Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաեւ՝ տնտեսական: Պետությունների համար կարեւոր ցուցիչ է, թե ինչպես ես աշխատում արտաքին ներդրողի հետ: Ներդրումային խոշոր շրջանակները մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացներում:
Հետեւաբար, երբ պետությունը կարողանում է նրանց հետ աշխատել, նրանց առաջարկել գրավիչ միջավայր, դրանով նաեւ ձեւավորում է քաղաքական կապերի հեռանկար ու հնարավորություններ: Իհարկե այդ ամենը պետք է լինի փոխշահավետության տրամաբանությամբ, բայց առանց այդ բաղադրիչի չի կարող լինել պետական անվտանգության համապարփակ քաղաքականություն:
Իսկ Հայաստանում այս տարիներին վարվել ու վարվում է հակառակը: Ըստ էության իրապես արտաքին ներդրումայյին ոչ մի խոշոր ծրագիր, եւ դրա փոխարեն Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի հանդեպ ագրեսիվ ներքաղաքական կոնյուկտուրային քաղաքականություն: Իսկ օտարերկրյա ներդրողները իրավիճակը չեն գնահատում «քաղաքական ճաշակով»: Երբ նրանք օրինակ տեսնում են, որ քաղաքական կոնյուկտուրայից ելելով կարող է թիրախավորվել խոշորագույն ներդրողներից մեկը, նրանք հասկանում են, որ վաղը կոնյուկտուրան կարող է թակել ցանկացածի դուռ:
Հետեւաբար, գերադասում են այդ իմաստով գործ բռնել նույնիսկ գուցե ոչ ժողովրդավար, բայց կանխատեսելի համակարգերի հետ, որտեղ գիտեն պետական քաղաքականության համատեքստում արտաքին ներդրողների հետ կապերի կարեւորությունը: Ցավոք, այդ գիտակցումն ունեցողների շարքում է նաեւ մեր հակառակորդը՝ Ալիեւը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել