Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Հասարակություն

Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Թմբուկի ձայնը՝ «խաղաղության» քրքիջը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Ժամանակակից աշխարհը՝ առաջնորդների բարձրագույն մակարդակով, քաղաքականապես չհաս հասարակություններին առաջարկում է մի պարզ «բաղադրատոմս»․ վերահաս աղետալի վտանգների դեպքում, անտեսելով աղետի մոտալուտ շունչը, պարզապես աղմո՛ւկ բարձրացրու, երգի՛ր, պարի՛ր, թմբուկ նվագի՛ր։

Սուրբ Գիրքն այս մոտեցումը բացահայտում է որպես նենգավոր մոլորեցում և անմիտ ինքնախաբեություն։

Եսայի մարգարեն տեսնում էր նույն պատկերը․ ժողովուրդը՝ կանգնած կործանման սպառնալիքի առաջ, ընտրում է ոչ թե ապաշխարությունը, այլ զվարճությունը․

«Ահա ուրախություն և ցնծություն… ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (Եսայու մարգարեություն 22։13)։

Սա ոչ թե ուրախություն էր, այլ իրականությունից փախուստ։

Նույն պատկերը տեսնում ենք Երեմիա մարգարեի գրքում՝ մարգարեական խիստ դատապարտմամբ․ «Ասում են՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը։ Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց անամոթաբար չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին։ Ահա թե ինչու իրենց կործանումն են գտնելու» (Երեմիայի մարգարեություն 6։14)։

Այսինքն՝ վտանգը կա, բայց մարդիկ թմրեցվում են խոսքերով, շոուներով, կեղծ վստահությամբ։

Քրիստոս ևս նույն կերպ զգուշացնում է՝ հիշեցնելով Նոյի օրերը․ «Մարդիկ ուտում էին ու խմում… և ժողովուրդը չիմացավ, մինչև որ ջրհեղեղն սկսվեց և բնաջնջեց բոլորին» (Մատթեոսի ավետարան 24։38-39)։

Կյանքը շարունակվում էր «հանգիստ», նույնիսկ ուրախ, բայց այդ «հանգստությունը» դարձավ կործանման նախերգանք։

Այն հասարակությունը, որ ինքնակամ հանձնվում է մոլորությանը՝ փաթեթավորված զվարճանքով, աղմուկով, անընդհատ «շեղումով», երբ վտանգների մասին զգուշացումը փոխարինվում է կատակով, հեգնանքով, մեղադրանքով, ապա դա արդեն հոգևոր հիվանդության նշան է։

Սուրբ Գիրքը չի արգելում ուրախությունը, բայց տարբերակում է ճշմարիտ ուրախությունը կեղծ ուրախությունից։ Վերջինս քողարկում է վախը, կուրացնում միտքը, անզգայացնում հոգին։ Կեղծ ուրախությունը հոգևոր թմրամոլության նշան է։

Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց, այլ՝ ճշմարտության հետ առերեսվելուց։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է՝ արթուն եղի՛ր, զանազանի՛ր, մի՛ խաբվիր»,- գրել է Հայր Ռուբենը։