Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք Չալաբյան

Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, թե Եկեղեցին «պետություն է պետության մեջ», ինչը ՀՀ իշխանությունները չեն կարող հանդուրժել։ Մայր Աթոռն իր հերթին բազմաթիվ հայտարարություններով ու գործերով փաստել է, որ մտադիր չէ պետության հետ սրելու հարաբերությունները, հակառակը՝ պատրաստ է համատեղ քննարկումներով համագործակցության եզրեր գտնել այն ծրագրերում, որոնք չեն հակասում ազգային-եկեղեցական սկզբունքներին։

Սակայն ՀՀ իշխանությունների կողմից դրական ազդակների ու արձագանքների բացակայությունը ավելի է ծանրացնում հարաբերություններում առկա ճգնաժամը։ Որոշ դեպքերում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) ստիպված է լինում պաշտպանական դիրքերից արձագանքել ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող տարբեր հակաօրինական ու ապազգային քայլերին։ Մասնավորապես, Մայր Աթոռը հայտարարել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների ելքի սահմանափակումները միտումնավոր խոչընդոտում են Եկեղեցու բնականոն գործունեությունը, այդ թվում՝ մասնակցությունը միջազգային եկեղեցական ժողովներին։ ՀԱԵ կողմից ընթացիկ գործերի կամ որոշակի գործունեության փաստացի դադարեցումը, ինչպիսին էր գնդերեցների ծառայությունը, պայմանավորված է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ծայրահեղ սրմամբ և հոգևորականների նկատմամբ իրականացվող իրավական ու քաղաքական ճնշումներով։ Մասնագետների կողմից այս ամենը դիտարկվում է որպես խստագույնս դատապարտելի հոգեբանական ճնշում հոգևորականների նկատմամբ։ Նույն տրամաբանությամբ է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատվել նաև ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։

Ամենայն հայոց կաթողիկոսի գործունեությունը անարդարացիորեն սուր քննադատության է արժանանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ինչը նույնպես խաթարում է եկեղեցական ընթացիկ հարցերին անդրադառնալուն ու դրանց լուծումներ տալուն։

Հատկապես զգայուն է դարձել Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի աշխատանքը, որի ատենապետ Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես անարդարացիորեն մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել։ Եկեղեցին զգուշանում է կարգապահական պատիժներ սահմանել «կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով հնազանդության ուխտը դրժած» անխտիր բոլոր հոգևորականներին և, զարմանալիորեն զգուշանում է նաև քահանայական կարգի մեջ վերականգնել անհամեմատելի նվազ զանցանքների համար կարգալույծ հռչակված այն հոգևորականներին, ովքեր զղջմամբ ու որդիական խոնարհությամբ իրենց քահանայական ծառայությունը շարունակելու խնդրանքով դիմել են Վեհափառ Հայրապետին։ Բարեբախտաբար, այդպիսինները քիչ չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսին քննադատող՝ Սփյուռքի մեր շատ փոքրաթիվ հայրենակիցների կողքին Եկեղեցին, ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, աջակիցների մեծ բանակ ունի։ Նրանց մեջ բազմաթիվ ազնիվ հայորդիներ կան, ովքեր, քննադատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հակաեկեղեցական կեցվածքը, հանդես են եկել ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Այդպիսի հայտարարություններից ամենաուշագրավը 2026 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի կառավարության և ՀԱԵ միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունն էր, որի հեղինակների թվում են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Արա Դարզին, Էրիկ Էսրայել յանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ժոզեֆ Ուղուրյանը և Պերճ Սեդրակյանը։ Ավելի ուշ նրանց էին միացել նաև այլ հավատավոր հայորդիներ։ Հայտարարությունը բովանդակալից էր։ Մեջբերեմ մի հատված. «Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց պետությունը, Հայոց եկեղեցին և հայկական Սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան։ Մենք կոչ ենք անում Սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայնը և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»։ Ըստ հայտարարության հեղինակների, «ժամանակն է», մինչդեռ, իմ հանդուգն դիտարկմամբ, ոչ թե ժամանակն է, այլ բավականին ուշացած է։ «Ժամանակը» այն ժամանակ էր, երբ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս մղվեց կրթական ծրագրերից, «ժամանակն» էր, երբ բանտարկվեցին հոգևորականներ ու անմեղ մարդիկ։ «Ժամանակն» էր, երբ Ամենայն հայոց կաթողիկոսին կանչում էին վարչապետի կեցավայր, որպեսզի ապացուցեն, որ իրենք թլփատված չեն։ «Ժամանակն» էր, երբ հերթով պղծվում ու բռնազավթվում էին Հայոց աղոթատներ։ «Ժամանակն» էր, երբ հերոսածին մորը գետնի վրա քարշ տալով՝ իր նահատակ որդու սրբազան շիրիմի մոտից բերման էին ենթարկում։ «Ժամանակն» էր, երբ Հայոց Ցեղասպանությունն ու մեր Սուրբ լեռն էին ուրանում։ «Ժամանակն» էր, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր պղծվում ու ավերվում... «Ժամանակներ» շատ են եղել, պարոնայք։ Իսկ հիմա, երբ Ամենայն հայոց ազգընտիր Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների ու մյուս հոգևորականների հետ մեղադրյալի կարգավիճակով, դավաճաններով շրջապատված, ամեն վայրկյան սպասում է նոր շինծու մեղադրանքների ու ձեռնաշղթաներին, հիմա՞ է ժամանակը։ Ներեցեք։ Ընդ որում, այդ «ժամանակից» էլ արդեն բավականին ժամանակ է անցել։ Ժամանակի տերը Աստված է, և, անկախ ամեն ինչից, կարծում եմ՝ Եկեղեցին իր ամենօրյա աղոթքներին զուգահեռ չպետք է անտեսի ներեկեղեցական ընթացիկ հարցերը, որովհետև հենց դրանք են Եկեղեցու սրտի բաբախյունը, որը երբեք չպետք է կանգ առնի։ Ընթացիկ եկեղեցական հարցերի սառեցումը հենց այն օրակարգային հարցերից է, որին քայլ առ քայլ ձգտում է ՀՀ ներկայիս իշխանությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում