Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք Չալաբյան

«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լանդշաֆտը վերջին մեկ ամսվա ընթացքում ենթարկվել է այնպիսի խորքային և բազմաշերտ վերաձևումների, որոնք դուրս են գալիս անգամ դասական ռազմական հակամարտությունների տրամաբանությունից և ավելի շուտ տեղավորվում են համակարգային ճգնաժամերի շարքում, որտեղ միաժամանակ խախտվում են ուժերի բալանսը, տնտեսական կայունությունը և միջազգային իրավունքի հիմքերը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռազմավարական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ռազմական գործողությունների մեկնարկից արդեն մեկ ամիս է անցել, և դա թույլ է տալիս արդեն ոչ միայն արձանագրել իրադարձությունների դինամիկան, այլև կատարել որոշակի հետևություններ, որոնք վերաբերում են թե՛ հակամարտության բնույթին, թե՛ դրա գլոբալ հետևանքներին։

Առաջին հերթին ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը չի կարող դիտարկվել որպես դասական միջպետական բախում, քանի որ այն շատ արագ վերաճել է բազմաշերտ հիբրիդային հակամարտության, որտեղ ռազմական գործողություններն ընդամենը մեկ բաղադրիչն են ավելի լայն՝ տնտեսական, տեղեկատվական և աշխարհաքաղաքական պայքարի մեջ։ Ռազմական տեսանկյունից առաջին ամիսը ցույց տվեց, որ տեխնոլոգիական գերազանցությունը, որն ակնհայտորեն գտնվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմում, չի ապահովում արագ և վճռական հաղթանակ այնպիսի հակառակորդի դեմ, ինչպիսին Իրանն է, որը տասնամյակներ շարունակ պատրաստվել է հենց նման սցենարի։ Իրանի որդեգրած «ասիմետրիկ դիմադրության» ռազմավարությունը, որը հիմնված է ոչ թե ուղիղ ճակատային բախման, այլ տարածքային ցրվածության, պրոքսի ուժերի և ճնշման բազմակենտրոն մեխանիզմների վրա, փաստացիորեն վերածել է ամբողջ տարածաշրջանը ռազմադաշտի։

Այս իրավիճակում նույնիսկ ամենահաջող օդային կամ հրթիռային հարվածները չեն կարող ապահովել ռազմավարական շրջադարձ, քանի որ իրանական կողմը գործում է ոչ թե կենտրոնացված, այլ ցանցային տրամաբանությամբ։ Արդյունքում առաջանում է այնպիսի պարադոքսալ իրավիճակ, որ ռազմական հաջողությունները չեն վերածվում քաղաքական հաղթանակների, իսկ պատերազմը ձգձգվում է՝ կլանելով ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ։

Միևնույն ժամանակ, Իրանի արձագանքը, որը ներառում է ոչ միայն ուղղակի հրթիռային հակահարվածներ, այլև տարածաշրջանային դաշնակիցների և պրոքսի խմբավորումների լիակատար ակտիվացում, ստեղծել է, այսպես կոչված, «կրակե օղակ»՝ ընդգրկելով Լիբանանը, Իրաքը, Եմենը և որոշ չափով նաև Սիրիան։ Սա արմատապես փոխել է անվտանգության ընկալումը տարածաշրջանում, քանի որ այլևս չկա հստակ բաժանում ռազմաճակատի և թիկունքի միջև։ Ցանկացած ենթակառուցվածք՝ էներգետիկ, տրանսպորտային կամ քաղաքացիական, կարող է դառնալ թիրախ, ինչը մեծացնում է ոչ միայն ռազմական, այլև հումանիտար ռիսկերը։

Միջազգային քաղաքականության մակարդակում այս մեկ ամիսը փաստացիորեն բացահայտեց նոր ջրբաժան։ Սկզբնական փուլում Արևմուտքի համախմբվածությունը թվում էր գրեթե անխախտ, սակայն ժամանակի ընթացքում եվրոպական երկրներում սկսեցին ավելի հստակ արտահայտվել սեփական շահերից բխող մտահոգությունները։ Էներգետիկ կախվածությունը, գնաճը և սոցիալական լարվածության վտանգը ստիպում են եվրոպական կառավարություններին վերանայել իրենց աջակցությունը ռազմական գործողություններին։ Եվ եվրոպական առաջնորդներից ավելի շատ հայտարարություններ ենք լսում այն մասին, որ այս պատերազմն իրենց պատերազմը չէ։ Սա վկայում է այն մասին, որ թեև անդրատլանտյան միասնությունը պահպանվում է ֆորմալ մակարդակում, իրականում ենթարկվում է ներքին էրոզիայի։

Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակը լայն հնարավորություններ է բացել այլ գլոբալ դերակատարների համար։ Ռուսաստանը կարողանում է որոշ չափով շեղել Արևմուտքի ուշադրությունն Ուկրաինայի ճակատից, ավելացնել էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացված իր եկամուտները և ինչ-որ չափով ամրապնդել իր դիրքերը` որպես հակակշիռ արևմտյան ազդեցությանը։

Իսկ Չինաստանը փորձում է հանդես գալ որպես հավասարակշռող ուժ՝ առաջարկելով դիվանագիտական նախաձեռնություններ, որոնք, սակայն, միաժամանակ ծառայում են սեփական ռազմավարական շահերին՝ հատկապես էներգետիկ և առևտրային ուղիների վերահսկման տեսանկյունից։ Պետք է հաշվի առնել, որ Չինաստանի տնտեսության համար մեծ կարևորություն ունեն էներգակիրների ներկրումը, այդ թվում` Պարսից ծոցի հատվածի երկրներից, և չինական ապրանքների արտահանման համար միջազգային ծովային ուղիների համար անխափան երթևեկության ապահովումը։

Այս հակամարտության տնտեսական հետևանքները, թերևս, ամենաակնառու և միաժամանակ ամենավտանգավոր բաղադրիչն են։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անկայունությունը, որը փաստացիորեն սպառնում է գլոբալ էներգետիկ մատակարարումների առանցքային ուղուն, հանգեցրել է նավթի և գազի գների կտրուկ աճի։ Սա իր հերթին առաջացրել է շղթայական ռեակցիա՝ բարձրացնելով արտադրական ծախսերը, խաթարելով մատակարարման շղթաները և խթանելով գլոբալ ինֆլ յացիան։ Զարգացած երկրներում սա արտահայտվում է գնաճի նոր ալիքով և տնտեսական աճի դանդաղմամբ, իսկ զարգացող երկրներում՝ պարենային անվտանգության լուրջ սպառնալիքներով և սոցիալական անկայունության ռիսկերով։

Ֆինանսական շուկաները ևս արձագանքել են մեծ տատանումներով։ Ներդրողները ակտիվորեն տեղափոխում են կապիտալը դեպի առավել «ապահով ակտիվներ»՝ ոսկի, որոշ դեպքերում` նաև կրիպտոարժույթներ, ինչը վկայում է ընդհանուր վստահության անկման մասին։ Սա վտանգավոր միտում է, քանի որ ֆինանսական համակարգի կայունությունը մեծապես հիմնված է վստահության վրա, և դրա խաթարումը կարող է բերել ավելի խոր տնտեսական ճգնաժամերի։

Բացի այդ, այս պատերազմը վերակենդանացրել է միջուկային զսպման տրամաբանությունը՝ որպես պետական անվտանգության հիմնական երաշխիք։ Շատ երկրներ կարող են անել այն հետևությունը, որ միջազգային իրավունքի և դիվանագիտական մեխանիզմների թուլացման պայմաններում միայն միջուկային պոտենցիալն է ապահովում իրական անվտանգություն։ Սա իր հերթին կարող է խթանել նոր միջուկային սպառազինությունների մրցավազք, ինչը երկարաժամկետ հեռանկարում մեծացնում է գլոբալ անվտանգության ռիսկերը։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ պատերազմի առաջին ամիսը ոչ թե պարզեցրեց իրավիճակը, այլ հակառակը՝ խորացրեց անորոշությունը։ Ոչ մի կողմ չի հասել վճռական առավելության, սակայն բոլոր կողմերը արդեն կրել են զգալի կորուստներ՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և քաղաքական։ Սա ստեղծում է «մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակ, որտեղ հակամարտությունը շարունակվում է առանց հստակ ելքի, բայց շարունակաբար մեծացնում է իր մասշտաբն ու ազդեցությունը։

Իսրայելի համար այս պատերազմն ունի գոյաբանական բնույթ, որը թելադրում է առավելագույն կոշտություն և մշտական մոբիլիզացիա, մինչդեռ ԱՄՆ-ի համար այն ավելի շատ ռազմավարական փորձություն է՝ կապված իր գլոբալ առաջնորդության պահպանման հետ։

Եթե այս հակամարտությունը ձգձգվի և բերի նոր ճգնաժամերի, ապա այն կարող է արագացնել ամերիկյան ազդեցության հարաբերական նվազումը` հատկապես այն պայմաններում, երբ այլ ուժային կենտրոններ ակտիվորեն ընդլայնում են իրենց դերակատարությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում