Փաշինյանի շարասյունը վայրագ երթևեկում է անգամ Սոնա Մնացականյանի դեպքից հետո. վրшերթ կատարած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ. փաստաբան
, վրաերթ կատարած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ: Այս մասին «Քաղաքացին և արդարադատությունը» խորագրի շուրջ ասուլիսի ժամանակ ասել է փաստաբանը:
«Վրաերթ կատարած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ, անցյալ տարի դատավճիռը կայացվեց, բայց դրանից հետո մոտավորապես 3-4 ամիս անց գրավոր դատավճիռը փոխանցվեց կողմերին և հետաձգվեց բողոքարկելու հնարավորությունը: Բողոքարկման փուլը սկսվեց այս տարվա սկզբից: Վարորդը միակ մեղադրյալն է, շարասյան այլ պատասխանատուների նկատմամբ հետապնդում չի հարուցվել: Ամբողջ վարույթի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչները դիմել են 2 անգամ, բողոքարկել են, որպեսզի շարասյան պատասխանատուները նորից հարցաքննվեն, ինչպես նաև փաստերի կորցման հետ կապված, շարասյան ռադիոկապի ձայնագրությունը չի պահպանվել, ասում են՝ տեխնիկական սարքի պատճառով ուղղակի չի ձայնագրվել:
Սոնա Մնացականյան մի սովորական օր դուրս գալով տանից, սովորականի պես անցումը անցնելիս և որևէ վտանգ չսպասելիս կարող է ենթարկվել վրաերթի վարչապետի ուղեկցող շարասյան պատճառով և դրա արդյունքում դեմ առնի իշխանական քարոզչությունների, իշխանության կողմից զանազան լծակներով այդ գործը մոռացության տալու փորձերին: Այս այս անպատժելիությունը չի դադարել, շարունակական բնույթ է կրում: Վարչապետի ուղեկցող շարասունը կամ մյուս պաշտոնյա ծառայողական մեքենաները նման վայրագ արագությամբ շարունակում են երթևեկել և ստեղծել նմանատիպ վտանգավոր իրավիճակներ։ Կարևոր է, որ սա բոլորս գիտակցենք և հանրային իրազեկում լինի, քննարկվի և յուրաքանչյուր քաղաքացի այն պատահական ինչ-որ դժբախտ դեպք չհամարի, գիտակցի, որ սրա դեմը պետք է առնել, լինի դա հանրային բողոքի ձևով, թե լինի հետագայում օրենքների կամ վարքագծի վերանայման ձևով, ամեն դեպքում, սրա լուսաբանումը կարևոր է»,- նշել է նա:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան