Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

«Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցայտնոտային խոսք ու վարքագիծ, ագրեսիա, մրցակից քաղաքական ուժերին և գործիչներին տարբեր էպիտետներով որակումներ տալու սովորություն։ Նախընտրական այս շրջանում իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի քայլերին այլ բնորոշում տալը բարդ է։ Եվ ավելի հաճախ ընդդիմադիր քաղաքական գործիչները ստիպված են լինում այս կամ այն կերպ արձագանքել իրենց հասցեին հնչող մեղադրանքներին կամ խոսույթին՝ մի կողմ թողնելով իրենց նախընտրական ծրագրի ներկայացումը։ «Հաղթողի» դիրքերից հանդես եկող ուժի այս վարքագիծն ինչո՞վ է պայմանավորված։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ սա մի քանի հանգամանքով է պայմանավորված։ «Առաջինը՝ ագրեսիվ այն հռետորաբանությունը, որն առկա է, սպառնալից արտահայտությունները և այդ ագրեսիվ, հիստերիկ վարքագիծը շատ ուղղակի ազդակ են պետական բոլոր մարմիններին՝ իրենց իրավասությունների շրջանակներում և նույնիսկ իրավասություններից դուրս աջակցելու «Քաղաքացիական պայմանագրին» և խոչընդոտելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին։ Պատկերացրեք, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին, Հանրային հեռուստատեսության ղեկավարությանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, ուժային կառույցների անդամներին, դատարաններին, դատախազներին։ Երբ այդպիսի սպառնալից արտահայտություններ են անում, բոլոր իմ թվարկած կառույցների ղեկավարները, մարդիկ ինչ-որ ուղերձներ ստանո՞ւմ են, թե՞ չեն ստանում, սա իրենց համար ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ չի նշանակում։ Սա նշանակում է, արդյո՞ք, որ, օրինակ՝ իրավապահ մարմինները պետք է ամենայն մանրակրկտությամբ տնտղեն, գործեր «գտնեն», սարքեն այն ուժերի նկատմամբ, որոնց մասին Փաշինյանը այսպես ագրեսիվ ձևով արտահայտվում է։ Եվ հակառակը՝ ՔՊ-ի կողմից ակնհայտ խախտումների հանդես գալու պարագայում արդյո՞ք այդ կառույցները չպետք է անտեսեն դրանք։ Կարծում եմ՝ սա կարևորագույն հանգամանքներից մեկն է։ Եվ դրա վկայությունն է նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է բացահայտ հակասահմանադրական ու հակաիրավական նախընտրական ծրագիր, որի առնչությամբ պատկան մարմինները, կարծես, ոչինչ չեն անում, «բերանները ջուր լցրած», «ձեռքները կապած» նստած են։ Բացահայտ հակասահմանադրական, սահմանադրական կարգը խախտող դրույթներ այստեղ կան։ Սա առաջինը։

Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այն նպատակով, որն իրենք փայփայում են, այն է՝ քաղաքականությունը էլ ավելի կեղտոտ միջավայր դարձնելը, հատկապես երիտասարդներին դրանից էլ ավելի հեռու պահելը։ Նրանց մի մասը 2018 թվականին օգնել են, որ Փաշինյանն իշխանության գա, և այժմ խիստ հիասթափված են։ Միևնույն ժամանակ, որոշ ընդդիմադիր ուժեր այդ երիտասարդների մի մասի համար գուցե համոզիչ են, մի մասի համար գուցե համոզիչ չեն։ Եվ անընդհատ տեղի է ունենում այդ ընդդիմադիր ուժերի նաև սուբյեկտիվ ձևով սևացումը, կեղտոտումը իշխանությունների կողմից, որպեսզի հատկապես երիտասարդներին, ովքեր ավելի շատ են տիրապետում տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներին և իրենց ընտրությունը կատարելիս ավելի ռացիոնալ կլինեն, հեռու պահեն ընտրական գործընթացներից։ Կա նաև երրորդ հանգամանքը՝ որ ավելանա վախի մթնոլորտը։ Այսինքն, վախեր առաջացնել բոլոր այն մարդկանց շրջանում, ովքեր, օրինակ՝ հանրայնորեն հանդես կգային և ընդդիմության օգտին կխոսեին կամ կքննադատեին այս իշխանություններին, կամ եթե մտադրություն կունենային ներքին կոմունիկացիայի, ներքին հաղորդակցության մեջ իրենց բարեկամներին, հարազատներին, հարևաններին, համագյուղացիներին, ենթադրենք, քարոզելու ինչ-որ ընդդիմադիր ուժի օգտին կամ ի վնաս «Քաղաքացիական պայմանագրի»։ Պարզ ասած՝ նպատակն է, որ մարդկանց շրջանում վախեր առաջանան, և նրանք այդպիսի հնարավոր նպատակներից, նախաձեռնություններից հետ կանգնեն»,- նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այլ հանգամանքներ էլ կան։ «Նա իրեն հանգիստ է զգում, որովհետև թիկունքին ունի Էրդողանի, Ալիևի պես գործընկերներ, որոնք նրան աջակցում են, տոն են տալիս նրա ահաբեկող հայտարարություններին՝ կապված պատերազմի հետ, և հարկ եղած ժամանակ կարող են նրան օգնության հասնել՝ գործով ապացուցելով իր այդ թեզը, որ իր ընտրվելն անհրաժեշտ է խաղաղության համար, և չընտրվելը կարող է պատերազմ բերել։ Ունի նաև աշխարհաքաղաքական հենարաններ տարբեր տեղերում՝ և՛ եվրոպական մայրաքաղաքներում, որտեղ այդքան աչք են փակում իր ակնհայտ հակաիրավական գործողությունների վրա, և՛ Անկարայում, և՛ Բաքվում։ Ինչո՞ւ չէ, նաև ունի հենարաններ Մոսկվայում, որոնց այս պահին գուցե ձեռնտու չէ խառնվելը, ձեռնտու է այնպիսի Հայաստան, որը շարունակաբար զիջում է, և իրենց համար պայմանագրային պարտականությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում։ Այս ամեն ինչն է պայմանավորում նրա այս ագրեսիվ վարքը»։

«Իրավական» անվանվող զուտ քաղաքական գործընթացների տիրույթում ենք արդեն ամիսներ շարունակ։ Ձերբակալություններ, կալանավորումներ, խոսքի սահմանափակումներ, ճնշումներ։ Կարծիք կա, որ ընտրություններին ընդառաջ՝ մայիսին, դրանք կարող են նոր թափ ստանալ, բայց մյուս կողմից՝ նմանատիպ գործողությունները կարող են մարդկանց փողոց դուրս բերել։ Սողոմոնյանը դժվարանում է այս դիտարկմանը միանշանակ պատասխանել, բայց այսպես է արձագանքում. «Օգտագործելով պետական մարմինները՝ նա հետևում է հանրային տրամադրություններին, և որքան հանրային տրամադրությունները իր դեմ լինեն, այնքան նա ավելի է ապավինելու ճնշումների, ահաբեկումների մեխանիզմին»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարևորությանը։ Չէ որ հանրությունը տեսնում է, որ չընտրվելու դեպքում իշխող ուժն իրեն սպառնում է պատերազմով, իսկ նրա հռչակած «խաղաղության» շրջանակներում Ադրբեջանը հիմնահատակ ավերում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։ «Անչափ կարևոր օր է հունիսի 7-ը։ Ես ավելին ասեմ. մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց իմանալ, որ ընտրություն է լինելու, հասկանալ, որ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը և չներկայանալ ընտրական տեղամաս, հավասարազոր է Նիկոլ Փաշինյանին ընտրելուն»,- եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում