Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)
Հասարակություն

Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն

Նախօրեին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովվի և երիտասարդաց միության հրավերով, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպել է հովվության պատանիներին և երիտասարդներին։ Թեմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայր Սուրբը խոսել է Աստծո Խոսքի կենարար ուժի, ճշմարիտ ազատության և երիտասարդի կյանքում հոգևոր արժեքների կարևորության մասին՝ մասնավորապես նշելով.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Ժողովվել ենք պատմական մի վայրում, որտեղ քարերն իսկ խոսում են անցյալի փառքի և փլուզման մասին։ Դվինը՝ երբեմնի մայրաքաղաքը, այսօր հիշեցնում է, թե ինչ է լինում, երբ մարդկային ձեռքով կառուցվածը ժամանակի հարվածների տակ փշրվում է։ Բայց հենց այստեղ, այս հողի վրա, կանգնած է Սուրբ Հարություն եկեղեցին՝ որպես վկա, որ Աստված կարող է կյանք բխեցնել նույնիսկ ավերակների միջից։ Հարությամբ հաղթանակած Տերը նույն հրաշքը կամենում է իրագործված տեսնել մեր կյանքում։

Սաղմոսերգուն դիմում է Աստծուն հետևյալ խոսքով. «Խոսքդ ճրագ է քայլերիս և լուսատու՝ ճանապարհիս» (Սղմ․ 119։105)։ Սա պարզապես գեղեցիկ խոսք չէ, այլ ուղեցույց մեր կյանքի ճանապարհի․ ով չի առաջնորդվում Աստծո խոսքով, քայլում է խավարի մեջ, եթե անգամ թվում է, թե ձեռքին լույս կա։ Իսկ ով իր կյանքը խարսխում է Աստծո Խոսքի վրա, չի կորչում, եթե անգամ ճանապարհը դժվար է, անորոշ, վտանգավոր։

Այսօր մեր իրականությունը լի է աղմուկով, կարծիքներով, կեղծ լույսերով։ Մեզ համոզում են անսանձ ազատության մեջ՝ մղելով կրքերի, վախերի կամ կեղծ գաղափարների գերության։ Նման ազատությունն արդեն իսկ ազատագրման կարիք ունի, որովհետև մենք ազատությունը ձեռք ենք բերում ճշմարտությամբ, իսկ ճշմարտությունն անուն ունի՝ Հիսուս Քրիստոս, որ ուսուցանում է․ «Եթե մնաք իմ խոսքի մեջ, իսկապես իմ աշակերտները կլինեք. կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8։31-32)։

Հաստատուն կյանքն արմատավորվում է ոչ թե զգացմունքների, ոչ թե ժամանակավոր հաջողությունների, այլ Աստծո Խոսքի մեջ, որովհետև միայն այդ Խոսքն է կենդանի, միայն այդ Խոսքն է կտրում սրտի խորքերը, միայն այդ Խոսքն է ձևավորում մարդուն ներսից (Եբր․ 4։12)։ Սակայն այստեղ մի վտանգ կա, որը հաճախ անտեսում ենք. կարդում ենք Ավետարանը, հիանում, խոսում դրա մասին, անգամ քարոզում, բայց մնում ենք նույն մարդը։ Սուրբ Հակոբոսն զգուշացնում է. «Եղե՛ք Խոսքը գործադրողներ և ոչ միայն լսողներ… որովհետև լսողն առանց գործադրելու նման է հայելու մեջ իրեն նայող մարդու…» (Հակ. 1։22-25)։

Սիրելի՛ երիտասարդներ, դուք կոչված եք շարժուն ավետարան դառնալու՝ պարզ ընթեռնելի ուրիշների կողմից։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Նախ՝ սովորե՛ք լռել։ Ով չի լռում, չի լսում, իսկ ով չի լսում, չի կարող ճանաչել Աստծո ձայնը։ Երկրորդ՝ մտերմացե՛ք Սուրբ Գրքին։ Այն թող լինի ձեր ձեռքում, ձեր սրտում, ձեր մտքում, ոչ թե որպես պարտականություն, այլ որպես շնչառություն։ Երրորդ՝ ապրե՛ք Եկեղեցու կյանքով։ Առանց Եկեղեցու Աստծո Խոսքը հեշտությամբ վերածվում է անձնական և կամայական մեկնաբանությունների։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ Խոսքը պահվում է մաքուր, կենդանի և ազդու։ Եվ վերջապես՝ մի՛ վախեցեք զոհողությունից։ Ճշմարիտ կյանքը կառուցվում է ոչ թե հարմարավետության, այլ հավատարմության վրա՝ հավատ-հավատարմություն։

Այս հողը, որի վրա կանգնած ենք, մեզ մի լուռ պատգամ է ավանդում. ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում։ Եթե մեր կյանքը կառուցենք Քրիստոսի վրա, կլինեք այն սերունդը, որ ոչ միայն չի կորչի, այլ կդառնա լույս ուրիշների համար։

Հարությամբ հաղթանակած Տերը թող ձեր կյանքում խավարը վերածի լույսի, վախը՝ քաջության, անորոշությունը՝ լուսավոր ճանապարհի։ Եվ թող ձեր կյանքը իսկապես դառնա այն, ինչ ասում է Սաղմոսը՝ լուսավորված քայլ ու ճանապարհ դեպի Կյանք»։

Հոգևոր զրույցից հետո, ջերմ ու անմիջական մթնոլորտում, երիտասարդներն իրենց հուզող հարցերն են ուղղել Հայր Ռուբենին։