Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվել
Հասարակություն

Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբ

«Երևանի պետական համալսարան»-ի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացվեց «Ուսուցչական առաջնորդություն» և «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրերի երրորդ սերնդի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Միջոցառումը միավորել էր դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործընկերների և կրթության ոլորտով հետաքրքրված բազմաթիվ մարդկանց՝ նշելու կարևոր մի հանգրվան, որը ոչ միայն ավարտ է, այլև նոր սկզբի ազդարարում։

Իր ուղերձում, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կողմից ծրագրի համակարգող Աննա Խաչիյանը, նշեց որ այս նախաձեռնությունը ձևավորվել է որպես պատասխան կրթական համակարգի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին, որոնք դեռևս ամբողջությամբ հաղթահարված չեն։ Խոսքը վերաբերում է կրթական անհավասարությանը, ֆունկցիոնալ անգրագիտությանը, համայնքների միջև զարգացման տարբերություններին և ուսուցչական ռեսուրսների պակասին։

Այս խնդիրների համատեքստում ծրագրի ստեղծումը դարձել է կարևոր քայլ՝ համակարգային փոփոխությունների ուղղությամբ։ Համագործակցությունը միտված է ոչ միայն խնդիրների արձանագրմանը, այլև դրանց լուծմանն ուղղված գործնական մոտեցումների մշակմանը։ Ինչպես նշվեց միջոցառման ընթացքում, «ճգնաժամ» հասկացությունն ինքնին ենթադրում է կշռադատում և որոշումների կայացում, և հենց այդ գաղափարով առաջնորդվելով են գործընկեր կառույցները ձևավորել այս կրթական ծրագիրը։

Այսօր արդեն ծրագիրն ունի շուրջ 70 շրջանավարտ և 24 գործող ուսանող։ Այն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը՝ ունենալով անմիջական ազդեցություն շուրջ 8000 աշակերտի վրա։ Հատկանշական է նաև, որ շրջանավարտների շուրջ 90 տոկոսը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ նպաստելով գիտելիքի տարածմանը և կրթության որակի բարձրացմանը։

Ծրագիրը հիմնված է կրթական հավասարության, արդարության և համայնքային զարգացման գաղափարների վրա։ Սկզբնական շրջանում այն նախատեսված էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի երկամյա ուսուցչական ծրագրի ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն հետագայում այն հասանելի դարձավ նաև արտաքին դիմորդների համար՝ դառնալով ավելի ընդգրկուն և հասանելի տարբեր մասնագետների համար։ Այս փոփոխությունը նպաստեց ծրագրի զարգացմանը՝ ներգրավելով նոր գաղափարներ և փորձառություններ։

Վերջին տարիների տվյալները ևս վկայում են ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրության մասին․միայն նախորդ տարում գրանցվել է շուրջ 500 դիմում, որոնցից ընտրվել են լավագույն թեկնածուները։ Հեռակա և հեռավար ուսուցման ձևաչափը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համայնքներում աշխատող մասնագետներին ստանալ որակյալ կրթություն՝ չկտրվելով իրենց գործունեությունից։

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև կարևոր մտքեր կրթության էության մասին։ Նշվեց, որ ժամանակակից կրթությունը պետք է խթանի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև դրա ստեղծումը։ Այս գաղափարը համահունչ է կրթության տեսության նշանավոր ներկայացուցիչների մոտեցումներին, ինչպիսիք են Վիլհելմ ֆոն Հումբոլդտը և Նոամ Չոմսկին, որոնք կարևորում են ինքնուրույն մտածելու և բացահայտելու կարողությունը։

Հատուկ ընդգծվեց նաև, որ կրթական գործընթացը պետք է դիտարկել որպես համաստեղծման հարթակ, որտեղ սովորող են բոլորը՝ թե՛ ուսուցիչը, թե՛ ուսանողը կամ աշակերտը։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է ժամանակակից աշխարհում, որտեղ արագ զարգացող տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը նոր պահանջներ են առաջադրում կրթության նկատմամբ։

Շրջանավարտներին ուղղված ուղերձում կարևորվեց նրանց դերը համակարգային փոփոխությունների իրականացման գործում։ Նրանց կոչ արվեց մշտապես վերաիմաստավորել կրթության նպատակը և իրենց գործունեությամբ նպաստել ավելի արդար, արդյունավետ և արժեքահեն կրթական համակարգի ձևավորմանը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրթության ոլորտում փոփոխությունները հնարավոր են միայն համատեղ ջանքերով։ Ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցները համոզված են, որ հավաքական պատասխանատվության շնորհիվ հնարավոր է ոչ միայն հաղթահարել առկա ճգնաժամերը, այլև ստեղծել նոր, օրինակելի կրթական մոդել՝ կիրառելի Հայաստանում և դրանից դուրս։

Միջոցառումն ավարտվեց շնորհավորանքներով և մաղթանքներով՝ ուղղված շրջանավարտներին, ովքեր արդեն իսկ ստանձնել են կրթական ոլորտում առաջնորդության պատասխանատվությունը։ Նրանց՝ այս նոր սերնդի ուսուցիչներին անհրաժեշտ է քաջություն, ստեղծարարություն և հաստատակամություն, որպեսզի շարունակեն իրենց ճանապարհը և ձևավորեն ապագայի կրթությունը։