Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ Միրզոյան
Հասարակություն

Աշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք

Մայիսի 1-ը սովորաբար ընդունված է համարել տոնական օրացույցի մաս, սակայն տնտեսական տեսանկյունից այն հաշվետվության օր է՝ աշխատանքի արդյունավետության և ստեղծած արժեքի գնահատման պահ:

Վերջին շրջանում Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտում նկատվում են դրական զարգացումներ և կառուցվածքային տեղաշարժեր։ Տեղական արտադրողների կողմից իրականացվող ներդրումները և արտադրական չափանիշների բարձրացումը նոր որակ են տալիս շուկային՝ տնտեսության մեջ մեծացնելով հայկական արտադրանքի կշիռը։

Այս միտումների համատեքստում հատկանշական են «Աթենք» մսամթերքի ընկերության արձանագրած ցուցանիշները։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ ընկերությունը զբաղեցրել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 27-րդ հորիզոնականը։ Սա փաստում է ընկերության կայուն զարգացման և սննդամթերքի արտադրության ոլորտում ունեցած նշանակալի դերի մասին։

Վերջին շրջանում արտադրական հզորությունների ընդլայնումն ու որակի վերահսկման միջազգային համակարգերի (ISO, HACCP) ներդրումը հնարավորություն են տվել ընկերությանը սահմանել սննդի անվտանգության նոր նշաձող՝ դրանով իսկ ամրապնդելով ու արդարացնելով սպառողների բազմամյա վստահությունը։ (Հիշեցնենք, որ նախորդ տարի ընկերությունը գործարկեց իր նոր՝ տարածաշրջանում նմանը չունեցող արտադրական համալիրը)։

«Աթենք»-ի ներդրումը պետական բյուջեում ունի հստակ սոցիալական հասցեատեր: Այն գումարները, որոնք ընկերությունը վճարում է որպես հարկ, վերածվում են ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների և այլն: Սակայն Մայիսի 1-ի գլխավոր շահառուն աշխատող մարդն է: «Աթենք»-ի պարագայում գործ ունենք մի ընկերության հետ, որտեղ աշխատում է շուրջ 1600 աշխատակից: Ընկերությունն ապահովում է կայուն աշխատավարձ և մասնագիտական աճի այնպիսի միջավայր, որտեղ մարդն իրեն գնահատված է զգում: Հենց այս մարդկանց շնորհիվ է, որ հայկական արտադրանքը մրցունակ է դառնում նաև միջազգային հարթակներում: Ընկերության տնտեսական կայունությունն ու արձանագրած արդյունքները ամուր հիմք են ստեղծում նաև արտաքին շուկաներում դիրքերի ամրապնդման համար։ «Աթենք»-ի առաջիկա ծրագրերում առանցքային տեղ ունի արտահանման ծավալների ընդլայնումը և հայկական արտադրանքի ներկայացվածության մեծացումը միջազգային շուկաներում։ Սա ոչ միայն ընկերության զարգացման հաջորդ փուլն է, այլև կարևոր քայլ՝ ուղղված արտերկրում հայկական արտադրանքի վարկանիշի բարձրացմանը։

Հատկանշական է նաև, որ սննդամթերքի ներքին շուկայում առկա լայն ընտրության և ներկրված մսամթերքի հետ ակտիվ մրցակցության պայմաններում սպառողն ընտրում է տեղականը։ Սա վկայում է այն մասին, որ հայ սպառողի համար որոշիչ գործոն է դարձել ոչ թե պարզապես հայտնի անունը, այլ արտադրանքի թարմությունը, անվտանգության բարձր ստանդարտները և համային նախապատվությունները։ Ընկերությանը հաջողվել է տարիներ շարունակ ապացուցել, որ հայկական արտադրանքը ոչ միայն չի զիջում, այլև իր որակական և տեխնոլոգիական բնութագրերով գերազանցում է արտասահմանյան շատ հայտնի ընկերություններին։ Սա վստահության այն բարձր մակարդակն է, որը ձևավորվում է տարիների հետևողական աշխատանքի և սպառողի առջև բացարձակ պատասխանատվության շնորհիվ։

«Աթենք»-ի արձանագրած արդյունքները հայկական արտադրության մրցունակության յուրօրինակ ցուցիչ են՝ փաստելով, որ հետևողական աշխատանքի և ռազմավարական ներդրումների շնորհիվ հնարավոր է հասնել տնտեսական բարձր ցուցանիշների։