«Բագրատաշեն» սահմանային անցակետում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք
Հրդեհի բռնկում, քաղաքացիների ու աշխատակիցների տարհանում, ամոնիակի արտահոսք. այս ամենն ուսումնավարժանքի սցենարն է եղել, որն անցկացվել է ՊԵԿ «Բագրատաշեն» սահմանային անցման կետում: «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը սահմանային անցակետում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք է կազմակերպվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՆԳՆ փրկարար ծառայության, ինչպես նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
ՊԵԿ ներքին անվտանգության վարչության զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության և հատուկ պատրաստության կազմակերպման բաժնի, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային անցակետի անձնակազմի ներկայացուցիչները, որոնք ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում, մյուս գերատեսչությունների գործընկերների հետ, ամեն բան արել են, որ ուսումնավարժանքն իր նպատակին ծառայի: Իսկ նպատակը` կատարելագործել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցությունը և գնահատել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի պատրաստվածության մակարդակը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և մաքսային ստորաբաժանումների ղեկավարները։ Ուսումնավարժանքը կազմակերպիչները դրական են գնահատել` շեշտելով, որ արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքն ու համակարգված աշխատանքը վճռորոշ են մարդկային կյանքեր փրկելու գործում:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել