նույնիսկ անհարմար գրաֆիկով աշխատող թիվ 47 երթուղայինից օգտվելու համար այս մարդիկ պետք է տնից մինչեւ կանգառ կամ կանգառից տուն գրունտային ճանապարհով քայլեն 1 կմ-ից ավելի:
Իսկ Երեւանից վերադառնալիս այս թաղամասում ապրողները շատ դեպքերում ստիպված են լինում տրանսպորտից իջնել Մ-4 մայրուղու վրա գտնվող կանգառներից մեկում (մեկը գտնվում է «Հյուսիսային» ավտոկայանի մոտ, մյուսը՝ Մ-4 մայրուղուց Աբովյան թեքվող ճանապարհի սկզբնամասում), ապա քայլել մոտ 700 մ եւ հասնել ոստիկանական հենակետի մոտ գտնվող հետիոտնային անցումին: Այն անցնելուց հետո էլ մարդիկ մայրուղու երկայնքով քայլում են մոտ 3 կմ, մինչեւ հասնեն Պտղնու ամառանոցային թաղամաս:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում