Գյումրիի ավտոտնակներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով մեքենան և գույքը վերածվել են մոխրակույտի
Երեկ՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ֆուրմանով 2Ա շենքի մոտ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչութան Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Վանիկ Հարությունյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Շահինյանը և Արարատ Մկրտչյանը։Հրշեջ փրարարները մարել են ավտոտնակի ներսում առաջացած կրակը, սակայն այնտեղ գտնվող գույքը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վերածվել են մոխրակույտի։Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։Հրդեհի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի և ավտոտնակի սեփականատերերի ինքնությունը։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...