ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ հոբելյանական սեմինարը՝ ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ:
Արդեն երեք տարի է բանկը նյութական աջակցություն է ցուցաբերում «Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարին, որը գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման կարևոր հարթակ է։ Միջազգային սեմինարի շրջանակում աշխարհի տարբեր թանգարանների, գրադարանների, արխիվային հաստատությունների և կենտրոնների լավագույն մասնագետները դասախոսություններ ու քննարկումներ են ունենում, ինչպես նաև, փորձի փոխանակում, վարպետության դասերի կազմակերպում՝ Մատենադարանի և Հայաստանի այլ հաստատությունների մասնագետների հետ։
Այս տարվա սեմինարի նիստերին հատուկ ուշադրություն է դարձվելու կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի գրավոր ժառանգության պահպանության հաստատությունների առաքելությանը՝ մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման գործում։
Սեմինարի շրջանակում տեղի ունեցավ Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիայի բացումը։
ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն էր, որը սկսեց համագործակցել Մատենադարանի հետ: Երկու տարի առաջ ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծվել և վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, ինչը որակական նոր մակարդակի է բարձրացրել Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները:
ԱրարատԲանկի աջակցությամբ իրականացվել է ևս մեկ խոշոր ու կարևոր ծրագիր. արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման և անվտանգության համակարգերը՝ ապահովելով այնտեղ պահվող հայերեն և օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, ինչպես նաև այցելուների, զբոսաշրջիկների ու Մատենադարանի աշխատակիցների անվտանգությունը։
«Մատենադարանն ունի լիարժեք ներուժ և լիարժեք հնարավորություններ՝ դառնալու բառիս գործնական իմաստով միջազգային կառույց։ Եվ այս ամենի մեջ շատ կարևոր է ոչ միայն պետական աջակցությունը, այլև մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր լավագույն բարեկամներից մեկին՝ ԱրարատԲանկին, որը, ըստ էության, այս տարիների ընթացքում դարձավ գրավոր ժառանգության պահպանման համակարգի կատարելագործման և անվտանգության մակարդակը բարձրացնող հաստատություն»,- շեշտել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
«Յուրաքանչյուր բիզնես այսօր պարտավոր է կանգնել հասարակության կողքին՝ լուծելով տարատեսակ խնդիրներ, թե՛ գիտական, թե՛ բնապահպանական, թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտներում։ Իսկ ԱրարատԲանկի սոցիալական ծրագրերի պորտֆելի ավելի քան 50%-ը կազմում են կրթական ծրագրերը։ Սա մեզ համար կարևոր ցուցիչ է նաև առ այն, որ ԱրարատԲանկը շատ կարևորում է գիտական և կրթական ոլորտները, որոնք իհարկե մեր երկրի ապագայի համար պետք է և կարող են ունենալ մեծ դերակատարում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան